ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 հունվարի 2026 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 70-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի թիվ 3 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում կատարվող
1. 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Գործի քննության ավարտի ամսաթիվ է համարվում գործի քննության հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ամսաթիվը, որի ժամանակ գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարում է դրա քննության ավարտի մասին:
Գործի քննության հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ամսաթվից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գործի քննության արդյունքներով կազմվում է նիստի արձանագրություն, որը պարունակում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայությունը կամ բացակայությունը հաստատող՝ պատասխանողի կողմից կատարված գործողությունների (անգործության) որակման վերաբերյալ՝ գործի քննության հարցերով հանձնաժողովի եզրակացությունները։ Նշված նիստի արձանագրության քաղվածքն ուղարկվում է պատասխանողին։»։
2. 44-րդ կետում
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Գործի քննության հարցերով հանձնաժողովը սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված գործի քննության ավարտից ոչ ուշ քան 45 աշխատանքային օր հետո և սույն կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված գործի քննության ավարտից ոչ ուշ, քան 45 աշխատանքային օր հետո Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ է պատրաստում գործի քննության վերաբերյալ:».
երկրորդ պարբերությունը հանել։
3. 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով․
«7) լիազորված մարմին ենթակայության կարգով՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումի (նյութերի) փոխանցում, եթե գործի քննության ընթացքում անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման հատկանիշների առկայության մասին եզրակացություն է տրվում։»:
4. 462 կետում «4-րդ և 5-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «4 - 6-րդ ենթակետերում» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|