ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
13 մարտի 2026 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.91 և 7.1.92 ենթակետերով
«7.1.91. Մանրածախ առևտրում իրացման (վաճառքի) համար նախատեսված բանջարեղենի առանձին տեսակներ՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 90 500 0 և 0701 90 900 0 ծածկագրերով դասակարգվող, 100 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետություն և 50 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող կարտոֆիլ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0703 10 190 0 ծածկագրով դասակարգվող, 5 000 տոննայից ոչ ավելի ծավալով Հայաստանի Հանրապետություն և 100 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող գլուխ սոխ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0704 10 000 0 ծածկագրով դասակարգվող, 600 տոննայից ոչ ավելի ծավալով Բելառուսի Հանրապետություն և 500 տոննայից ոչ ավելի ծավալով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ծաղկակաղամբ և բրոկոլի.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0704 90 100 1 ծածկագրով դասակարգվող և 35 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող կաղամբ սպիտակագլուխ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0706 10 000 1 ծածկագրով դասակարգվող և 30 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող գազար.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0707 0707 00 050 2, 0707 00 050 3 և 0707 00 050 4 ծածկագրերով դասակարգվող և 400 տոննայից ոչ ավելի ծավալով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող վարունգ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0709 30 000 0 ծածկագրով դասակարգվող, 200 տոննայից ոչ ավելի ծավալով Բելառուսի Հանրապետություն, 200 տոննայից ոչ ավելի ծավալով Ղրղզստանի Հանրապետություն և 6 600 տոննայից ոչ ավելի ծավալով Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող սմբուկ (բադրիջան)․
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0709 60 100 1 ծածկագրով դասակարգվող, 5 200 տոննայից ոչ ավելի ծավալով Բելառուսի Հանրապետություն, 2 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ղրղզստանի Հանրապետություն, 27 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տաքդեղ՝ պատիճավոր, քաղցրահամ։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այն փաստաթղթի առկայության դեպքում, որը տրվել է անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից, հաստատում է ապրանքների նշանակությունը՝ սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան, և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի և արժեքի վերաբերյալ, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ:
Սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 38 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է մանրածախ առևտուր իրականացնող և այն անդամ պետությունում գրանցված անձանց, որի մաքսային մարմինն իրականացրել է դրանց բացթողումը՝ հետագա մանրածախ իրացման (վաճառքի) համար։
Անձանց՝ սույն ենթակետի տասներկուերորդ պարբերությունում նշված անձանց (այսուհետ՝ նպատակային ստացողներ) շարքին դասելու չափանիշները կամ նպատակային ստացողների ցանկը կարող են սահմանվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև ապրանքները նպատակային ստացողների պահեստ մուտքագրվելու պահը, սակայն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդ ապրանքների բացթողման օրվանից 120 օրացուցային օրվանից ոչ ավելի։
Նպատակային ստացողի պահեստ ապրանքների մուտքագրումը կամ այդ նպատակային ստացողներին ապրանքների փոխանցումը հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը։
7.1.92. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0702 00 000 2, 0702 00 000 3 և 0702 00 000 4 ծածկագրերով դասակարգվող, մանրածախ իրացման (վաճառքի) համար նախատեսված և 5 000 տոննայից ոչ ավելի ծավալով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող լոլիկներ։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այն փաստաթղթի առկայության դեպքում, որը տրվել է Ղրղզստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից, հաստատում է ապրանքների նշանակությունը՝ սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան, և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի և արժեքի վերաբերյալ, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ:
Սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 38 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի մայիսի 31-ը ներառյալ։
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է մանրածախ առևտուր իրականացնող և Ղրղզստանի Հանրապետությունում գրանցված անձանց՝ հետագա մանրածախ իրացման (վաճառքի) համար։
Անձանց՝ սույն ենթակետի չորրորդ պարբերությունում նշված անձանց (այսուհետ՝ նպատակային ստացողներ) շարքին դասելու չափանիշները կամ նպատակային ստացողների ցանկը կարող են սահմանվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև ապրանքները նպատակային ստացողների պահեստ մուտքագրվելու պահը, սակայն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդ ապրանքների բացթողման օրվանից 120 օրացուցային օրվանից ոչ ավելի։
Նպատակային ստացողի պահեստ ապրանքների մուտքագրումը կամ այդ նպատակային ստացողներին ապրանքների փոխանցումը հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.90» թվերը փոխարինել «7.1.92» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: