ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
13 մարտի 2026 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
«ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 010/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29–րդ կետին և թիվ 2 հավելվածի 11–րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 010/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտների ցանկի 15-31-րդ կետերում նշված այն արտադրանքի նկատմամբ, որը ենթակա է «Մեքենաների ու սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման (տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելված) սերտիֆիկացման ձևով, թույլատրվում է համապատասխանության հավաստում՝ համապատասխանության հայտարարագրման ձևով մինչև 2040 թվականի ապրիլի 1-ը.
բ) փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ կետի «բ» ենթակետով, 4-րդ կետով, 7-րդ կետի «գ» և «է» ենթակետերով, 9-րդ կետի «բ» ենթակետով, 11-րդ կետով, 13-րդ կետի «բ» ենթակետով, 14-րդ կետի «ա» ենթակետի տասնվեցերորդ պարբերությամբ և «գ»-«դ» ենթակետերով, ինչպես նաև 16-րդ կետով նախատեսված դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում 2028 թվականի ապրիլի 1-ից։
Ռուսաստանի Դաշնությունում՝ մինչև սույն կետի «գ»-«դ» ենթակետերում նշված անցումային դրույթների գործողության ավարտը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող արտադրանքի շրջանառությունը՝ առանց սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված դրույթների կիրառման.
գ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընդունված (տրամադրված)՝ արտադրանքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթերը գործում են մինչև դրանց գործողության ավարտը, սակայն 2031 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ ուշ.
դ) մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, որի մասով ընդունվել են (տրամադրվել են) սույն կետի «գ» ենթակետում նշված փաստաթղթերը.
ե) այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «գ» ենթակետում նշված՝ դրանց մասով տրամադրված փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի՝ արտադրողի կողմից սահմանված ծառայության ժամկետի ընթացքում։
3. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված, այդ թվում՝ շահագործման մեջ գտնվող արտադրանքի՝ շրջանառության մեջ դնելը, շրջանառությունը, տեղափոխումը և շահագործումը թույլատրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում համապատասխանաբար։ Ընդ որում՝ այդ արտադրանքի համապատասխանության հայտարարագրում «Լրացուցիչ տեղեկատվություն» դաշտում նշվում է հետևյալ գրառումը․
«Արտադրանքը նախատեսված չէ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ դնելու, շրջանառության, տեղափոխման և շահագործման համար։»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի, 3-րդ կետի և փոփոխությունների (սույն որոշման հավելված) 15-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2028 թվականի ապրիլի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 36 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 010/2011) կատարվող
1. Նախաբանը հանել:
2. 1-ին հոդվածում՝
ա) 1-ից 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են մեքենաների և (կամ) սարքավորումների անվտանգությանը և դրանց հետ կապված մշակման, արտադրության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման ու օգտահանման գործընթացներին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում ներկայացվող՝ կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջները՝ թիվ 1 և թիվ 2 հավելվածների համաձայն։
Այն դեպքում, երբ մեքենաների և (կամ) սարքավորումների առնչությամբ ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են դրանց ներկայացվող պահանջները, այդպիսի մեքենաները և (կամ) սարքավորումները պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
2. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, ինչպես նաև սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող՝ թիվ 3 հավելվածում նշված մեքենաների և (կամ) սարքավորումների վրա, որոնց համար սահմանված են վտանգի տեսակները, որոնց վերացման կամ նվազեցման նկատմամբ պահանջները սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 և 2 հավելվածների համաձայն։».
բ) 4–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում մեքենաների և (կամ) սարքավորումների հետևյալ տեսակների վրա․
մեքենաներ և (կամ) սարքավորումներ, որոնք կիրառվում են բժշկական նպատակներով և օգտագործվում բուժառուին անմիջական հպման միջոցով (ռենտգենային, ախտորոշման, թերապևտիկ, օրթոպեդիկ, ատամնաբուժական, վիրաբուժական սարքավորումներ).
մեքենաներ և (կամ) սարքավորումներ, որոնք հատուկ մշակված են ատոմային էներգետիկայում կիրառման համար։ Ատոմային էներգետիկայում կիրառվող ընդհանուր արդյունաբերական նշանակության մեքենաների և (կամ) սարքավորումների վրա սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման վերաբերյալ պահանջներին չհակասող մասով.
անվավոր տրանսպորտային միջոցներ, որոնք գտնվում են «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտում, բացի դրանց վրա տեղադրված մեքենաներից և (կամ) սարքավորումներից.
անվավոր տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են բացառապես սպորտային մրցումներում օգտագործման համար.
ծովային ու գետային տրանսպորտային միջոցներ (նավեր ու լողացող միջոցներ, այդ թվում՝ դրանց վրա օգտագործվող մեքենաներ և (կամ) սարքավորումներ).
թռչող ու տիեզերական ապարատներ.
երկաթուղային շարժակազմ, որը գտնվում է «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011), «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման ոլորտում, մետրոպոլիտենի շարժակազմ, որը գտնվում է «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտում.
երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի սարքավորումներ, որոնք գտնվում են «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման ոլորտում.
ատրակցիոններ, որոնք գտնվում են «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) կիրառման ոլորտում.
ազգային անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ պետական պաշտպանության պատվերով զինված ուժեր, այլ զորքեր, զինվորական կազմավորումներ և մարմիններ մատակարարվող, ինչպես նաև այլ զորքերի, զինվորական կազմավորումների և մարմինների զինված ուժերից արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքները վերացնելու նպատակներով օգտագործման համար փոխանցվող.
գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորներ և դրանց կցորդներ, որոնք գտնվում են «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտում, բացի դրանց վրա տեղադրված մեքենաներից և (կամ) սարքավորումներից.
հորատման հարթակներ՝ բացի դրանց վրա օգտագործվող մեքենաներից և (կամ) սարքավորումներից.
հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներ, որոնք գտնվում են «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտում.
էլեկտրական սարքավորումներ, որոնք գտնվում են «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտում, որոնց շահագործման ընթացքում կարող են առաջանալ էլեկտրական վտանգներ՝
կենցաղային սարքավորումներ տնային օգտագործման համար.
աուդիո- և վիդեոսարքավորումներ.
գրասենյակային տեխնիկա։».
գ) 5-րդ կետում «արտադրական վտանգավոր օբյեկտներում կիրառվող» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտներում և (կամ) պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում կիրառվող» բառերով.
դ) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
3. Տեխնիկական կանոնակարգի տեքստում՝
«Մաքսային միություն» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «Միություն» բառով՝ համապատասխան հոլովով, բացառությամբ 3-րդ հոդվածի 1-ին կետի և 12-րդ հոդվածի 5-րդ կետի, «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով, «շահագործման ձեռնարկ (հրահանգ)» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «շահագործման փաստաթղթեր» բառերով՝ համապատասխան հոլովով, «մշակում (նախագծում)» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «մշակում» բառով՝ համապատասխան հոլովով.
համապատասխան հոլովով «(նախագծող)», «(նախագծվեն)» բառերը հանել։
4. 2-րդ հոդվածում՝
ա) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ․
«արտաճանապարհային խոշորաբեռ տրանսպորտային միջոց»՝ մեխանիկական տրանսպորտային միջոց, ըստ կառուցվածքի և նշանակության՝ առավելապես ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս մեծ եզրաչափերով և (կամ) ծանրաքաշ բեռների փոխադրման համար հատուկ նախատեսված, որի պարամետրերից մեկը գերազանցում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով անցնելու համար Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը, իսկ գոնե մեկ սռնուն բաժին ընկնող զանգվածը գերազանցում է 10 տոննան.
«լեռնահանքահորային սարքավորումներ»՝ որոշակի նպատակային նշանակության մեքենաների, սարքվածքների, սարքերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են լեռնարդյունաբերության կամ տեխնոլոգիական գործընթացի համար.
«հանքարդյունաբերական մեքենաներ»՝ լեռնային ապարների քանդման, բեռնման և մատակարարման գործընթացների մեքենայացման, մարդկանց և (կամ) բեռների փոխադրման, հանքափորվածքների սպասարկման, կախովի սարքավորումների հետ աշխատանքի, ամրակապերի կառուցման գործընթացների, առաստաղները պահելու և ստորգետնյա հանքափորվածքների պայմաններում լեռնային ճնշման կառավարման համար նախատեսված մեքենաներ (բացառությամբ «Մեքենաներ և սարքավորումներ՝ հողափոր, հողաբարելավման աշխատանքների, բացահանքերի մշակման ու սպասարկման համար» խմբի մեջ մտնող ինքնագնաց մեքենաների).
«բեռնամբարձ գործողություն»՝ մեքենայի կիրառում, որը ներառում է բեռի բարձրացում, փոխադրում և իջեցում՝ նման գործողությունների համար հարմարանքների օգտագործմամբ.
«բեռնամբարձ մեքենաներ»՝ ցիկլիկ գործողության տեխնիկական սարքվածքներ, որոնց հիմնական կամ լրացուցիչ գործառույթն է բեռնակալիչ հարմարանքով պահվող բեռի բարձրացումը և տեղափոխումը.».
բ) յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն․
«փոքրաեզրաչափ տրակտոր»՝ մանրաուրվագծային տեղամասերում, բաժնյակներում, սանդղավանդներում, ֆերմաներում, այգիներում, զբոսայգային և կումունալ տնտեսություններում աշխատանքների կատարման համար նախատեսված՝ շարժիչի մինչև 19 կՎտ անվանական հզորությամբ գյուղատնտեսական կամ անտառտնտեսական տրակտոր.
գ) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ․
«մեքենաներ և սարքավորումներ՝ ավիացիոն տեխնիկայի վերգետնյա սպասարկման համար»՝ թռիչքներին պատրաստվելիս և ավիացիոն տեխնիկայի պահպանվածության ժամանակ տեխնիկական սպասարկումն ապահովող տեխնիկական միջոցների ամբողջություն, այդ թվում՝ ինքնաթիռների (ուղղաթիռների) էներգամատակարարման միջոցներ, աերոդրոմային ջերմատեխնիկական միջոցներ, աերոդրոմային ամբարձիչ-փոխադրող մեքենաներ, աերոդրոմային ներմղման միջոցներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) քարշակման, պահման և կառանման միջոցներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) տեխնիկական սպասարկման ժամանակ անվտանգության տեխնիկայի միջոցներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) վառելիքով լիցքավորման միջոցներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) յուղերով և աշխատանքային հեղուկներով լիցքավորման միջոցներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) գազերով լիցքավորման հեղուկներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) քարշակներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) մաքրման և հատուկ մշակման միջոցներ, ինքնաթիռների (ուղղաթիռների) սերվիսային սպասարկման միջոցներ.
«մեքենաներ և սարքավորումներ ջերմային»՝ պինդ նյութերը և արտադրատեսակները տաքացմամբ մշակելու համար նախատեսված արդյունաբերական կայանքներ.
«արտադրություններում տեխնոլոգիական բեռների փոխադրման համար արդյունաբերական նշանակության մեքենաներ»՝ մասնագիտացված ինքնագնաց մեքենաներ 60 տոննայից ավելի ամբողջական զանգվածով, որոնք նախատեսված են վտանգավորությամբ (բարձր ջերմաստիճանով և վտանգավորության համանման տեսակներով) բնորոշվող գերծանր, խոշորաեզրաչափ երկարաչափ բեռների, շերեփներով հեղուկ բեռների փոխադրման մասով ծանր տեխնոլոգիական աշխատանքների համար.».
դ) տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«նախատեսված ռեսուրս»՝ գումարային աշխատատևություն, որը լրանալուց հետո մեքենայի և (կամ) սարքավորման շահագործումը պետք է դադարեցվի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի տեխնիկական վիճակում է այն գտնվում մինչև նոր նախատեսված ռեսուրսի սահմանման կամ օգտահանման մասին որոշում կայացնելը.».
ե) տասներկուերորդ և տասներեքերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ծառայության նախատեսված ժամկետ»՝ մեքենայի և (կամ) սարքավորման շահագործման օրացուցային տևողությունը, որը լրանալուց հետո դրա շահագործումը պետք է դադարեցվի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի տեխնիկական վիճակում է այն գտնվում մինչև նոր նախատեսված ժամկետի սահմանման կամ օգտահանման մասին որոշում կայացնելը.
«պահպանման նախատեսված ժամկետ»՝ մեքենայի և (կամ) սարքավորման պահպանման օրացուցային տևողությունը, որը լրանալուց հետո դրանց պահպանումը պետք է դադարեցվի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի տեխնիկական վիճակում է այն գտնվում մինչև նոր նախատեսված ժամկետի սահմանման կամ օգտահանման մասին որոշում կայացնելը.
զ) տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն․
«հարստացման սարքավորումներ»՝ մեքենաների և սարքավորումների ամբողջություն, որոնք նախատեսված են պինդ օգտակար հանածոների հարստացման գործընթացների համար, բացառությամբ՝ ջարդիչների և աղացների.».
է) տասնհինգերորդ և տասնվեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«անվտանգության հիմնավորում»՝ ռիսկի վերլուծություն և (կամ) կոնստրուկտորական, շահագործման, տեխնոլոգիական փաստաթղթերից և փորձարկումների արդյունքներից վերցված՝ մեքենայի և (կամ) սարքավորման կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նվազագույն միջոցների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ կամ փաստաթղթերի լրակազմ.
«սարքավորում»՝ ինքնուրույն օգտագործվող կամ մեքենայի վրա տեղադրվող տեխնիկական սարք, որն անհրաժեշտ է դրա հիմնական և (կամ) լրացուցիչ գործառույթները կատարելու, ինչպես նաև մի քանի մեքենա մեկ համակարգում միավորելու համար.
ը) տասնյոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն․
«կառամատուցային ավտոբուս»՝ աերոդրոմի կառամատույցով ուղևորների և նրանց ձեռնածանրոցի փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.».
թ) տասնութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ․
«հարմարանքներ բեռնամբարձման գործողությունների համար»՝ բեռնամբարձ մեքենաների բեռնակալիչ օրգաններ, բեռնակալիչ հարմարանքներ.
«հատուկ նշանակության կցանք»՝ հետևյալ պայմաններից մեկին կամ մի քանիսին բավարարող կցանք.
կցանքը նախատեսված չէ առանց արտադրողի կողմից նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների ճանապարհային երթևեկությունում մասնակցության համար, այդ թվում՝ խոշորաբեռ (մեկ սռնուն բաժին ընկնող զանգվածը գերազանցում է 10 տոննան).
կցանքը բաղկացած է կցանքի հենասարքից և միայն որոշակի տեսակի բեռների փոխադրում ապահովող ոչ հանովի հատուկ սարքավորումներից (օրինակ՝ չորացրած խոտի և ծղոտի գլանափաթեթների և կապոցների փոխադրման համար բաց հենահարթակներ, կենդանիների, թռչնի, սիլոսային և խոտապահածոյի զանգվածի փոխադրման համար կցանքներ և այլն).
կցանքի վրա տեղակայված են որոշակի տեխնոլոգիական գործընթացների և գործողությունների կատարման համար նախատեսված բեռնման-բեռնաթափման և (կամ) հատուկ սարքավորումներ (օրինակ՝ ինքնավար կտրիչներ): Ընդ որում՝ միաժամանակ կամ լրացուցիչ կարող են կատարվել բեռների փոխադրման աշխատանքներ (օրինակ՝ պարարտանյութերի ներմուծման համար նախատեսված կցանքներ, փայտատար կցանքներ և այլն).
կցորդ-արհեստանոց է, կցորդ-տուն է կամ ըստ նշանակության՝ համանման կցորդ է։
Հատուկ նշանակության կցանքներին նույնպես դասվում են կցանքներ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններից մեկը կամ մի քանիսը.
որոնց ուղղաձիգ բեռնվածքի մի մասը փոխանցվում է քարշակող մեքենային (հատուկ նշանակության կիսակցանքներ).
որոնց եզրաչափերը գերազանցում են Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 031/2012) սահմանված չափերը.».
ժ) տասնիններորդ պարբերությունը հանել.
ժա) քսանմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ․
«ռեսուրս»՝ մեքենայի և (կամ) սարքավորման գումարային աշխատատևություն՝ շահագործման սկզբից կամ վերանորոգումից հետո վերսկսվող շահագործման սկզբից մինչև սահմանային վիճակի անցնելը.
«ինքնագնաց մեքենա»՝ տրակտոր, ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենա, կոմունալ, գյուղատնտեսական մեքենա (բացառությամբ գյուղատնտեսական մեքենատրակտորային ագրեգատների), արտաճանապարհային ավտոմոտոտրանսպորտային միջոց, արտաճանապարհային խոշորաբեռ տրանսպորտային միջոց կամ այլ վերգետնյա անռելս մեխանիկական տրանսպորտային միջոց, որն ունի 50 խորանարդ մետրը գերազանցող ծավալով ներքին այրման շարժիչ կամ 4կՎտ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ.».
ժբ) քսաներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«գյուղատնտեսական մեքենատրակտորային ագրեգատ»՝ շարժունակ էներգետիկ միջոցի և գյուղատնտեսական տեխնոլոգիական գործառնությունների կատարման համար նախատեսված՝ կցվող, կիսակցվող, տեղադրվող գյուղատնտեսական մեքենայի (մեքենաների) համադրություն կազմող համալիր.
ժգ) քսաներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ․
«փոխովի աշխատանքային սարքավորում»՝ ինքնագնաց մեքենայի վրա տեղադրվող սարքավորում՝ տվյալ մեքենայի հիմնական և (կամ) լրացուցիչ գործառույթները կատարելու համար.
«ծառայության ժամկետ»՝ մեքենայի և (կամ) սարքավորման՝ շահագործման սկզբից կամ վերանորոգումից հետո վերսկսվող շահագործման սկզբից մինչև սահմանային վիճակի անցնելն օրացուցային տևողություն.
«տեխնիկական նկարագրություն»՝ համապատասխանության հավաստման նպատակով արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), վաճառողի կողմից ներկայացվող՝ տեխնիկական և կառուցվածքային բնութագրեր, ինչպես նաև այլ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որը թույլ է տալիս նույնականացնել ինքնագնաց տրակտորը կամ հատուկ նշանակության կցանքը՝ հաշվի առնելով թիվ 4 հավելվածի պահանջները.
«տրակտոր արդյունաբերական»՝ անվավոր կամ թրթուրավոր տրակտոր, որը նախատեսված չէ բուսաբուծության և (կամ) անասնաբուծության ոլորտում տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար, ինչպես նաև անտառավերականգնման և անտառի խնամքին ուղղված տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար, նախատեսված է փոխովի աշխատանքային սարքավորման հետ ագրեգատավորման համար, բացառությամբ գյուղատնտեսական աշխատանքների.».
ժդ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն․
«ունիվերսալ էներգետիկ միջոցներ»՝ ագրեգատավորման համակարգերով և հզորության ընտրության միջոցներով (մեխանիկական, հիդրավլիկ, էլեկտրական և այլն) սարքավորված ինքնագնաց մեքենա (ամրաշրջանակ)՝ կախովի, կիսակախովի, տեղադրվող, կցվող և կիսակցվող մեքենաների և սարքավորումների օգտագործմամբ աշխատանքների լայն սպեկտրի ապահովման համար, ընդ որում՝ շարժիչի հզորության մեծ մասը պետք է իրագործվի աշխատանքային մարմինների շարժաբերի, այլ ոչ թե քարշային ճիգի վրա, և նախատեսված չէ քարշակելու, հրելու և փոխադրելու համար։»։
5. 3-րդ հոդվածում «Մաքսային միության, ԵվրԱզԷՍ-ի այն կանոնակարգերի, » բառերը փոխարինել «Միության (Մաքսային միության) այն կանոնակարգերի, » բառերով:
6. 4-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետում վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մշակողի կողմից ծառայության ժամկետի և (կամ) ռեսուրսի (Միության անդամ պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտներում և (կամ) պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում կիրառման համար նախատեսված մեքենաների և (կամ) սարքավորումների համար՝ ծառայության նախատեսված ժամկետի, նախատեսված ռեսուրսի) տեխնիկական սպասարկման և (կամ) վերանորոգման պարբերականության սահմանմամբ.».
բ) 7-րդ կետի երկրորդ պարբերությունից «ու մեքենաները և (կամ) սարքավորումները շահագործող կազմակերպությունում» բառերը հանել.
գ) 8–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մեքենայի և (կամ) սարքավորման մշակման ժամանակ պետք է մշակվեն շահագործման փաստաթղթերը, որոնք պարունակում են՝
1) տեղեկություններ մեքենաների և (կամ) սարքավորումների կոնստրուկցիայի, գործողության սկզբունքի, բնութագրերի (հատկությունների) վերաբերյալ.
2) ցուցումներ մեքենայի և (կամ) սարքավորման մոնտաժի կամ հավաքման, կարգաբերման կամ կարգավորման մասին (եթե կիրառելի է).
3) ցուցումներ մեքենայի և (կամ) սարքավորման տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման մասին.
4) ցուցումներ մեքենայի և (կամ) սարքավորման ըստ նշանակության օգտագործման մասին և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ, որոնց անհրաժեշտ է հետևել մեքենայի և (կամ) սարքավորման շահագործման մեջ դնելու և շահագործման ժամանակ.
5) մեքենայի և (կամ) սարքավորման ծառայության ժամկետը և (կամ) ռեսուրսը (Միության անդամ պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտներում և (կամ) պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում կիրառման համար նախատեսված մեքենաների և (կամ) սարքավորումների համար՝ ծառայության նշանակված ժամկետը, նշանակված ռեսուրսը).
6) կրիտիկական խափանումների ցանկը (կենցաղային կիրառման մեքենաների և սարքավորումների համար (եթե կիրառելի է)).
7) անձնակազմի հնարավոր սխալ գործողությունների ցանկը, որոնք կարող են հանգեցնել միջադեպի կամ վթարի (եթե կիրառելի է).
8) անձնակազմի գործողությունները միջադեպի, կրիտիկական խափանման կամ վթարի դեպքում.
9) սահմանային վիճակների չափորոշիչները (եթե կիրառելի է).
10) ցուցումներ՝ շահագործումից հանելու և օգտահանման մասին (կենցաղային կիրառման մեքենաների և սարքավորումների համար (եթե կիրառելի է)).
11) տեղեկություններ սպասարկող անձնակազմի որակավորման վերաբերյալ։»։
7. 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Մեքենայի և (կամ) սարքավորման արտադրության ժամանակ պետք է ապահովվի դրանց համապատասխանությունը նախագծային (կոնստրուկտորական) փաստաթղթերի՝ անվտանգության վրա ազդող պահանջներին։».
բ) 2-րդ և 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
գ) 8–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մեքենայի և (կամ) սարքավորման վրա պետք է լինի լավ տեսանելի, հստակ ու չջնջվող նույնականացնող գրություն, որը պետք է պարունակի՝
1) արտադրողի անվանումը և դրա ապրանքային նշանը (առկայության դեպքում).
2) մեքենայի և (կամ) սարքավորման անվանումը և (կամ) նշումը, այդ թվում՝ տիպը, մոդելը, առևտրային անվանումը (առկայության դեպքում), մոդիֆիկացիան (առկայության դեպքում).
3) պարամետրերը և բնութագրերը՝ անվտանգ միացման, մոնտաժման կամ շահագործման համար (եթե կիրառելի է).
4) արտադրողի կողմից սահմանված կարգով տրված՝ մեքենայի և (կամ) սարքավորման նույնականացման համարը (առկայության դեպքում), իսկ ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցանքների համար՝ ինքնագնաց մեքենայի (հատուկ նշանակության կցանքի) եզակի նույնականացման համարը, որը տրվել է սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան.
5) արտադրման ամիսն ու տարին։».
դ) 10-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, ինչպես նաև տեղեկություններ՝ համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի մասին (սերիական թողարկման արտադրանքի համար) բառերով».
ե) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11. Շահագործման փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և Միության անդամ պետությունների օրենսդրության պահանջների առկայության դեպքում՝ Միության այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։
Մեքենայի և (կամ) սարքավորման հետ մատակարարվող շահագործման փաստաթղթերը կազմվում են թղթային կամ էլեկտրոնային կրիչների վրա՝ արտադրողի ընտրությամբ, հաշվի առնելով մեքենայի և (կամ) սարքավորման շահագործման պայմանները և սպառողի հնարավորությունը՝ էլեկտրոնային կրիչների վրա շահագործման փաստաթղթերին հասանելիության առումով։
Կենցաղային նշանակության մեքենայի և (կամ) սարքավորման, ինչպես նաև ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների հետ մատակարարվող շահագործման փաստաթղթերը պետք է կազմվեն միայն թղթային կրիչներով։
Միության անդամ պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտներում և (կամ) պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում կիրառման համար նախատեսված մեքենաների և (կամ) սարքավորման հետ մատակարարվող անձնագրերը պետք է կազմվեն թղթային կրիչների վրա.».
զ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
է) 15–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15. Մեքենայի և (կամ) սարքավորման կոնստրուկցիայի՝ շահագործման ժամանակ առաջացող փոփոխությունները պետք է կատարվեն հաշվի առնելով շահագործման փաստաթղթերով նախատեսված անվտանգության պահանջները, կամ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածով սահմանված պահանջները։».
ը) 16-րդ և 17-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
թ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Մեքենայի և (կամ) սարքավորման նախագծման ժամանակ շահագործման ձեռնարկով (հրահանգով) պետք է սահմանվեն միջոցներ՝ մեքենայի և (կամ) սարքավորման ոչ ըստ նշանակության օգտագործումը կանխելու ուղղությամբ»։
8.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 6. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը
1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին մեքենաների և (կամ) սարքավորումների համապատասխանությունն ապահովվում է կա՛մ անմիջականորեն դրա պահանջների կատարման եղանակով, կա՛մ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջների կատարման ճանապարհով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (այսուհետ՝ կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկ):
2. Մեքենաների և (կամ) սարքավորումների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկում, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներում ընդգրկված ստանդարտներով (այսուհետ՝ կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկ):
Կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտների պահանջների կամավոր հիմունքով կատարումը վկայում է սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին մեքենաների և (կամ) սարքավորումների համապատասխանության մասին:»։
9. 8-րդ հոդվածում՝
ա) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ․
«Անդամ պետության տարածքում գրանցված արտադրողի որոշմամբ, սույն հոդվածի 3-րդ կետում նշված ցանկում ընդգրկված ինքնագնաց մեքենայի և հատուկ նշանակության կցորդի նկատմամբ, որոնց սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումը կատարվում է առաջին անգամ, համապատասխանության գնահատումը կարող է իրականացվել մեկ անգամ՝ համապատասխանության հայտարարագրման ձևով, 100 միավորից ոչ ավել քանակությամբ այդ ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների խմբաքանակի համար ձևակերպելով համապատասխանության հայտարարագիր՝ ըստ 2ե սխեմայի։ Այդ հայտարարագրի հավելվածում նշվում են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածում ներկայացված տեղեկությունները։».
բ) 10-րդ կետը տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ․
«տեխնիկական նկարագրությունը (ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների համար).»։
10. 9-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«որոնք նախատեսված են Միության անդամ պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտներում և (կամ) պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում կիրառման համար.»։
11. 11-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում՝
վեցերորդ պարբերությունը լրացնել «(ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների դեպքում՝ համապատասխանության սերտիֆիկատին կից հավելվածով, որում նշվում են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածում ներկայացված տեղեկությունները)» բառերով.
յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«սերտիֆիկացման մարմինն անցկացնում է տեսչական հսկողություն սերտիֆիկացված մեքենաների և (կամ) սարքավորումների նկատմամբ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում նմուշների փորձարկումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու միջոցով: Սերտիֆիկացված ինքնագնաց մեքենաների կամ հատուկ նշանակության կցորդների տեսչական հսկողությունն իրականացվում է երկու տարին մեկ անգամ։».
տասներկուերորդ պարբերությունը լրացնել «(ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների դեպքում՝ համապատասխանության սերտիֆիկատին կից հավելվածով, որում նշվում են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածում ներկայացված տեղեկությունները) բառերով».
տասներեքերորդ պարբերությունում «մեքենաների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների)» բառերը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետեր․
«10. Այն մեքենայի և (կամ) սարքավորման կոնստրուկցիայում, որոնց համար տրվել է համապատասխանության սերտիֆիկատ, կամ դրանց արտադրական (պատրաստման) տեխնոլոգիայում արտադրողի կողմից փոփոխությունների կատարման անհրաժեշտության առաջացման կամ ինքնագնաց մեքենայի կամ հատուկ նշանակության կցորդի տեխնիկական նկարագրությունում նշված և սերտիֆիկացման ժամանակ հաստատվող անվտանգության ցուցանիշների վրա ազդող տեղեկատվության փոփոխության դեպքում արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) մինչ Միության մաքսային տարածքում դրանք շրջանառության մեջ դնելը գրավոր կամ էլեկտրոնային ձևով ծանուցում է դրա մասին համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնին՝ կցելով կատարված փոփոխությունների կազմը և բնութագրերը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական նկարագրություն, կոնստրուկտորական փաստաթղթեր, գծագրեր, մասնագիր և այլն):
Ներկայացված փաստաթղթերի վերլուծության հիման վրա՝ արտադրողից (արտադրողի կողմից լիազորված անձից) ծանուցման ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում սերտիֆիկացման մարմինն ընդունում է լրացուցիչ փորձարկումների անցկացման անհրաժեշտության մասին որոշում՝ որոշելով դրանց ծավալը և (կամ ) արտադրական վիճակի վերլուծությունը (եթե արտադրական վիճակի վերլուծությունը նախատեսված է այդպիսի արտադրանքի սերտիֆիկացման սխեմայով) կամ այդպիսի անհրաժեշտության բացակայության մասին և ծանուցում է արտադրողին (արտադրողի կողմից լիազորված անձի կողմից) ընդունված որոշման մասին:
Միության մաքսային տարածքում մեքենաների և (կամ) սարքավորումների՝ շրջանառության մեջ դնելը դրանց կառուցվածքում (կազմում) կամ արտադրական (պատրաստման) տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելիս թույլատրվում է միայն արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կողմից սերտիֆիկացման մարմնի՝ արտադրության վիճակի լրացուցիչ փորձարկումների և (կամ) վերլուծության անցկացման անհրաժեշտության բացակայության մասին ծանուցումն ստանալուց հետո:
Այն դեպքում, երբ սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունվում է լրացուցիչ փորձարկումների և (կամ) արտադրական վիճակի վերլուծության անցկացման անհրաժեշտության մասին որոշում, այդպիսի որոշումը սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ժամկետում սերտիֆիկացման մարմնի կողմից ուղարկվում է արտադրողին (արտադրողի կողմից լիազորված անձին) անմիջականորեն կամ պատվիրված փոստային առաքմամբ՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ:
Մեքենաների և (կամ) սարքավորումների արտադրության վիճակի լրացուցիչ փորձարկումների և (կամ) վերլուծության անցկացման ավարտի օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունվում է այդ արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշում:
Մեքենաների և (կամ) սարքավորումների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին որոշման հիման վրա սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրողին (արտադրողի կողմից լիազորված մարմնին) ուղարկվում է համապատասխանության սերտիֆիկատում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու հնարավորության մասին ծանուցում՝ նոր ձևաթղթի վրա ձևակերպման միջոցով՝ դրան տալով նոր գրանցման համար, ընդ որում՝ համապատասխանության ձևակերպվող սերտիֆիկատի գործողության ավարտի ամսաթիվը սահմանվում է համապատասխանության փոխարինվող սերտիֆիկատի գործողության ավարտի ամսաթվով: Նշված ծանուցումն ուղարկվում է տվյալ արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշման ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Նոր ձևակերպված համապատասխանության սերտիֆիկատի «Լրացուցիչ տեղեկատվություն» վանդակում կատարվում է «Տրված է —— փոխարեն» գրառումը և նշվում է նախորդ համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և տրման ամսաթիվը: Սերտիֆիկացման մարմնի կողմից նոր համապատասխանության սերտիֆիկատի տրման հետ մեկտեղ ընդունվում է որոշում նախորդ համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման մասին:
Լրացուցիչ փորձարկումների բացասական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրողին (արտադրողի կողմից լիազորված անձին) է տրվում համապատասխանության սերտիֆիկատում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումից հրաժարվելու մասին որոշում՝ այդպիսի հրաժարման հիմնավորված պատճառների նշումով:
Մեքենաների և (կամ) սարքավորումների՝ համապատասխանության հավաստման լրացուցիչ ընթացակարգերի անցկացման արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթղթերը ներառվում են ապացուցողական նյութերի փաթեթում։
11. Սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածին համապատասխան՝ համապատասխանության սերտիֆիկատի հավելվածում ներկայացվող ինքնագնաց մեքենայի կամ հատուկ նշանակության կցորդի մասին տեղեկություններում սերտիֆիկացման ժամանակ հաստատվող անվտանգության ցուցանիշների վրա ազդեցություն չունեցող փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում փորձարկումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն չեն կատարվում։ Համապատասխանության սերտիֆիկատում փոփոխությունները կատարվում են ինքնագնաց մեքենայի կամ հատուկ նշանակության կցորդի մասին՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կողմից սերտիֆիկացման մարմին ներկայացվող տեղեկությունների հիման վրա։ Արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) և սերտիֆիկացման մարմնի գործողությունները, ինչպես նաև ինքնագնաց մեքենայի կամ հատուկ նշանակության կցորդի մասին նշված տեղեկություններում փոփոխությունների կատարման ժամկետները սահմանվում են սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված գործողություններին և ժամկետներին համանման։
12. Համապատասխանության սերտիֆիկատի, որի կարգավիճակը դադարեցվել է սույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան՝ գործողի փոխարեն նոր համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու կապակցությամբ, գործողության ժամանակահատվածում արտադրված մեքենաները և (կամ) սարքավորումները կարող են դրվել և գտնվել շրջանառության մեջ մինչև մեքենաների և (կամ) սարքավորումների ծառայության ժամկետի ավարտը՝ տրամադրված նոր համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա, որում նշված է նախորդ համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և տրման ամսաթիվը։»։
12. 12-րդ հոդվածի 5-րդ կետում «Մաքսային միության, ԵվրԱզԷՍ-ի» բառերը փոխարինել «Միության (Մաքսային միության)» բառերով:
13. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում՝
ա) տեքստում՝
«(նախագծման)», «(նախագծվեն)» բառերը հանել.
«շահագործման ձեռնարկ (հրահանգ)» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «շահագործման փաստաթղթեր» բառերով՝ համապատասխան հոլովով.
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Արգելվում է մեքենաների և (կամ) սարքավորումների արտադրությունը կառուցվածքների շահագործված տարրերից, բաղադրիչներից, հանգույցներից և ագրեգատներից՝ բացառությամբ սեփական կարիքների համար արտադրվողների։ Մեքենաների և (կամ) սարքավորումների արտադրության համար թույլատրվում է շահագործված՝ խոշորածավալ ստացիոնար սարքավորումների հենոցների, տուրբինային սարքավորումների դետալների և հանգույցների օգտագործումը։».
գ) 7-րդ կետում «շահագործման ձեռնարկին» բառերը փոխարինել «շահագործման փաստաթղթերին» բառերով.
դ) 53-րդ կետում «ու անորոշության պարամետրեր» բառերը փոխարինել «, ինչպես նաև անորոշության պարամետրեր (եթե կիրառելի է)» բառերով.
ե) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«55. Ձեռքի մեքենաների և ձեռքի կառավարմամբ մեքենաների, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված աշխատանքային տեղով սարքավորված մեքենաների համար շահագործման փաստաթղթերի մեջ պետք է նշվեն անձնակազմի վրա ազդող ճշգրտված թրթռման արագացման միջին քառակուսային լրիվ արժեքը և (եթե կիրառելի է) այդ արժեքի գնահատման անորոշության պարամետրերը։ Ձեռքի մեքենաների և ձեռքի կառավարմամբ մեքենաների և անձնակազմի համար նախատեսված աշխատանքային տեղով սարքավորված մեքենաների համար, որոնք թրթռաակտիվ չեն, թույլատրվում է չներկայացնել թրթռման բնութագրի թվային արժեքները՝ արտացոլելով դա շահագործման փաստաթղթերում։».
զ) 70-րդ կետում՝
«Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով)» բառերով.
«Մաքսային միության անդամ պետության (պետությունների) օրենսդրության (օրենսդրությունների)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության» բառերով։
14. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում՝
ա) «Գյուղատնտեսական և այլ ինքնաշարժ ու շարժունակ մեքենաներ» բաժնում՝
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ինքնագնաց ու շարժունակ մեքենաներ».
7-րդ կետում՝
առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «խախտման դեպքում» բառերից հետո լրացնել «ինքնաշարժ» բառով.
երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով․
«Ինքնագնաց մեքենաները և հատուկ նշանակության կցորդները պետք է սարքավորված լինեն մեքենայի ամբողջությամբ անշարժությունն ապահովող կայանման արգելակով։
Անվտանգության ապահովման համար պահանջվելու դեպքում հատուկ նշանակության կցորդները պետք է սարքավորված լինեն աշխատող արգելակման համակարգով։ Թույլատրվում է 2,5 տոննան չգերազանցող տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածով հատուկ նշանակության կցորդները չսարքավորել աշխատող արգելակման համակարգով՝ պայմանով, որ հատուկ նշանակության կցորդի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը կազմում է լրակազմված վիճակում այն ինքնագնաց մեքենայի զանգվածի 50 տոկոսից ոչ ավելին, որի հետ աշխատանքի համար կցորդը նախատեսված է։».
25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«25. Կախովի, կիսակախովի, կցվող, կիսակցվող ու տեղադրվող գյուղատնտեսական մեքենաների նկատմամբ սահմանվող անվտանգության պահանջները գնահատվում են գյուղատնտեսական մեքենատրակտորային ագրեգատի կազմում փորձարկման ժամանակ։
Փոխովի աշխատանքային սարքավորման նկատմամբ սահմանվող անվտանգության պահանջները գնահատվում են ինքնագնաց մեքենայի կազմում փորձարկման ժամանակ։».
28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«28. Ինքնագնաց մեքենաները և հատուկ նշանակության կցորդները պետք է սարքավորվեն արտաքին լուսաազդանշանային սարքերով և տարբերիչ նշաններով՝ հաշվի առնելով դրանց շահագործման պայմանները։
Ինքնագնաց մեքենայի, հատուկ նշանակության կցորդի կամ շարժունակ էներգետիկ միջոցի՝ տրանսպորտային և (կամ) աշխատանքային վիճակում լուսաազդանշանային սարքերը փակող փոխովի աշխատանքային սարքավորումը, կցվող, կիսակցվող ու տեղադրվող մեքենաները պետք է սարքավորվեն սեփական լուսաազդանշանային սարքերով և տարբերիչ նշաններով։».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ և 31-րդ կետեր․
«30. Արտադրողի կողմից յուրաքանչյուր մեքենայի վրա պետք է զետեղվի եզակի նույնականացման համար, որը համապատասխանում է սույն հավելվածում նշված՝ ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների նույնականացմանը ներկայացվող համապատասխան լրացուցիչ պահանջներին։ Եվրասիական տնտեսական միության տարածքում՝ մինչև նույնականացմանը ներկայացվող նշված պահանջներն ուժի մեջ մտնելն արտադրված և (կամ) շրջանառության մեջ դրված ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների համար նույնականացման համարների բովանդակությանը, դիրքին և զետեղման կարգին ներկայացվող պահանջները կարող են սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ։
31. Ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն տեղեկություններ դրանց՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին առանց սահմանափակման օգտագործման հնարավորության մասին կամ ընդհանուր օգտագործման ճանապարհներին դրանց օգտագործման հնարավորության վրա ազդող սահմանափակումների ցանկը։».
բ) «Բեռնամբարձ մեքենաներ» բաժնի 13-րդ կետի յոթերորդ պարբերությունում «Մաքսային» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական» բառերով.
գ) «Մեքենայի կառուցվածքում կատարված առանձին փոփոխություններին ներկայացվող պահանջները» բաժնում՝
առաջին պարբերությունում «Կայանք» բառը փոխարինել «1. Կայանք» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետ․
«2. Ինքնագնաց մեքենայի և հատուկ նշանակության կցորդի կառուցվածքում փոփոխություններ կատարելիս, այդ թվում՝ այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում փոխվում է այդ մեքենայի կիրառության նշանակությունը, պետք է պահպանվեն հետևյալ պահանջները․
առավելագույն զանգվածը և առանցքներով դրա բաշխումը, ինչպես նաև զանգվածների կենտրոնի կոորդինատների փոփոխությունը չպետք է գերազանցեն մեքենան արտադրողի կամ մշակողի (նախագծողի) կողմից սահմանված սահմանները.
հետևյալի առկայությունը՝
մեքենան արտադրողի կամ մշակողի (նախագծողի) կամ արտադրողի կողմից լիազորված մարմնի որոշումը՝ շահագործման մեջ գտնվող մեքենայի կառուցվածքում այդպիսի փոփոխությունների կատարման հնարավորությունը համաձայնեցնելու մասին (առկայության դեպքում).
այն մեքենայի համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը, որի կառուցվածքում կատարվում են փոփոխություններ.
տեղադրվող սարքավորման համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը։
Շահագործման մեջ գտնվող մեքենաների կառուցվածքում փոփոխությունների կատարումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։
Շահագործման մեջ գտնվող մեքենաներին ներկայացվող պահանջների՝ դրանց կառուցվածքում փոփոխությունների կատարման դեպքում պահպանման ստուգումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան։ Կառուցվածքի անվտանգության ստուգումն իրականացվում է տեխնիկական փորձաքննության և (անհրաժեշտության դեպքում) փորձարկումների (չափումների) մեթոդներով։
Մեքենաներին ներկայացվող պահանջների պահպանման ստուգում չի կատարվում կառուցվածքում՝ շահագործման փաստաթղթերով նախատեսված փոփոխություններ կատարելիս։».
դ) լրացնել «Ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների նույնականացմանը ներկայացվող պահանջներ» բաժին՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ինքնագնաց մեքենաների և հատուկ նշանակության կցորդների նույնականացմանը ներկայացվող պահանջներ
1. Որպես նույնականացման համար կարող է օգտագործվել մեքենայի նույնականացման համարը (PIN) կամ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN)։
Արտադրողի կողմից PIN կամ VIN նույնականացման համարները չօգտագործելու դեպքում մեքենայի վրա զետեղվող նույնականացման համարը պետք է համապատասխանի սույն պահանջների 2-րդ կետին։
Մեքենայի նույնականացման համարը պետք է լինի եզակի առնվազն 30 տարվա ընթացքում։
2. Նույնականացման համարը պետք է պարունակի է 17 նիշ, որոնց թվում կարող են լինել 0-ից մինչև 9-ը արաբական թվանշանները և լատինական այբուբենի տառերը՝ բացառությամբ I, O և Q տառերի:
Նույնականացման համարը պետք է ներառի մեքենայի հիմնական հատկանիշների ծածկագրման համար օգտագործվող առնվազն 1 լատիներեն տառ։ Ծածկագրելու համար նշանների ընտրությունը և դրանց հաջորդականությունը որոշվում են արտադրողի կողմից: Նախագծային (կոնստրուկտորական), շահագործման կամ տեխնոլոգիական փաստաթղթերում մեքենայի հիմնական հատկանիշները ծածկագրելու նպատակով կիրիլյան այբուբենի տառերն արտադրողի կողմից օգտագործելիս նույնականացման համարում կիրառվում է գրադարձություն՝ լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ, աղյուսակ 1-ի համաձայն։
Աղյուսակ 1
|
Կիրիլիցայի տառ |
Գրադարձություն |
|
А |
A |
|
Б |
B |
|
В |
V |
|
Г |
G |
|
Д |
D |
|
Е |
E |
|
Ё |
Yo |
|
Ж |
Zh |
|
З |
Z |
|
И |
բաց թողնել |
|
Й |
J |
|
К |
K |
|
Л |
L |
|
М |
M |
|
Н |
N |
|
О |
բաց թողնել |
|
П |
P |
|
Р |
R |
|
С |
S |
|
Т |
T |
|
У |
U |
|
Ф |
F |
|
Х |
X |
|
Ц |
C, Cz* |
|
Ч |
Ch |
|
Ш |
Sh |
|
Щ |
Shh |
|
Ъ |
բաց թողնել |
|
Ы |
Y |
|
Ь |
բաց թողնել |
|
Э |
E |
|
Ю |
Yu |
|
Я |
Ya |
________________
«Ц» տառը փոխանցվում է լատինական «C» տառով կամ «CZ» տառերի համադրությամբ։ Խորհուրդ է տրվում օգտագործել «C» տառը «E», «Y», «J» տառերից առաջ, մյուս բոլոր դեպքերում՝ «CZ» տառերի համադրությունը։
Նույնականացման համարը պետք է ներառի մեքենայի թողարկման տարվա (մոդելային տարվա) ծածկագիրը նշանակող պայմանանշաններ՝ աղյուսակ 2-ում բերված նշագրերին համապատասխան։
Աղյուսակ 2
|
Թողարկման տարին (մոդելային տարին) |
Թողարկման տարվա ծածկագիրը (մոդելային տարին) |
Թողարկման տարին (մոդելային տարին) |
Թողարկման տարվա ծածկագիրը (մոդելային տարին) |
Թողարկման տարին (մոդելային տարին) |
Թողարկման տարվա ծածկագիրը (մոդելային տարին) |
Թողարկման տարին (մոդելային տարին) |
Թողարկման տարվա ծածկագիրը (մոդելային տարին) |
|
2001 |
1 |
2011 |
B |
2021 |
M |
2031 |
1 |
|
2002 |
2 |
2012 |
C |
2022 |
N |
2032 |
2 |
|
2003 |
3 |
2013 |
D |
2023 |
P |
2033 |
3 |
|
2004 |
4 |
2014 |
E |
2024 |
R |
2034 |
4 |
|
2005 |
5 |
2015 |
F |
2025 |
S |
2035 |
5 |
|
2006 |
6 |
2016 |
G |
2026 |
T |
2036 |
6 |
|
2007 |
7 |
2017 |
H |
2027 |
V |
2037 |
7 |
|
2008 |
8 |
2018 |
J |
2028 |
W |
2038 |
8 |
|
2009 |
9 |
2019 |
K |
2029 |
X |
2039 |
9 |
|
2010 |
A |
2020 |
L |
2030 |
Y |
2040 |
A |
Արտադրողների միջազգային ծածկագրերի (WMC) կամ արտադրողների միջազգային նույնականացման ծածկագրերի (WMI) հաշվառումը և հատկացման նկատմամբ հսկողությունն իրականացվում են Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմնի կողմից։
Արտադրողների WMC կամ WMI միջազգային ծածկագրերի հատկացումն իրականացվում է այն երկրի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում արտադրողը գրանցված է որպես տնտեսական գործունեություն իրականացնող անձ:
Նույնականացման համարի առաջին երեք դիրքում նշվում է արտադրողի WMC կամ WMI միջազգային ծածկագիրը։
Նույնականացման համարի 4-11-րդ դիրքերն օգտագործվում են մեքենայի հիմնական հատկանիշների ծածկագրման համար՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը։ Այն դեպքում, երբ մեքենայի հիմնական հատկանիշների ծածկագրման համար պահանջվում է ավելի քիչ քանակությամբ դիրք, առաջին դիրքերի փոխարինման համար պետք է օգտագործվի 0 թվանշանը։
Նույնականացման համարի 12-րդ դիրքում նշվում է մեքենայի թողարկման տարին (մոդելային տարին)։
13-րդ և հաջորդող դիրքերն արտադրողի կողմից օգտագործվում են որոշակի մեքենայի սերիական համարը դնելու համար՝ հաշվի առնելով սույն կետի առաջին պարբերությունը։ Այն դեպքում, երբ մեքենայի սերիական համարը դնելու համար պահանջվում է ավելի քիչ քանակությամբ դիրք, առաջին դիրքերի փոխարինման համար պետք է օգտագործվի 0 թվանշանը։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության իրավաբանական անձ հանդիսացող արտադրողը, որը մեքենաների արտադրության համար օգտագործում է այլ արտադրողի բազային մեքենաներ, ձևավորում և իր կողմից արտադրված մեքենաների վրա զետեղում է նոր՝ բազային մեքենաների նույնականացման համարներից տարբերվող նույնականացման համարներ։ Բազային մեքենային նախկինում շնորհված նույնականացման համարը պետք է պահպանվի մեքենայի վրա։ Ընդ որում՝ մեքենայի նույնականացման համար է համարվում մեքենաների արտադրության համար այլ արտադրողի բազային մեքենաներ օգտագործող վերջնական արտադրողի կողմից զետեղված համարը։
4. Նույնականացման համարը զետեղվում է մեքենայի՝ փոխարինման համար չնախատեսված շրջանակի կամ չհանվող մասի վրա առնվազն մեկ հատվածում, տեսանելի մասում, որը հասանելի է մեքենայի արտաքին հատվածից դիտման համար։
Նույնականացման համարը պետք է զետեղվի հստակ, առանց նշանների միջև միջակայքերի, դրա երկարակեցությունն ապահովող և դրա նշանների հեշտությամբ փոփոխելը բացառող եղանակով:
Նույնականացման համարը թույլատրվում է զետեղել մեկ կամ երկու տողով: Տողերի սկզբում կամ վերջում պետք է դրված լինի բաժանիչ նշան, որը սահմանվում է արտադրողի կողմից (օրինակ՝ «*» նշանը)։
Նույնականացման համարը պետք է զետեղվի հնարավորինս ընթերցելու համար դյուրամատչելի տեղում։
Մեկ մեքենային կարող է հատկացվել միայն մեկ նույնականացման համար՝ բացառությամբ սույն բաժնի 3-րդ կետում նշված դեպքի։
5. Մեքենայի փաստաթղթերում նշվող նույնականացման համարը պետք է տեղավորվի մեկ տողում՝ առանց միջակայքերի և բաժանիչ նշանների:»։
15. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«Թիվ 3 հավելված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 36 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին համապատասխանության հավաստման ենթակա տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ սերտիֆիկացման ձևով
1. Հաստոցներ փայտամշակման կենցաղային։
2. Տրանսպորտային միջոցներ արտաճանապարհային (այդ թվում՝ մոտոամենագնացներ (քվադրոցիկլներ), ձյունաճահճագնացներ, ձյունագնացներ), բացի խոշորաբեռներից, և դրանց կցորդներ։
3. Ամբարձիչներ և շրջիչներ՝ տրանսպորտային միջոցների և կցորդների համար։
4. Մեքենաներ և սարքավորումներ գյուղատնտեսական, փոխովի աշխատանքային սարքավորումներ՝ գյուղատնտեսական մեքենաների համար, որոնք իրենց կառուցվածքում ունեն գոնե մեկ տեսակի շարժաբեր (մեխանիկական, օդաճնշական, հիդրավլիկ, էլեկտրական, մագնիսական, էլեկտրամագնիսական), պայմանով, որ փոխովի աշխատանքային սարքավորման արտադրողը գյուղատնտեսական մեքենայի արտադրողը չէ։
5. Ունիվերսալ էներգետիկ միջոցներ։
6. Հատուկ նշանակության կցորդներ։
7. Փոքր մեխանիզացման միջոցներ այգեբանջարանոցային ու անտառատնտեսական կիրառման՝ մեքենայացված, այդ թվում՝ էլեկտրական, տրակտորներ փոքրաեզրաչափ՝շարժիչի մինչև 19 կՎտ անվանական հզորությամբ։
8. Մեքենաներ և սարքավորումներ անասնապահության, թռչնաբուծության և կերարտադրության համար։
9. Գործիք՝ մեքենայացված (էլեկտրական, հիդրավլիկ, օդաճնշական)։
10. Սղոցներ բենզինաշարժիչավոր, սղոցներ շղթայական էլեկտրական։
11. Մեքենաներ հանքարդյունաբերական և սարքավորումներ հանքահորանային։
12. Մեքենաներ և սարքավորումներ օդափոխության և փոշենստեցման համար՝
օդափոխիչներ հորանային.
փոշեորսման և փոշենստեցման միջոցներ.
ճնշակներ թթվածնային։
13. Մեքենաներ և սարքավորումներ ամբարձիչ-տրանսպորտային (այդ թվում՝ ճակատային շինարարական ամբարձիչներ, շարժասանդուղքներ, մարդատար փոխակրիչներ, ամբարձիչներ՝ աշխատանքային հենահարթակներով), բեռնամբարձ կռունկներ, հարթակներ ամբարձիչ՝ բնակչության սակավաշարժունակ խմբերի համար։
14. Մեքենաներ և սարքավորումներ՝ հարստացման, քարմաղներ։
15. Արտաճանապարհային խոշորաբեռ տրանսպորտային միջոցներ։
16. Տրանսպորտ արտադրական հատակադիր անռելս։
17. Ավտոբեռնիչներ, ինքնադարսակիչներ, էլեկտրաբեռնիչներ, էլեկտրադարսակիչներ։
18. Մեքենաներ և սարքավորումներ հողափորման, հողաբարելավման աշխատանքների, բացահանքերի մշակման ու սպասարկման համար։
19. Մեքենաներ և սարքավորումներ ճանապարհային և շինարարական (բացի մեքենայացված գործիքից)։
20. Ինքնագնաց մեքենաներ փայտամթերման, փայտաբորսաների, փայտալուղարկման և անտառի խնամքին ուղղված տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար։
21. Մեքենաներ և սարքավորումներ տեխնոլոգիական՝ տորֆային արդյունաբերության համար (բացառությամբ ստացիոնարների)։
22. Մեքենաներ և սարքավորումներ տեխնոլոգիական՝ կենցաղային տնտեսության համար (բացառությամբ ստացիոնարների)։
23. Մեքենաներ ձնախտարար։
24. Մեքենաներ սառույց վերականգնող։
25. Մեքենաներ և սարքավորումներ ավիացիոն տեխնիկայի վերգետնյա սպասարկման համար (բացառությամբ ստացիոնարների)։
26. Մեքենաներ՝ գոլֆ խաղացողներին տեղափոխելու համար։
27. Տրակտորներ արդյունաբերական։
28. Անձնական (անհատական ) շարժունության միջոցներ (էլեկտրական ինքնագլորներ, էլեկտրական սկեյթբորդներ, գիրոսկուտերներ, սեգվեյներ (սիգվեյներ), մոնոանիվների)։
29. Եռանիվ բեռնատար մեքենաներ (բեռնատար տրիցիկլներ)։
30. Կառամատուցային ավտոբուսներ։
31. Արդյունաբերական նշանակության մեքենաներ՝ արտադրություններում տեխնոլոգիական բեռների փոխադրման համար։
ՑԱՆԿ
Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին համապատասխանության հավաստման ենթակա տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ համապատասխանության հայտարարագրման ձևով
1. Տուրբիններ և կայանքներ գազատուրբինային։
2. Մեքենաներ՝ քարշափչական։
3. Էլեկտրաագրեգատներ և էլեկտրագեներատորային կայանքներ՝ ներքին այրման շարժիչներով։
4. Մեքենաների առանձին մատակարարվող՝ բեռնամբարձ գործողությունների համար նախատեսված հարմարանքներ։
5. Փոխակրիչներ (բացի լեռնաարդյունահանող արդյունաբերության համար փոխակրիչներից)։
6. Բազմաճախարակներ և կարապիկներ՝ էլեկտրական և ձեռքի։
7. Մեքենաներ և սարքավորումներ քիմիական, նավթագազավերամշակման արդյունաբերության համար, բացառությամբ «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) կիրառման ոլորտում գտնվող անոթների։
8. Մեքենաներ և սարքավորումներ պոլիմերային նյութերի և ռետինների վերամշակման և մշակման համար։
9. Սարքավորումներ պոմպային արդյունաբերական (բացի լեռնաարդյունահանող արդյունաբերության համար փոխապոմպային սարքավորումների և կենցաղային պոմպերի)։
10. Սարքավորումներ կրիոգենային, ճնշակային, սառնարանային, ավտոգեն, գազամաքրման՝ գազերի և հեղուկների համար (բացի լեռնաարդյունահանող արդյունաբերության համար ճնշակային սարքավորումների), այդ թվում՝
կայանքներ օդաբաժանիչ և հազվագյուտ գազերի.
ապարատուրա՝ գազերի և հեղուկների (բացի ջրից) նախապատրաստման ու մաքրման համար.
ապարատուրա՝ կրիոգեն համակարգերի ու սարքվածքների ջերմափոխանակման ու զանգվածափոխանակման համար․
ճնշակներ (օդային և գազային շարժահաղորդ).
կայանքներ՝ սառնարանային, արդյունաբերական.
գեներատորներ՝ ացետիլենային, շարժական.
կայանքներ և համակարգեր վակուումային
11. Մեքենաներ և սարքավորումներ մետաղների գազաբոցային մշակման և արտադրատեսակների մետաղացման համար։
12. Մեքենաներ և սարքավորումներ՝ փոշեորսիչ (բացի լեռնաարդյունահանող արդյունաբերության համար փոշեորսիչ սարքավորումների)։
13. Մեքենաներ և սարքավորումներ ցելյուլոզաթղթային։
14. Մեքենաներ և սարքավորումներ թուղթ արտադրող։
15. Մեքենաներ և սարքավորումներ նավթահանքային, հորատման, երկրաբանահետախուզական (բացի հատուկ նշանակության կցորդներից) բացառությամբ «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) կիրառման ոլորտում գտնվող անոթների։
16. Մեքենաներ և սարքավորումներ՝ պատվածքներով պատելու համար։
17. Մեքենաներ և սարքավորումներ՝ ջրի նախապատրաստման և մաքրման համար։
18. Մեքենաներ և սարքավորումներ մետաղամշակման։
19. Մեքենաներ և սարքավորումներ դարբնոցամամլիչային։
20. Սարքավորումներ փայտամշակման (բացի փայտամշակող կենցաղային հաստոցներից)։
21. Մեքենաներ և սարքավորումներ տեխնոլոգիական, ձուլման արտադրության համար։
22. Մեքենաներ և սարքավորումներ եռակցման, զոդման ու գազաջերմային փոշեպատման համար։
23. Մեքենաներ և սարքավորումներ տրանսպորտային միջոցների և կցորդների սպասարկման և վերանորոգման համար (բացի ամբարձիչներից և շրջիչներից)։
24. Հեծանիվներ (այդ թվում՝ էլեկտրական շարժաբերով հեծանիվներ )՝ 635 մմ թամբիկի բարձրությամբ (բացի դեռահասների համար հեծանիվներից, որոնք գտնվում են «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) կիրառման ոլորտում)։
25. Փոխովի աշխատանքային սարքավորումներ, որոնք իրենց կառուցվածքում ունեն գոնե մեկ տեսակի շարժաբեր (մեխանիկական, օդաճնշական, հիդրավլիկ, էլեկտրական, մագնիսական, էլեկտրամագնիսական), բացառությամբ գյուղատնտեսական մեքենաների համար նախատեսված փոխովի աշխատանքային սարքավորումների։
26. Մեքենաներ և սարքավորումներ՝ փայտարդյունաբերական, անտառատնտեսական և փայտալուղարկման համար (բացի բենզինաշարժիչավոր, շղթայական էլեկտրական սղոցներից և ինքնագնաց մեքենաներից), փոխովի աշխատանքային սարքավորումներ, որոնք իրենց կառուցվածքում ունեն գոնե մեկ տեսակի շարժաբեր (մեխանիկական, օդաճնշական, հիդրավլիկ, էլեկտրական, մագնիսական, էլեկտրամագնիսական)՝ պայմանով, որ փոխովի աշխատանքային սարքավորման արտադրողը փայտարդյունաբերական, անտառատնտեսական և փայտալուղարկման համար նախատեսված մեքենաների և սարքավորումների արտադրողը չէ։
27. Մեքենաներ և սարքավորումներ լվացքատան՝ արդյունաբերական։
28. Մեքենաներ և սարքավորումներ՝ հագուստի և կենցաղային արտադրատեսակների քիմիական մաքրման և ներկման համար։
29. Օդափոխիչներ արդյունաբերական (բացի լեռնաարդյունահանող արդյունաբերության համար օդորակիչներից)։
30. Օդորակիչներ արդյունաբերական (բացի «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) կիրառման ոլորտում գտնվողներից)։
31. Օդատաքացուցիչներ և օդահովիչներ (բացի «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) կիրառման ոլորտում գտնվողներից)։
32. Մեքենաներ և սարքավորումներ՝ տեխնոլոգիական, թեթև արդյունաբերության համար։
33. Մեքենաներ և սարքավորումներ՝ տեխնոլոգիական, տեքստիլ արդյունաբերության համար։
34. Մեքենաներ և սարքավորումներ՝ տեխնոլոգիական քիմիական մանրաթելերի, ապակեթելքի և ասբեստաթելերի մշակման համար։
35. Մեքենաներ և սարքավորումներ՝ սննդային, վերամշակման արդյունաբերության, առևտրի, հանրային սննդի ձեռնարկությունների համար։
36. Մեքենաներ և սարքավորումներ պոլիգրաֆիական։
37. Մեքենաներ և սարքավորումներ՝ տեխնոլոգիական ապակու, ճենապակու, հախճապակու և մալուխի արդյունաբերության համար։
38. Կաթսաներ՝ ջեռուցման ջրատաքացուցիչ և շոգեկաթսաներ, հեղուկ և (կամ) պինդ վառելիքով աշխատող։
39. Այրիչներ՝ գազային և համակցված (բացի «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) կիրառման ոլորտում գտնվողներից)։
40. Ապարատներ ջրատաքացուցիչ և ջեռուցման, հեղուկ և (կամ) պինդ վառելիքով աշխատող։
41. Արմատուր խողովակաշարի՝ արդյունաբերական։
42. Էլեկտրոլիզարարներ։
43. Մեքենաներ և սարքավորումներ սորտավորման, բաժնեծրարման, փաթեթավորման, լցման և պիտակավորման համար։
44. Մեքենաներ և սարքավորումներ պահեստային ավտոմատացված։
45. Մեքենաներ և սարքավորումներ ջերմային։
46. Մեքենաներ և սարքավորումներ գլոցման։
47. Կայանքներ՝ լազերային արդյունաբերական։
48. Մեքենաներ և սարքավորումներ օծանելիքի, կոսմետիկայի և դեղագործական արդյունաբերությունում։
49. Վարժասարքեր անշարժ շարժաբեր (բացի՝ մարդու մկանային էներգիայի միջոցով գործարկվողներից)։
50. Թեքահարթակներ բեռնման շարժաբեր։
51. Հիդրոկայաններ (հիդրավլիկ կայանքներ)՝ մեքենաների և սարքավորումների հիդրոշարժաբերի համար։
52. Մեքենաներ՝ հատակի մշակման համար՝ կոմերցիոն նշանակության։
53. Դռներ և դարպասներ՝ արդյունաբերական, առևտրային և ավտոտնակների տարածքների համար, շարժաբեր, ռոլետներ և ծածկարաններ արտաքին շարժաբեր։
54. Մեքենաներ և սարքավորումներ՝ արդյունաբերական արտադրատեսակների մաքրման և մշակման համար։
55. Մեքենաներ և սարքավորումներ՝ խեցեգործական արտադրատեսակների արտադրության համար։
56. Մեքենաներ և սարքավորումներ՝ երկաթուղու կառուցման և տեխնիկական սպասարկման համար (բացի «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 001/2011) տեխնիկական կանոնակարգման օբյեկտներից և Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) տեխնիկական կանոնակարգման օբյեկտներից, որոնք ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման՝ սերտիֆիկացման ձևով)։
57. Մեքենաներ և սարքավորումներ՝ քարի մշակման համար։
58. Ռոբոտներ և ռոբոտատեխնիկական սարքվածքներ։
59. Մեքենաներ և սարքավորումներ վառելիքալիցքավորման և վառելիքալիցքավորման կայանների։
60. Ստացիոնար ջարդիչներ, աղացներ լեռնարդյունաբերության համար։
61. Ստացիոնար մեքենաներ և սարքավորումներ շինարարական նյութերի արդյունաբերության համար։
62. Ստացիոնար մեքենաներ և սարքավորումներ՝ տեխնոլոգիական՝ տորֆային արդյունաբերության համար։
63. Ստացիոնար մեքենաներ և սարքավորումներ՝ կոմունալ տնտեսության համար։
64. Ստացիոնար մեքենաներ և սարքավորումներ՝ ավիացիոն տեխնիկայի վերգետնյա սպասարկման համար։»։
16. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 4 հավելված․
|
«Հավելված թիվ 4 «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին ինքնագնաց մեքենաների և կցորդների համապատասխանությունը հավաստելու նպատակով արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), վաճառողի կողմից ներկայացվող տեխնիկական նկարագրությանը ներկայացվող
1. Տեխնիկական նկարագրության մեջ նշվում է մեքենայի ընդհանուր նկարագրությունը՝ աղյուսակ 1-ին համապատասխան, տեքստային ձևաչափով։ Մեքենայի մեկից ավելի մոդելի (մոդիֆիկացիայի) նկարագրության դեպքում մոդելների (մոդիֆիկացիաների) նշագրերը նշվում են վերնագրում այն ցուցանիշների և բնութագրերի արժեքներից (նկարագրությունից) առաջ, որոնք տարբերվում են ընդհանուր նկարագրության մեջ նշվող մեքենայի մյուս մոդելից (մոդիֆիկացիայից)։
1.1. Տեխնիկական նկարագրության մեջ 1-ին աղյուսակով նախատեսված՝ մեքենայի տեսակի մասին տեղեկությունները նշելու նպատակով օգտագործվում են հետևյալ անվանումները․
1.1.1. Մեքենաներ գյուղատնտեսական՝
համակցված մեքենաներ՝ բերքահավաքի համար.
փոխովի մեքենաներ ինքնագնաց ամրաշրջանակի հիմքով․
մեքենաներ՝ պարարտանյութերի ներմուծման համար.
մեքենաներ՝ բույսերի քիմիական պաշտպանության համար.
վերհաններ գյուղատնտեսական և ունիվերսալ.
մեքենաներ՝ ջրելու և հողաբարելավման համար.
կոմբայններ հացահատիկահավաք.
կոմբայններ կողրահավաք.
կոմբայններ վուշահավաք.
կոմբայններ ճակնդեղահավաք.
1.1.2. Մեքենաներ՝ անասնաբուծության, թռչնաբուծության և կերարտադրության համար․
կոմբայններ կերահավաք.
հնձիչներ և հնձող-տափակեցնող սարքեր.
կերախառնիչներ և կերաբաշխիչներ.
մեքենաներ գոմաղբահավաք։
1.1.3. Տրանսպորտային միջոցներ արտաճանապարհային (այդ թվում՝ մոտոամենագնացներ (քվադրոցիկլներ), ձյունաճահճագնացներ, ձյունագնացներ), բացի խոշորաբեռներից, և դրանց կցորդներ՝
ամենագնացներ.
ձյունագնացներ.
ձյունաճահճագնացներ (քվադրոցիկլներ).
ձյունաճահճագնացների, ձյունագնացների, ամենագնացների կցորդներ։
1.1.4. Մեքենաներ ամբարձիչ-տրանսպորտային, կռունկներ բեռնամբարձ՝
կռունկներ-խողովակատեղադրիչներ.
կռունկներ թրթուրավոր.
կռունկներ անվավոր շարժամասով.
ամբարձիչներ՝ աշխատանքային հարթակներով.
մալուխատեղադրիչներ.
կռունկներ բեռնման.
էքսկավատորներ-փոխաբեռնիչներ։
1.1.5. Տրանսպորտ՝ արտադրական հատակադիր անռելս՝
պատվերների հավաքիչներ.
ռիչստակերներ.
դարսակիչներ.
քարշակներ (հրիչներ).
ռիչտրակներ.
բեռնիչներ ճանկավոր.
բեռնիչներ պորտալային.
բեռնիչներ բեռնարկղային.
պատվերների համալրիչներ.
սայլակներ հարթակային.
փոխադրողներ.
պատվերների հավաքիչներ։
1.1.6. Մեքենաներ և սարքավորումներ՝ հողափորման, հողաբարելավման աշխատանքների, բացահանքերի մշակման ու սպասարկման համար՝
բուլդոզերներ.
միաշերեփ լիադարձային էքսկավատորներ.
բեռնիչ էքսկավատորներ.
էքսկավատորներ-հարթիչներ.
էքսկավատորներ բազմաշերեփ.
սկրեպերներ.
ավտոուղեհարթիչներ.
էքսկավատորներ-բուլդոզերներ.
էքսկավատորներ բացահանքային.
հողատարներ (ինքնաթափեր)
բեռնիչներ՝ ճակատային, միաշերեփ
բեռնիչներ՝ ճակատային, ունիվերսալ
բեռնիչներ կողային պտտեցմամբ.
բեռնիչներ փոխագուցավոր սլաքով.
խրամափորիչներ.
խրամափորիչներ շղթայավոր.
մեքենաներ դարսող.
ջրանցքների մաքրիչներ։
1.1.7. Մեքենաներ՝ ճանապարհային և շինարարական.
ասֆալտափռիչներ.
բետոնափռիչներ.
գլդոններ.
խտացնող մեքենաներ.
ասֆալտի փոխաբեռնիչներ.
ռեցիկլերներ.
ֆրեզներ՝ ճանապարհային, ինքնագնաց.
մեքենաներ՝ ճանապարհային պաստառի կայունացման և վերականգնման համար
խճաբաշխիչներ.
ավազաբաշխիչներ.
մեքենաներ՝ հակամերկասառույցային նույթերով պատելու համար․
կապակցանյութի բաշխիչներ.
գուդրոնապատիչներ.
կոխերներ.
կարերի լցնողներ.
ասֆալտի ինֆրակարմիր տաքացուցիչներ.
սահմանագծման մեքենաներ.
մեքենաներ փոսերի նորոգման համար.
մեքենաներ ճանապարհային գծանշում կատարելու համար.
ճամփեզրերի հարդարիչներ.
բետոնախառնիչ կայանքներ.
հորիզորնական ուղղությամբ հորատման կայանքներ.
բետոնապոմպեր.
հորատման-ամբարձիչային մեքենաներ.
բետոնատարներ.
բետոնախառնիչներ.
բիտումատարներ.
ցեմենտատարներ.
դումպերներ։
1.1.8. Մեքենաներ կոմունալ տնտեսության համար․
համակցված ճանապարհային մեքենաներ.
ավլող-հավաքող մեքենաներ.
աղբատարներ.
ասենիզացիոն մեքենաներ.
տիղմաքաշ մեքենաներ.
ջրանցքների լվացման մեքենաներ.
ձյունամաքրիչներ ռոտորային.
ձյունամաքրիչներ գութանային.
ձյունաբեռնիչներ թաթային.
ձյունաբեռնիչներ պտուտակակրիչային (ֆրեզային).
ամրաշրջանակներ ունիվերսալ.
մեքենաներ հավաքման-բեռնման։
1.1.9. Ջարդիչներ, աղացներ լեռնարդյունաբերության համար.
ինքնագնաց ջարդիչներ.
ինքնագնաց քարմաղներ։
01.01.2010. Ինքնագնաց մեքենաներ՝ փայտամթերման, փայտաբորսաների, փայտալուղարկման և անտառի խնամքին ուղղված տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար․
ծառահատման-ոստահատիչ-կոճղահատման մեքենաներ (հարվեստերներ).
ծառահատման-փոխադրման մեքենաներ.
ծառահատման-ոստահատիչ-փոխադրման մեքենաներ (հարվարդերներ).
ծառահատիչ-կապոցավորող մեքենաներ.
ոստահատիչ-կոճղահատման մեքենաներ.
ծառահատիչ մեքենաներ.
ծառահատիչ-կապոցավորող մեքենաներ.
ոստահատիչ մեքենաներ.
կոճղահատման մեքենաներ.
ծառահատիչ-քարշակման մեքենաներ.
ոստահատիչ-կապոցավորող մեքենաներ.
կոճղահատման-կապոցավորող մեքենաներ.
ոստահատիչ-կոճղահատման-կապոցավորող մեքենաներ.
ծառահատիչ-ոստահատիչ մեքենաներ.
ծառահատիչ-կտրիչ մեքենաներ.
ծառահատիչ-ոստահատիչ-կապոցավորող մեքենաներ.
ծառահատիչ-ոստահատիչ-կոճղահատման-կապոցավորող մեքենաներ.
բեռնման-տրանսպորտային մեքենաներ (ֆորվարդերներ).
փայտաբեռնիչներ.
քարշակման մեքենաներ.
մեքենաներ՝ փայտի մանրացման համար (մուլչերներ).
կտրիչ մեքենաներ.
մեքենաներ՝ անտառահատման տեղամասերի մաքրման համար։
1.1.11. Մեքենաներ և սարքավորումներ ավիացիոն տեխնիկայի վերգետնյա սպասարկման համար՝
ինքնաթիռների (ուղղաթիռների) էներգամատակարարման միջոցներ.
աերոդրոմային ջերմատեխնիկական միջոցներ.
աերոդրոմային ամբարձիչ-տրանսպորտային միջոցներ.
աերոդրոմային ներմղման մեքենաներ.
ինքնաթիռների (ուղղաթիռների) վառելիքով լիցքավորման միջոցներ.
ինքնաթիռների յուղերով և աշխատանքային հեղուկներով լիցքավորման միջոցներ.
ինքնաթիռների (ուղղաթիռների) գազերով լիցքավորման հեղուկներ.
ինքնաթիռների (ուղղաթիռների) քարշակման-պահման միջոցներ․
ինքնաթիռների (ուղղաթիռների) մաքրման և հատուկ մշակման միջոցներ.
ինքնաթիռների (ուղղաթիռների) սերվիսային սպասարկման միջոցներ։
1.1.12. Կառամատուցային ավտոբուսներ։
1.1.13. Արդյունաբերական նշանակության մեքենաներ՝ արտադրություններում տեխնոլոգիական բեռների փոխադրման համար՝
ծանրատարներ.
խարամատարներ։
1.1.14. Մեքենաներ հանքարդյունաբերական և սարքավորումներ հանքահորանային՝
մեքենաներ հանքահորային.
մեքենաներ տրանսպորտային.
մեքենաներ բեռնատար-ուղևորային.
մեքենաներ ոռոգման.
մեքենաներ բժշկական.
մեքենաներ հրշեջ։
1.2. Սույն հավելվածի 1-ին կետում չնշված մեքենաների համար, 1-ին աղյուսակով նախատեսված մեքենայի տեսակի մասին տեղեկություններում նշվում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտի անվանումը՝ Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) պահանջներին համապատասխանության՝ սերտիֆիկացման ձևով հավաստման ենթակա տեխնիկական կանոնակարգման օբյեկտների ցանկին համապատասխան, Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) թիվ 3 հավելվածի համաձայն։
Աղյուսակ 1
Մեքենայի ընդհանուր նկարագրությունը
|
Ցուցանիշները և բնութագրերը |
Արժեքը/նկարագրությունը | ||
|
Մեքենայի տեսակը |
նշվում է սույն հավելվածի 1.1 և 1.2 կետերին համապատասխան | ||
|
Մեքենայի ընդհանուր նկարագրությունը |
նշվում է մեքենայի նշանակությունը՝ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան | ||
|
Առավելագույն կառուցվածքային արագությունը, կմ/ժ |
|||
|
Եզրաչափերը կամ եզրաչափերը տրանսպորտային դիրքում (ոչ ավելի) |
երկարությունը, մմ |
||
|
լայնությունը, մմ |
|||
|
բարձրությունը, մմ |
|||
|
Հիմք, մմ (նվազագույն, առավելագույն) |
|||
|
Անվամեջ (յուրաքանչյուր սռնու համար), մմ (նվազագույն, առավելագույն) |
|||
|
Ճանապարհային գետնահեռություն, մմ (նվազագույն, առավելագույն) |
|||
|
Մեքենայի լրակազմված (շահագործական) զանգված, կգ |
|||
|
Մեքենայի տեխնիկապես թույլատրելի զանգվածը տրանսպորտային դիրքում, կգ |
|||
|
Օգտակար բեռնվածություն, կգ |
|||
|
Առավելագույն քարշակվող զանգված, կգ |
|||
|
Շարժասարքի տիպ, ընդհանուր նկարագրություն |
|||
|
սռնիների (անիվների) քանակը, հատ |
թրթուրավոր շարժասարքով մեքենաների համար տվյալ արժեքը չի նշվում | ||
|
տանող և կառավարվող սռնիների քանակը և դիրքը, անվային բանաձևը |
թրթուրավոր շարժասարքով մեքենաների համար տվյալ արժեքը չի նշվում | ||
|
դողերը (չափսերը) |
թրթուրավոր շարժասարքով մեքենաների համար տվյալ արժեքը չի նշվում | ||
|
կախոց (տեսակ, ընդհանուր նկարագրություն) |
թրթուրավոր շարժասարքով մեքենաների համար տվյալ արժեքը չի նշվում | ||
|
Լրակազմում՝ |
|||
|
լրակազմման սխեմա |
նշվում է մեքենայի լրակազմման սխեման՝ խցիկի (խցիկ շարժիչի վրա, ծածկույթով, վագոնային և այլն) դասավորության, շրջանակի (բլոկային շրջանակ, առանցքային տիպի, լոնժերոնային, ծխնիավոր և այլն) կառուցվածքի նշումով: Լրացվում է Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին՝ տեսակը հավանության արժանացնելու ձևով համապատասխանության գնահատում անցած անվավոր տրանսպորտային միջոցների (անվավոր տրանսպորտային միջոցների անվաշրջանակների) հիմքով մեքենաներ արտադրելիս։ Այն մեքենաների համար, որոնք արտադրվել են նշված անվավոր տրանսպորտային միջոցների (անվավոր տրանսպորտային միջոցների անվաշրջանակների) հիմքով, տվյալ դաշտը լրացվում է արտադրող կազմակերպության հայեցողությամբ | ||
|
մեքենայի կառուցվածքի հիմնական տարրի (շրջանակ, կիսաշրջանակ, կորպուս և այլն) նկարագրությունը |
|||
|
խցիկի, թափքի տիպը, դռների քանակը |
|||
|
օպերատորի պաշտպանության սարքվածքներ (ROPS, FOPS, OPS) |
|||
|
ուղևորատարողություն |
|||
|
նստատեղերի քանակը |
|||
|
օպերատորի դարձափոխային տեղ (առկայությունը, նկարագրությունը) |
|||
|
Ղեկային կառավարում (կառավարման մարմնի տիպը, դիրքը) |
|||
|
Արգելակային համակարգերի կառավարումը (կառավարման մարմնի տիպը, դիրքը) |
|||
|
Շարժիչ՝ |
|||
|
շարժիչի ընդհանուր նկարագրությունը (ներքին այրման շարժիչ, էլեկտրական շարժիչ և այլն) |
|||
|
շարժիչի մակնիշը, մոդելը |
|||
|
վառելիքի տեսակը/անվանական աշխատանքային լարումը, Վ (էլեկտրական շարժիչի համար) |
|||
|
վառելիքի բոցավառման եղանակը (սեղմումից կամ կայծային բռնկմամբ) |
մեքենայի կառուցվածքի մեջ ներքին այրման շարժիչից տարբերվող ուժային սարքվածքի օգտագործման դեպքում արժեքը չի նշվում | ||
|
աշխատանքային ծավալ, սմ3 |
մեքենայի կառուցվածքի մեջ ներքին այրման շարժիչից տարբերվող ուժային սարքվածքի օգտագործման դեպքում արժեքը չի նշվում | ||
|
հզորություն (անվանական), կՎտ (ձիաուժ), շրջ/ր-ի դեպքում |
|||
|
լրացուցիչ (շարժաբերային) շարժիչների առկայություն և նկարագրություն |
|||
|
Փոխհաղորդակ (տիպ, նկարագրություն)՝ |
|||
|
փոխհաղորդակի հիմնական ագրեգատների մակնիշը, մոդելը |
|||
|
Արգելակման համակարգեր՝ |
|||
|
աշխատող |
փոխհաղորդակի տիպ |
||
|
կայանման |
փոխհաղորդակի տիպ |
||
|
պահեստային |
փոխհաղորդակի տիպ |
||
|
օժանդակ |
փոխհաղորդակի տիպ |
||
|
Փոխովի աշխատող սարքավորման անվանումը |
|||
2. Մեքենայի մակնշման նկարագրությունը նշվում է 2-րդ աղյուսակին համապատասխան, տեքստային ձևաչափով։
Աղյուսակ 2
|
Արտադրողի ցուցանակի տեղակայման տեղը |
|
|
Մեքենայի նույնականացման համարի կառուցվածքը և բովանդակությունը |
|
|
Նույնականացման համարի տեղակայման տեղը |
3. Տեխնիկական նկարագրության մեջ ներկայացվում է մեքենայի ընդհանուր տեսքը (լուսանկարները և (կամ) գրաֆիկական պատկերը)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: