ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2026 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.85 ենթակետով՝

«7.1.85. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ենթադիրքում ընդգրկված եղեգնաշաքար- հումքը, որը նախատեսված է Ղրղզստանի Հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և Ղրղզստանի Հանրապետություն է ներմուծվում 20 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։

Սակագնային արտոնությունը տրամադրվում է Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված այն փաստաթղթի առկայության դեպքում, որը հաստատում է ապրանքի նշանակությունը՝ սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան, և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքի քանակի, ինչպես նաև դրա ներմուծումն իրականացնող կազմակերպությունների և դրա արդյունաբերական վերամշակումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։

Սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց մասով ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից գրանցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 20 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնաշաքար-հումքի օգտագործումը թույլատրվում է բացառապես Ղրղզստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար։

Սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված եղեգնաշաքար-հումքի օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև եղեգնաշաքար-հումքի արդյունաբերական վերամշակում իրականացնող կազմակերպության պահեստ դրա մուտքի պահը, սակայն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքի բացթողման օրվանից ոչ ավելի, քան 1 տարվա ընթացքում։ Կազմակերպության պահեստ ապրանքի մուտքը հաստատող փաստաթուղթ է համարվում այդ ապրանքի ընդունման ակտի կամ հանձնման-ընդունման ակտի պատճենը:

Սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծված եղեգնաշաքար-հումքի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը ենթակա չէ այլ անդամ պետություններ արտահանման։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.84» թվերը փոխարինել «7.1.85» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: