ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՄՍԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2026 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

 

ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՄՍԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.82 ենթակետով.

«7.1.82. Խոշոր եղջերավոր անասունների միս՝ մսամթերքի արտադրության մեջ օգտագործման համար նախատեսված.

թարմ կամ պաղեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 8, 0201 20 200 8, 0201 20 300 8, 0201 20 500 8, 0201 20 900 8 և 0201 30 000 8 ծածկագրերով դասակարգվող, և սառեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 8, 0202 20 100 8, 0202 20 300 8, 0202 20 500 8, 0202 20 900 8, 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով դասակարգվող՝ Բելառուսի Հանրապետություն ոչ ավելի, քան 7,5 հազ. տոննա ծավալով ներմուծվող.

որի նկատմամբ կիրառվում է սակագնային քվոտա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 89 որոշմանը համապատասխան.

թարմ կամ պաղեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 1, 0201 20 200 1, 0201 20 300 1, 0201 20 500 1, 0201 20 900 1 և 0201 30 000 4 ծածկագրերով դասակարգվող, և սառեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող՝ Ղրղզստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 5 հազ. տոննա ծավալով ներմուծվող.

սառեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 7,5 հազ. տոննա և Ղազախստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 5 հազ. տոննա ծավալով ներմուծվող.

սառեցրած՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով դասակարգվող և Ռուսաստանի Դաշնություն ոչ ավելի, քան 100 հազ. տոննա ծավալով ներմուծվող։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված և խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծում իրականացնող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի և որակի մասին տեղեկություններ պարունակող՝ սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն մսամթերքի արտադրության համար և միայն անդամ պետությունում գրանցված և մսամթերքի արտադրող հանդիսացող անձանց, որոնց կատեգորիային դասելու չափանիշները կամ մսամթերք արտադրողների ցանկը կարող են սահմանվել անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ մսի վերամշակման ձեռնարկություններ)։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են.

մսի վերամշակման ձեռնարկությունների կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ձեռնարկության պահեստում ապրանքների ստացման պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից.

մսի վերամշակման ձեռնարկություն չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև մսի վերամշակման ձեռնարկություններին ապրանքների իրացման (վաճառքի) պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից։

Մսի վերամշակման ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ մսի վերամշակման ձեռնարկությանն այդ ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթը՝ այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-փոխանցման ակտն է կամ դրա պատճենը։

Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների օգտագործմամբ արտադրված պատրաստի մսամթերքն իր տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ արտահանումը չթույլատրելու համար։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց մասով ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.81» թվերը փոխարինել «7.1.82» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան