ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 ապրիլի 2026 թվականի |
թիվ 44 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿՈՆԿՐԵՏ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 162-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 81 որոշմամբ հաստատված՝ Էլեկտրոնային փաստաթղթերից տեղեկությունների և (կամ) կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքում պարունակվող փաստաթղթերից տեղեկությունների կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) V բաժնի 7-րդ կետում «Տրանսպորտային միջոցի գրանցման երկիրը» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոցի գրանցման համարը» բառերով․
բ) VIII բաժնում․
11-րդ կետը լրացնել «(վկայականում առկայության դեպքում)» բառերով.
12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը։»․
լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով․
«13. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) սեփականատիրոջ հասցեն (վկայականում առկայության դեպքում)։
14. Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) գրանցման երկիրը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: