ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 ապրիլի 2026 թվականի |
թիվ 49 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի «Մաքսային միության մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների մասին» թիվ 46 որոշումը․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Մաքսային միության մաքսային տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի նախագծի լրամշակման հարցերով աշխատանքային խմբի աշխատանքի ընթացքի մասին» թիվ 77 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: