ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 հունվարի 2026 թվականի |
թիվ 22 |
քաղ. Մոսկվա |
ՉՅՈՒՂԱԶԵՐԾՎԱԾ ԿԱԿԱՈ-ՄԱԾՈՒԿԻ, ԿԱԿԱՈ-ՅՈՒՂԻ ԵՎ ԿԱԿԱՈ-ՃԱՐՊԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.89 ենթակետով․
«7.1.89. Կակաո արտադրանքի առանձին տեսակներ․
չյուղազերծված կակաո-մածուկ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրով դասակարգվող՝ Հայաստանի Հանրապետություն 300 տոննայից ոչ ավելի, Բելառուսի Հանրապետություն 5,5 հազ․ տոննայից ոչ ավելի և Ռուսաստանի Դաշնություն 37 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող,
կակաո-յուղ և կակաո-ճարպ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804 00 000 0 ծածկագրով դասակարգվող՝ Հայաստանի Հանրապետություն 200 տոննայից ոչ ավելի, Բելառուսի Հանրապետություն 3,5 հազ․ տոննայից ոչ ավելի և Ռուսաստանի Դաշնություն 37 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող,
կակաո-ճարպ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804 00 000 0 ծածկագրով դասակարգվող, 300 տոննայից ոչ ավելի ծավալով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է այն փաստաթղթի առկայության դեպքում, որը տրվել է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ՝ նշված ապրանքների անվանացանկի և քանակի վերաբերյալ, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 22 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ։
Ապրանքների օգտագործումը, որոնց համար կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է բացառապես համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.88» թվերը փոխարինել «7.1.89» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|