ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.02.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2026 թվականի

թիվ 39

քաղ. Աստանա

 

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8408 20 990 4 ծածկագրով դասակարգվող ներքին այրման շարժիչների առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8408 20 990 4 ծածկագրով դիրքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «96Դ)» հղումը փոխարինել «118Դ» հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններում․

96Դ ծանոթագրությունն ուժը կորցրած ճանաչել․

լրացնել հետևյալ բովանդակությամբ 118Դ ծանոթագրությամբ․

«118Դ) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 0 տոկոսի չափով կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ.

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան