ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 հունվարի 2026 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի թիվ 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) անվանումը լրացնել «և ագրոարդյունաբերական համալիրի» բառերով.
բ) նախաբանի մեջ՝
«20-րդ հոդվածի 1-ին կետի, 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի» բառերը փոխարինել «20-րդ հոդվածի, 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի, 95-րդ հոդվածի 21 կետի» բառերով
«և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) 3-րդ կետի» բառերը հանել
գ) 1-ին կետում՝ երկրորդ պարբերությունը «արդյունաբերության» բառից հետո լրացնել «և ագրոարդյունաբերական համալիրի» բառերով
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ֆինանսական աջակցության մեխանիզմը կիրառվում է մինչև 2029 թվականի հունիսի 6-ը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 20 թվականի -ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: