ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.04.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

27 ապրիլի 2026 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին կից ներկայացվող հայեցակարգային դրույթներին:

2. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման շուրջ Սերբիայի Հանրապետության հետ բանակցություններ սկսելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2026 թվականի ապրիլի 27-ի

թիվ 45 որոշմամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

««Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի

 

I. Ներածություն

 

Սույն հայեցակարգային դրույթները սահմանում են ««Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի (այսուհետ համապատասխանաբար՝ Կողմեր, Համաձայնագիր, Արձանագրություն) նախապատրաստման նպատակը և խնդիրները, ինչպես նաև Արձանագրությամբ կարգավորման ենթակա հիմնական հարցերը:

 

II. Նպատակը

 

Արձանագրության կնքման նպատակն է նպաստել Կողմերի միջև առանձնաշնորհային առևտրի զարգացմանը՝ Ապրանքների ծագումը որոշելու կանոնների (Համաձայնագրի թիվ 3 հավելված) 9-րդ հոդվածով նախատեսված ապրանքների «ուղղակի մատակարարման» պայմանի պահպանման փաստաթղթային հավաստման հետ կապված հարցերի կարգավորման միջոցով:

 

III. Խնդիրները

 

Արձանագրության կնքման խնդիրներն են՝

Կողմերի տարածքների ծագում ունեցող այն ապրանքների՝ երրորդ երկրների տարածքներում գտնվելու պայմանների նկատմամբ պահանջների հստակեցումը, որոնց մասով կարող են տրամադրվել սակագնային առանձնաշնորհումներ՝ նման երրորդ երկրների տարածքներով դրանց տարանցիկ փոխադրման դեպքում.

ապրանքների «ուղղակի մատակարարման» պայմանի պահպանման փաստաթղթային հավաստմանը ներկայացվող պահանջների օպտիմալացումը՝ այդ նպատակով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից ստացվող (տրամադրվող) փաստաթղթերի (տեղեկությունների) օգտագործման հնարավորության ամրագրման միջոցով՝ առանց երրորդ երկրների մաքսային և (կամ) այլ պետական մարմինների պարտադիր մասնակցության.

Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացման ապահովումը՝ մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների «ուղղակի մատակարարման» պայմանի կատարումը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության (տրամադրման անհնարինության) պատճառով սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը մերժելու դեպքերի նվազեցման հաշվին:

 

IV. Հիմնական հարցերը

 

Արձանագրությամբ ենթակա են կարգավորման Ապրանքների ծագումը որոշելու կանոնների (Համաձայնագրի թիվ 3 հավելված) 9-րդ հոդվածով ամրագրված ապրանքների «ուղղակի մատակարարման» պայմանի կիրառման հարցերը՝ Համաձայնագրին համապատասխան սակագնային առանձնաշնորհումների տրամադրման շրջանակներում՝ միջազգային պայմանագրի կնքման նշված նպատակներին և խնդիրներին հասնելու նպատակով։

Ձեռք բերված պայմանավորվածությունների օպերատիվ կիրարկման նպատակով նախատեսվում է ամրագրել Արձանագրության ժամանակավոր կիրառման հնարավորությունը՝ դրա ստորագրման օրվանից 10 օր հետո։

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »      ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ ՇՈՒՐՋ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, սկսել բանակցություններ Սերբիայի Հանրապետության հետ՝ ««Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման շուրջ։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված բանակցություններին առնչվող հրահանգները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: