ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 հունվարի 2026 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.83 ենթակետով՝
«7.1.83. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքար-հումք, որը նախատեսված է Ղազախստանի Հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է Ղազախստանի Հանրապետություն 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։
Սակագնային արտոնությունը տրամադրվում է Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված այն փաստաթղթի առկայության դեպքում, որը հաստատում է ապրանքի նշանակությունը՝ սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան, և պարունակում է տեղեկություններ այդպիսի ապրանքի քանակի, ինչպես նաև դրա ներմուծումն իրականացնող կազմակերպությունների և դրա արդյունաբերական վերամշակումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ (համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում)։
Սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց մասով ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից` 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնաշաքար-հումքի օգտագործումը թույլատրվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար։
Սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնաշաքարի հումքի օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև եղեգնաշաքարի հումքի արդյունաբերական վերամշակում իրականացնող կազմակերպության պահեստ դրա մուտքի պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքի բացթողման օրվանից։ Կազմակերպության պահեստ ապրանքի մուտքը հաստատող փաստաթուղթ է այդ ապրանքի ընդունման ակտի կամ հանձնման-ընդունման ակտի պատճենը:
Սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծված եղեգնաշաքար-հումքի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը ենթակա չէ այլ անդամ պետություններ արտահանման։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.82» թվերը փոխարինել «7.1.83» թվերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|