ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 524-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՎԱԶ-ՓՅՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 200,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արտավազ-Փյունիկ բնակավայրում կամրջի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
19.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 524-Ա որոշման |
«ԱՐՏԱՎԱԶ-ՓՅՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ-Փյունիկ բնակավայրում կամրջի վերակառուցումը ուղղակիորեն կապահովի երեխաների հասանելիությունը «Շին Շողիկ» ճամբար: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն (ԱՄՆ, Նյու Ջերսի, Փարամուս, 31 Ուեսթ Սենչյուրի Րոուդ) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ (ՀՎՀՀ՝ 00032803, իրավաբանական հասցե` ք. Երևան, Նիկոլ Դուման 22, գործունեության հասցե` ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 18) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը, բնագավառը |
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ-Փյունիկ բնակավայր, ճանապարհաշինության բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
200,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 1-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) կամրջի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ 8,000,000 դրամի չափով. 2) կամրջի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 1-ը՝ 192,000,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կամրջի վերակառուցման նախագծանախահաշվային փաթեթի պատվիրում` 8,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 2) կամրջի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 192,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի hունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկատվություն: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
19.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|