ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 ապրիլի 2026 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2024-2025 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մասին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 5-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 175-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2024-2025 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2024-2025 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` 2028 թվականին Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման և 2026-2027 թվականներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվությունը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|