ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 ապրիլի 2026 թվականի |
թիվ 47 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1 Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» թիվ 31 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թ. ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ կատարվող
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 22 և 23 կետերով.
«22. Սահմանել, որ մինչև 2029 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին արձանագրության 24-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված միջոցներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված)։
23. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված պլանի 8-րդ կետով նախատեսված ակտն ուժի մեջ մտնելու օրվանից և նշված պլանի 23-րդ կետով նախատեսված միջոցառման իրականացումից հետո 12 ամսվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է միանալու մասին պայմանագրի ձևով նախատեսված՝ անցումային դրույթներին համապատասխան։»։
2. 3-րդ կետում «մինչև 2026 թվականը ներառյալ» բառերը հանել։
3. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մեջ՝
ա) 5-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2028 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2030 թվականի հունվարի 1-ը» բառերով.
բ) 8-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2025 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը» բառերով.
գ) 12-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2025 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով.
դ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«13. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի տեխնոլոգիական հիմքի գործառման թեստային փորձարկումների անցկացում |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
՝ |
պարբերաբար, սույն պլանի 8-րդ կետում նշված՝ միանալու մասին պայմանագրի ձևը հաստատելու օրվանից մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը» |
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
|
«24. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործառման թեստային փորձարկումների անցկացում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների՝ հաշվառողի հետ տեղեկատվական փոխանակման ժամանակ |
անդամ պետություններ |
՝ |
մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը՝ այն փաստաթղթաշրջանառության մասով, որն իրականացվում է սույն պլանի 8-րդ կետում նշված՝ միանալու մասին պայմանագրի ձևով նախատեսված անցումային դրույթներին համապատասխան; սույն պլանի 23–րդ կետի կատարման ավարտից հետո 12 ամսվա ընթացքում» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: