ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
13 մարտի 2026 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետին և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Փոփոխություններ կատարել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» հիմնադրույթում ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթում կատարվող
1. 3-րդ կետի տասներկուերորդ պարբերության մեջ «որի ընթացքում» բառերը փոխարինել [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
2. 4-րդ կետում.
ա) «ա» ենթակետում՝
առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ «(այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն կազմելու միջոցով)» բառերը հանել.
յոթերորդ պարբերությունը հանել.
ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Նշված նյութերը և (կամ) լրակազմող տարրերը, ինչպես նաև տեխնոլոգիական սարքավորումը, պահեստամասերը և դրա լրակազմող տարրերը պետք է անդամ պետությունների տարածքների ծագում ունենան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան, ինչը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրից քաղվածքով կամ Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրով, ինչը հաստատվում է ապրանքի ծագման հավաստագրով, որի համաձայն՝ անդամ պետությունը ապրանքի (արտադրանքի) ծագման երկիրն է և որը տրվել է համապատասխան պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ համաձայն ձևի և նշված կանոններով սահմանված՝ ծագման երկրի որոշման չափանիշներին համապատասխան.».
բ) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրվող արտադրանքը պետք է համարվի անդամ պետության ծագում ունեցող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան, ինչը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրից քաղվածքով կամ Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրով, ինչը հաստատվում է ապրանքի ծագման հավաստագրով, որի համաձայն՝ անդամ պետությունը ապրանքի (արտադրանքի) ծագման երկիրն է և որը տրվել է համապատասխան պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ համաձայն ձևի և նշված կանոններով սահմանված՝ ծագման երկրի որոշման չափանիշներին համապատասխան.»։
3. 5-րդ կետում.
ա) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միության մաքսային տարածքում անդամ պետությունների ձեռնարկությունների կողմից նախկինում չարտադրվող արտադրանքի արտադրության մասով կոոպերացիոն նախագծին, բոլոր անդամ պետությունների պետական լիազորված մարմինների հաստատող նամակները ներկայացնելու դեպքում՝ 50 միավոր.».
բ) տասներորդ պարբերությունը «երկրներ» բառից հետո լրացնել «մատակարարման պայմանագրերի, այդ թվում՝ նախնական պայմանագրերի պատճենները ներկայացնելու դեպքում» բառերով.
գ) տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«գիտական կոլեկտիվների և ձեռնարկությունների կողմից իրականացված գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների օգտագործումն ապահովող կոոպերացիոն նախագծերին (հաստատվում է գիտական կոլեկտիվների և կազմակերպությունների միջև կնքված՝ ԳՀՓԿԱ-ի անցկացման պայմանագրերի առկայությամբ).
3 և ավելի անդամ պետություններից՝ 50 միավոր.
2 անդամ պետություններից՝ 20 միավոր։»։
4. 6-րդ կետի «գ» ենթակետում «կամ վերականգնման» բառերը հանել։
5. 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հավակնող բանկը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.»։
6. 8-րդ կետը «ներառում» բառից հետո լրացնել «բանկի և» բառերով։
7. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սուբսիդիան տրամադրվում է ֆինանսական կազմակերպությանը Հանձնաժողովի խորհրդի՝ կոոպերացիոն նախագծին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագծի մասին՝ Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության ընդունման ամսաթվով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ վարկային պայմանագրի արժույթի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքով ռուսական ռուբլով սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրին համապատասխան։ Վարկային պայմանագրի արժույթի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքն ամրագրվում է Հանձնաժողովի խորհրդի՝ կոոպերացիոն նախագծին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին որոշման մեջ (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի՝ նախագծին հավանություն տալու մասին որոշում)։»։
8. 14-րդ կետի երրորդ պարբերության մեջ «Մեկ նախագծով տրամադրվող» բառերը փոխարինել «Մեկ նախագծով» բառերով։
9. VI բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 141 կետով՝
«141. Սուբսիդիայի առավելագույն գումարն արտացոլվում է Հանձնաժողովի խորհրդի՝ նախագծին հավանություն տալու մասին որոշման մեջ։
Սուբսիդիայի փաստացի գումարը որոշվում է կոոպերացիոն նախագծի իրականացման արդյունքներով և հավասար է սույն հիմնադրույթի X բաժնով սահմանված կարգով ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացված սուբսիդիայի տրամադրման հայտի հիման վրա Հանձնաժողովի կողմից իրականացված՝ սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրով բոլոր վճարների գումարին և արտացոլվում է սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագրում։
Սուբսիդիայի փաստացի գումարը չի կարող գերազանցել Հանձնաժողովի խորհրդի՝ նախագծին հավանություն տալու մասին որոշմամբ որոշված սուբսիդիայի առավելագույն գումարը։
10. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Փոխառուն (վարկառուն) Հանձնաժողովի խորհրդի կողմից կոոպերացիոն նախագծին հավանություն տալու նպատակով ֆինանսական կազմակերպություն է ուղարկում հետևյալ փաստաթղթերը՝
ա) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի կողմից ստորագրված՝ կոոպերացիոն նախագծի ֆինանսավորման հայտ՝ նշելով տնտեսավարող սուբյեկտի անվանումը, դրա գտնվելու վայրը, անդամ պետությունների տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն իրականացվող գործունեության հիմնական տեսակը՝ տնտեսավարող սուբյեկտի կնիքի (առկայության դեպքում) զետեղմամբ, տնտեսավարող սուբյեկտի լիազորած անձի լիազորագրի կցմամբ, որը հավաստում է համապատասխան փաստաթղթեր ստորագրելու նրա իրավունքը, այն դեպքում, երբ նշված փաստաթղթերն ստորագրվել են տնտեսավարող սուբյեկտի լիազորած անձի կողմից.
բ) ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 60 օրացուցային օրվա դրությամբ սույն հիմնադրույթի 6-րդ կետի «բ»-«դ», «զ» և «է» ենթակետերում նշված պահանջներին տնտեսավարող սուբյեկտի համապատասխանության մասին տնտեսավարող սուբյեկտի տեղեկանք՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի կողմից ստորագրված, տնտեսավարող սուբյեկտի կնիքի (առկայության դեպքում) զետեղմամբ․
գ) կոոպերացիոն նախագծի անձնագիր՝ ըստ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևի.
դ) տնտեսավարող սուբյեկտի կողմից կազմված և դրա գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում) ու ղեկավարի կողմից ստորագրված բիզնես պլան, որը, այդ թվում՝ ներառում է կոոպերացիոն նախագծի նկարագրությունը, դրա իրականացման հիմնական խնդիրները և փուլերը, ֆինանսական պլանը, ռիսկերի գնահատումը և ռիսկերի կառավարումը.
ե) 500 հազ. ռուսական ռուբլուն համարժեք գումարը գերազանցող՝ հարկերի, տուրքերի և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա այլ պարտադիր վճարների մուծման մասով տնտեսավարող սուբյեկտի չկատարված պարտավորությունների բացակայության մասին հարկային մարմնի տեղեկանք, որի ռեզիդենտն է նա՝ փաստաթղթերի տվյալ լրակազմ փաթեթը ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 60 օրացուցային օրվա դրությամբ.
զ) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված մարմնի կողմից ստորագրված՝ ընտրության չափանիշներին կոոպերացիոն նախագծի համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ՝ տնտեսավարող սուբյեկտի կնիքի (առկայության դեպքում) զետեղմամբ, այդ համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի կցմամբ, ներառյալ նյութերի և (կամ) լրակազմող տարրերի, տեխնոլոգիական սարքավորման, պահեստամասերի և դրա լրակազմող տարրերի ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր՝ սույն հիմնադրույթի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան։
Այն դեպքում, երբ կոոպերացիոն նախագծի մասնակիցը ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության -հայտը ներկայացնելու պահին չունի նյութերի և (կամ) լրակազմող տարրերի, տեխնոլոգիական սարքավորման, պահեստամասերի և դրա լրակազմող տարրերի ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր, թույլատրվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը՝
անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ նյութերի և (կամ) լրակազմող տարրերի, տեխնոլոգիական սարքավորման, պահեստամասերի և դրա լրակազմող տարրերի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների ծագման որոշման չափանիշներին համապատասխանության մասով տրվող փորձաքննության ակտ․
անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ նյութերի և (կամ) լրակազմող տարրերի, տեխնոլոգիական սարքավորման, պահեստամասերի և դրա լրակազմող տարրերի՝ Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման՝ 2009 թվականի նոյեմբերի 20-ի կանոնների մասին համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող՝ Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշներին համապատասխանության մասով տրվող փորձաքննության ակտ.
է) կոոպերացիոն նախագծի մասնակիցների փաստաթղթերի, այդ թվում՝ կոոպերացիոն նախագծի՝ ընտրության չափանիշներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի (նյութերի, լրակազմող տարրերի, տեխնոլոգիական սարքավորման, ծրագրային ապահովման, ինժինիրինգային և շինարարական ծառայությունների նախնական պայմանագրերի), ինչպես նաև կոոպերացիոն նախագծի մասնակիցների կանոնադրական փաստաթղթերի վավերացված պատճեններ.
ը) իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից (ռեգիստրից, էլեկտրոնային ռեգիստրից) քաղվածք.
թ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ կոոպերացիոն նախագծի իրագործման մեջ կոոպերացիոն նախագծի մասնակիցների մասնակցությունը և սույն հիմնադրույթի 4-րդ կետով սահմանված՝ ֆինանսական կազմակերպության պահանջով ընտրության չափանիշներին դրանց համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթեր։»։
11. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 կետով՝
«151. Այն դեպքում, երբ կոոպերացիոն նախագծի մասնակցի կողմից կատարվում է արտադրվող արտադրանքում առնվազն 1,5 տոկոսի չափով նյութերի և (կամ) լրակազմող տարրերի մատակարարում՝ սույն հիմնադրույթի 4-րդ կետի «ա» ենթակետի չորրորդից վեցերորդ պարբերությունների մեջ նշված անհրաժեշտ պայմաններին համապատասխանության պայմանով, սույն հիմնադրույթի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի՝ ներկայացվում է կոոպերացիոն նախագծի մասնակցի ղեկավարի կողմից ստորագրված պլան-ժամանակացույց, որով նախատեսվում է մատակարարվող նյութերի և (կամ) լրակազմող տարրերի մասնաբաժնի ամենամյա ավելացում՝ մինչև արտադրվող արտադրանքում առնվազն 5 տոկոս մակարդակը։
Այն դեպքում, երբ կոոպերացիոն նախագիծը չի համապատասխանում սույն հիմնադրույթի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված ընտրության չափանիշին՝ ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը ներկայացնելու օրվա դրությամբ, նույնպես ներկայացվում է այն անդամ պետություններից մեկի պետական մարմնի հետ կնքված և կոոպերացիոն նախագծի ավարտի դրությամբ տեղայնացման ցուցանիշի ապահովում նախատեսող հատուկ ներդրումային պայմանագրի կամ համանման փաստաթղթի պատճենը, որի տնտեսավարող սուբյեկտները մասնակցում են կոոպերացիոն նախագծի իրականացմանը։
Սույն հիմնադրույթի 4-րդ և 6-րդ կետերում նշված ընտրության չափանիշներին և պահանջներին կոոպերացիոն նախագծի և փոխառուի (վարկառուի) համապատասխանության ստուգումը ֆինանսական կազմակերպությունն անցկացնում է փոխառուից (վարկառուից) ստացված փաստաթղթերի հիման վրա։
Ֆինանսական կազմակերպությունն իրավասու է փորձաքննության ակտը տրամադրած լիազորված մարմին (կազմակերպություն) սույն հիմնադրույթի 15-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հարցում ուղարկելու՝ նշված փաստաթղթի տրամադրման փաստը հաստատելու նպատակով։
Փոխառուն (վարկառուն) Հանձնաժողովի խորհրդի կողմից կոոպերացիոն նախագծին հավանություն տալու նպատակով կարող է փաստաթղթեր ներկայացնել մի քանի ֆինանսական կազմակերպություն։
Ըստ թիվ 5 հավելվածով սահմանված ձևի՝ ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը փոխառուի (վարկառուի) կողմից սահմանված ֆինանսական կազմակերպության կողմից ուղարկվում է Հանձնաժողով։
12. 16-րդ կետում.
ա) առաջին պարբերության մեջ «թիվ 5 հավելվածի համաձայն» բառերը փոխարինել «սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված» բառերով․
բ) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ը) սույն հիմնադրույթի 15 և 151 կետերում նշված փաստաթղթերի պատճենները։»։
13. 17-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) սույն հիմնադրույթի 15 և 151 կետերում նշված փաստաթղթերի պատճենները։»։
14. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 181 կետով՝
«181. Ֆինանսական կազմակերպությունը սույն հիմնադրույթի 18-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված նամակը դրան ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնում է պակասող փաստաթղթերը։ Փաստաթղթերի լրակազմի ոչ ամբողջականությունը չվերացնելու դեպքում հայտը մերժվում է, ինչի մասին Հանձնաժողովը ծանուցում է ֆինանսական կազմակերպությանը։
Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտի քննարկման ընթացքում հիմնական դրույքաչափի փոփոխության դեպքում ֆինանսական կազմակերպությունը՝ ի լրումն սույն հիմնադրույթի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան նախկինում ուղարկված փաստաթղթերի, Հանձնաժողով է ուղարկում սույն հիմնադրույթի՝ ըստ թիվ 4 հավելվածով նախատեսված ձևի, կոոպերացիոն նախագծի արդիականացված անձնագիրը և, ռուսական ռուբլու նկատմամբ ազգային արժույթի արդիական փոխարժեքը հաշվի առնելով, պլանային ժամանակահատվածում (հաշվարկներով և պահանջմունքի հիմնավորմամբ) սուբսիդիայի վճարման տարեկան (եռամսյակային) կանխատեսումը։»։
15. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտերը ֆինանսական կազմակերպությունները Հանձնաժողով են ուղարկում մշտական հիմունքներով։
Հանձնաժողովը եռամսյակը մեկ ձևավորում է ստացված հայտերի ցանկը (այսուհետ՝ ցանկ)՝ ապրիլի 1-ի, հուլիսի 1-ի, հոկտեմբերի 1-ի և դեկտեմբերի 15-ի դրությամբ (այսուհետ՝ ստուգիչ ամսաթվեր)՝ դրանք սույն հիմնադրույթով սահմանված կարգով քննարկելու համար։
Մինչև ցանկի ձևավորման հերթական ստուգիչ ամսաթիվը 10 աշխատանքային օրվանից ուշ ներկայացված ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտերը հաջորդ ստուգիչ ամսաթվի դրությամբ ձևավորվող ցանկում ենթակա են ներառման։
Ցանկում ներառվում են այն հայտերը, որոնցով՝ մինչև ստուգիչ ամսաթվերը, ներկայացված է սույն հիմնադրույթի 16-րդ կամ 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լրակազմ փաթեթը։ Այն դեպքում, երբ պակասող փաստաթղթերը ներկայացված են ցանկի ձևավորման համապատասխան ստուգիչ ամսաթվից հետո, հայտը ենթակա է հաջորդ ստուգիչ ամսաթվի դրությամբ ձևավորվող ցանկում ներառման։»։
16. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության հարցերով դեպարտամենտը փորձագիտական խմբի անդամներին է ուղարկում.
ա) սույն հիմնադրույթի 19-րդ կետին համապատասխան ձևավորված ցանկը.
բ) սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված ձևի համաձայն ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտերը՝ սույն հավելվածի 16-րդ կամ 17-րդ կետում նշված փաստաթղթերի կցմամբ, ինչպես նաև՝ ըստ սույն հիմնադրույթի թիվ 4 հավելվածով նախատեսված ձևի, կոոպերացիոն նախագծի անձնագիրը.
գ) հայտատուների կողմից ներկայացված նախագծային փաստաթղթերի հիման վրա կազմված կոոպերացիոն նախագծերի հիմնական պարամետրերի մասին տեղեկանքները (տեղեկատու նյութերը), ինչպես նաև սույն հիմնադրույթով սահմանված պահանջներին կոոպերացիոն նախագծերի համապատասխանության մասին Դեպարտամենտի դիրքորոշումը և փորձագիտական խմբի առաջարկության նախագիծը.
դ) կոոպերացիոն նախագծի վերջնական վարկանիշի հաշվարկի նախագիծը՝ ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության ներկայացված հայտին համապատասխան.
ե) այլ փաստաթղթեր։»։
17. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 211 կետով՝
«211. Փորձագիտական խումբն իրականացնում է ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտի և դրան կցվող փաստաթղթերի քննարկում և կոոպերացիոն նախագծերի՝ ընտրության չափանիշներին համապատասխանության ստուգում։
Նախագծերը քննարկվում են փորձագիտական խմբի կողմից նիստերին, որոնք անցկացվում են ներկայացված փաստաթղթերին և նյութերին փորձագիտական խմբի անդամների ծանոթացումն ապահովող ժամկետում, սակայն փորձագիտական խմբի անդամների հասցեին Հանձնաժողովի կողմից դրանք ուղարկվելու օրվանից 20 օրացուցային օրվանից ոչ շուտ։
Փորձագիտական խմբի նիստի արդյունքների հիման վրա կարող է որոշում ընդունվել լրամշակման հայտ ուղարկելու անհրաժեշտության մասին։
Այն դեպքում, երբ հայտն ուղարկվում է լրամշակման փորձագիտական խմբի նիստի արդյունքների հիման վրա, Հանձնաժողովը տեղեկացնում է ֆինանսական կազմակերպությանը նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում լրամշակված փաստաթղթերի և հայտի նյութերը ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Դրանք ստանալուց հետո Հանձնաժողովը կազմակերպում է փորձագիտական խմբի կրկնակի նիստի անցկացում՝ ներկայացված լրամշակված փաստաթղթերին և նյութերին փորձագիտական խմբի անդամների ծանոթացումն ապահովող ժամկետում, սակայն փորձագիտական խմբի անդամների հասցեին Հանձնաժողովի կողմից դրանք ուղարկվելու օրվանից 15 օրացուցային օրվանից ոչ շուտ։ Ֆինանսական կազմակերպությունից սահմանված ժամկետում լրամշակված փաստաթղթերը և նյութերը չստանալու դեպքում՝ հայտը հանվում է քննարկումից և լրամշակման արդյունքների հիման վրա կարող է ներառվել հաջորդ ստուգիչ ամսաթվի դրությամբ ձևավորվող ցանկում։
Փորձագիտական խումբը փորձաքննության անցկացման ընթացքում յուրաքանչյուր կոոպերացիոն այն նախագծին, որի մասով հայտեր են ներկայացվել, շնորհում են սույն հիմնադրույթի 5-րդ կետով սահմանված գնահատման համակարգով միավորներ։ Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է այն կոոպերացիոն նախագծերի վերջնական վարկանիշը, որոնք առաջնային են սուբսիդիայի տրամադրման համար՝ հաշվի առնելով ընթացիկ ֆինանսական տարում հասանելի միջոցները։»։
18. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Հայտերը ներկայացվում են Խորհրդատվական կոմիտեի կողմից քննարկման՝ փորձագիտական խմբի կողմից առաջարկության հիման վրա, դրա կողմից ցանկում ներառված բոլոր հայտերի, այդ թվում՝ փորձագիտական խմբի կողմից լրամշակման ուղարկված և ֆինանսական կազմակերպությունների կողմից կրկնակի ներկայացված հայտերի փորձաքննության ավարտից հետո։
Խորհրդատվական կոմիտեն, հաշվի առնելով կոոպերացիոն նախագծերով հավաքված միավորների քանակը և ընտրության սահմանված չափանիշներին դրանց համապատասխանությունը, առաջարկում է հայտերի ցանկ, որոնք Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի կողմից ենթակա են քննարկման։»։
19. 23-րդ կետում «հավանություն ստացած հայտի» բառերը փոխարինել «քննարկման համար առաջարկված հայտի» բառերով։
20. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 231 կետով՝
«231. Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին կից փաստաթղթերի լրակազմ փաթեթում և նյութերում ներառվում են՝
ա) ըստ սույն հիմնադրույթի թիվ 4 հավելվածով նախատեսված ձևի՝ կոոպերացիոն նախագծի անձնագիրը.
բ) ըստ սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված ձևի՝ ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցության հայտը.
գ) սույն հիմնադրույթի 16-րդ կետի «դ» ենթակետին կամ 17-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացվող պլանային ժամանակահատվածում (հաշվարկներով և պահանջմունքի հիմնավորմամբ) սուբսիդիայի վճարման տարեկան (եռամսյակային) կանխատեսում։
21. 26-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «25-րդ կետի «գ» ենթակետով» բառերը փոխարինել «25-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով» բառերով։
22. 27-րդ կետի «դ» ենթակետ․
«պլան-ժամանակացույց» բառից հետո ավելացնել «(կանխատեսում)» բառը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Սուբսիդիայի վճարման պլան-ժամանակացույցը (կանխատեսումը) կարող է ճշգրտվել ֆինանսական տարվա արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով փաստացի վճարները․»։
23. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 271 կետով՝
«271. Սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրի մշակումն իրականացվում է՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող տիպային ձևը։»։
24. 28-րդ կետը «սուբսիդիայի» բառից հետո լրացնել «(սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրի լրացուցիչ համաձայնագիր)» բառերով։
25. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29. Սուբսիդիա տրամադրելու մասին համաձայնագրի կնքումը մերժելու համար հիմքերն են՝
ա) սույն հիմնադրույթի 31-րդ կետում նշված փաստաթղթերը չներկայացնելը.
բ) սույն հիմնադրույթի 31-րդ կետին համապատասխան ներկայացվող փաստաթղթերում նշված ֆինանսական կազմակերպության կամ փոխառուի (վարկառուի) մասին ոչ հավաստի տեղեկատվության բացահայտումը.
գ) բանկի՝ սույն հիմնադրույթի 7-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանելը։»։
26. 30-րդ կետում «Հանձնաժողովի կոլեգիա» բառերը փոխարինել «Հանձնաժողով» բառով։
27. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31. Կոոպերացիոն նախագծին հավանություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո ֆինանսական կազմակերպությունը 60 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողով է ուղարկում սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրի ստորագրված բնօրինակը 3 օրինակով՝ կցելով վարկային պայմանագրի պատճենը, սույն հիմնադրույթի 6-րդ կետի «ե» ենթակետում նշված պահանջին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը և սույն հիմնադրույթի 16-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը։ Հանձնաժողովը քննարկում է ներկայացված փաստաթղթերը դրանք ստանալու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում։
Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողով նշված ժամկետում սուբսիդիան ներկայացվելու մասին համաձայնագրի ստորագրված բնօրինակը կամ սույն հիմնադրույթի 32-րդ կետում նշված ժամկետում լրամշակված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում՝ Հանձնաժողովը մերժում է համաձայնագրի կնքումը, իսկ Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) սահմանված կարգով Հանձնաժողովի խորհրդի քննարկմանն է ներկայացնում նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման չեղարկման մասին որոշման նախագիծը։»։
28. 32-րդ կետում՝
չորրորդ պարբերությունը «լրամշակման անհրաժեշտության մասին» բառերը լրացնել «նշված ծանուցումն ստանալուց օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում» բառերով.
հինգերորդ պարբերությունը լրացնել «, ինչպես նաև տեղեկացնում է այդ մասին անդամ պետությունների լիազորված մարմիններին»։
29. 34-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) սույն հիմնադրույթի 7-րդ կետի «ա» - «գ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին բանկի համապատասխանության (կցելով անհրաժեշտ փաստաթղթերը) և սույն հիմնադրույթի 6-րդ կետում նշված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանության մասին համապատասխան լիազորված մարմինների տեղեկանքները․»։
30. 35-րդ կետի «բ» ենթակետը «մերժելու մասին» բառերից հետո լրացնել «խախտումների բացահայտման դեպքում» բառերով։
31. 36-րդ կետի առաջին պարբերությունը «նշված հաշվետվություններ,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ընտրության չափանիշներին և սույն հիմնադրույթի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր» բառերով։
32. 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Այն դեպքում, երբ կոոպերացիոն նախագծի իրականացման արդյունքների հիման վրա սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագրում նշված սուբսիդիայի փաստացի գումարը Հանձնաժողովի խորհրդի՝ նախագծին հավանություն տալու մասին որոշմամբ սահմանված սուբսիդիայի առավելագույն գումարից պակաս լինի, Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամը (նախարարը) Հանձնաժողովի խորհրդի քննարկմանն է ներկայացնում սուբսիդիայի գումարի ճշգրտման մասին որոշման նախագիծը։»։
33. 50-րդ կետի «գ» ենթակետում «Հանձնաժողովի խորհրդի կողմից որոշման ընդունման օրվանից» բառերը փոխարինել «Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով։
34. Նշված հիմնադրույթի թիվ 3 հավելվածում չորրորդ և վեցերորդ պարբերություններում «տոկոսադրույքի» բառը փոխարինել «արտոնյալ տոկոսադրույքի» բառերով։
35. Նշված հիմնադրույթի թիվ 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթի (Եվրասիական միջկառավարական խորհրդի -ի թիվ որոշման խմբագրությամբ) |
(ձև)
ԱՆՁՆԱԳԻՐ
կոոպերացիոն նախագծի
1. Կոոպերացիոն նախագծի անվանումը_______________________________________
2. Կոոպերացիոն նախագծի նպատակը, համառոտ նկարագրությունը, իրականացման ժամկետը
___________________________________________________
3. Կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրվող ապրանքներ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի (10 նիշի մակարդակով) և ԳԱՀԴ-ի (համանման ծածկագրեր՝ ըստ երկրի) նշմամբ _________________________________________________________
4. Փոխառու (վարկառու) ____________________________________________________
5. Ֆինանսական կազմակերպության անվանումը______________________________
___________________________________________________________________________
6. Կոոպերացիոն նախագծի համապատասխանությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատված՝ Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթի 4-րդ կետով սահմանված ընտրության չափանիշներին․
կոոպերացիոն նախագծի մասնակից* ________________________________________
(մասնակցի անվանումը)
իրականացնում է համագործակցության հետևյալ տեսակները՝
□ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից նյութերի և (կամ) լրակազմող տարրերի մատակարարում առնվազն 5 տոկոսի չափով՝ արտադրանքի վերջնական արտադրության մեջ օգտագործելու համար.
□ տեխնոլոգիական սարքավորման (պահեստամասերի և լրակազմող տարրերի) կամ ծրագրային ապահովման մատակարարում՝ կոոպերացիոն նախագծի արժեքի առնվազն 5 տոկոսի չափով.
□ արտադրական օբյեկտների գործունեության համար անհրաժեշտ ինժինիրինգային և շինարարական ծառայությունների մատուցում՝ կոոպերացիոն նախագծի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով.
□ կոոպերացիոն նախագծի իրականացման համար գույքային վճարի մուծում՝ դրա արժեքի առնվազն 10 տոկոսի չափով.
կոոպերացիոն նախագծի շրջանակներում արտադրվող արտադրանքը ճանաչվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ծագում ունեցող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններին կամ Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան
□ այո
□ ոչ․
կոոպերացիոն նախագիծն իրականացնելիս ապահովվում են հետևյալ արդյունքները (անհրաժեշտ է լրացնել առնվազն մեկ կետ)՝
□ նոր համատեղ արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում.
□ արտադրանքի մատակարարման կոոպերացիոն արտադրական շղթայի շրջանակում ավելացված արժեքի ձևավորում _____________ ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով.
□ դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ծավալների ավելացում _________________________ ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով.
□ Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում _____________ ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով։
7. Կոոպերացիոն նախագծի մասնակիցներ (նախագծի շրջանակներում մատակարարվող լրակազմող տարրերի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորման (եթե կիրառելի է) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի (10 նիշի մակարդակով) և ԳԱՀԴ-ի (համանման ծածկագրեր՝ ըստ երկրի) նշմամբ)․ _______
___________________________________________________________________________
8. Ֆինանսավորման աղբյուրները (նշելով ծավալները՝ ըստ յուրաքանչյուր աղբյուրի) __________________________________________________________________
9. Կոոպերացիոն նախագծի արժեքը (ռուսական ռուբլի) ________________________
10. Ֆինանսական աջակցության ցուցաբերման շրջանակներում հատկացվող վարկային միջոցների ծավալը________________________________________________
11. Սուբսիդիայի չափը (գումարը) ____________________________________________
12. Սուբսիդավորման տոկոսադրույքը ________________________________________
13. Փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ վարկային տոկոսադրույքի չափը
___________________________________________________________________________
14. Ֆինանսական կազմակերպության եկամտի (տոկոսավճարների) կանխատեսվող գումարը ____________________________________________________
-------------------------
* Լրացվում է կոոպերացիոն նախագծի յուրաքանչյուր հայտագրված մասնակցի մասով։
Ծանոթագրություն. Սույն անձնագրի 8 – 11-րդ և 14-րդ կետերում նշվող տեղեկություններն արդիականացվում են փոխառուի (վարկառուի) կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ կոոպերացիոն նախագծին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիայի տրամադրման մասին որոշման նախագծի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության ընդունման օրվա դրությամբ (ռուսական ռուբլուց տարբեր արժույթով վարկային պայմանագրի արժույթի օգտագործման դեպքում), և արդիականացված ստորագրված անձնագիրն ուղարկվում է Հանձնաժողով՝ այդ կարգադրության ընդունման օրվանից 3 օրացուցային օրվա ընթացքում։»։
36. Սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածի 15-րդ կետի չորրորդ պարբերությունը «ազգային արժույթի» բառերից հետո լրացնել «ըստ տարիների» բառերով։
37. Նշված հիմնադրույթի թիվ 6 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթի (Եվրասիական միջկառավարական խորհրդի -ի թիվ որոշման խմբագրությամբ) |
ՁԵՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ կոոպերացիոն նախագծին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագծի
ՈՐՈՇՈՒՄ
|
202 թ. |
թիվ |
քաղ. |
Կոոպերացիոն նախագծի ___________________________________________________
(կոոպերացիոն նախագծի անվանումը)
և սուբսիդիայի տրամադրման մասին ________________________________________
(ֆինանսական կազմակերպության անվանումը)
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետին և 9-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանք իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ կոոպերացիոն նախագծին__________________________
(կոոպերացիոն նախագծի անվանումը)
(այսուհետ՝ կոոպերացիոն նախագիծ) կոոպերացիոն նախագծի անձնագրին համապատասխան՝ ճանաչելով այն հիմնադրույթի II բաժնով նախատեսված կոոպերացիոն նախագծերի ընտրության չափանիշներին համապատասխանող։
2. Սահմանել մինչև ___ ռուսական ռուբլի սուբսիդիայի չափը ՝ հաշվի առնելով
______ տոկոսի չափով ______________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի անվանումը)
հիմնական դրույքաչափը և ռուսական ռուբլու նկատմամբ _________ փոխարժեքը։
(արժույթի անվանումը)
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կնքել Եվրասիական
տնտեսական միության բյուջեից ____________________________________________
(ֆինանսական կազմակերպության անվանումը)
սուբսիդիայի տրամադրման մասին համաձայնագիր և ապահովել դրամական միջոցների հատկացումը՝ հաշվի առնելով հետևյալ առավելագույն ծավալները՝
________ թվականին __________ ռուսական ռուբլի
________ թվականին __________ ռուսական ռուբլի
________ թվականին __________ ռուսական ռուբլի
________ թվականին __________ ռուսական ռուբլի
________ թվականին __________ ռուսական ռուբլի
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից ____օրացուցային օրը լրանալուց հետո։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: