ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
13 մարտի 2026 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹՎԱԾՔՈՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն որոշում են իրենց տարածքում սպառողական փաթեթվածքով հրուշակեղենի (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը (այսուհետ՝ դրոշմավորում) և սահմանման ամսաթիվն ու ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) այդ ամսաթվի մասին այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։
2. Սահմանել, որ.
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.
ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը և չդրոշմավորված ապրանքների շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
դրոշմավորման ենթակա են երկրորդային սպառողական փաթեթվածքով կամ երկրորդային սպառողական փաթեթվածքի բացակայության դեպքում՝ առաջնային սպառողական փաթեթվածքով ապրանքները.
ընդ որում՝
երկրորդային սպառողական փաթեթվածքը՝ առաջնային սպառողական փաթեթվածքում մեկ կամ մի քանի ապրանք պարունակող և, առանց այն վնասելու հնարավորության, սպառողին իրացնելու համար կամ դրանում պարունակվող առաջնային սպառողական փաթեթվածքում ապրանքների՝ մանրածախ առևտրի կազմակերպություններում (իրացման վայրում) կշռաբաժանմամբ սպառողին իրացնելու համար նախատեսված փաթեթվածք է.
առաջնային սպառողական փաթեթվածքը՝ ապրանքի հետ անմիջական շփման մեջ գտնվող և, առանց այն վնասելու հնարավորության, սպառողին իրացնելու համար կամ դրանում պարունակվող ապրանքների՝ մանրածախ առևտրի կազմակերպություններում (իրացման վայրում) կշռաբաժանմամբ սպառողին իրացնելու համար նախատեսված փաթեթվածք է.
դրոշմավորման ենթակա չեն՝
առանց երկրորդային սպառողական փաթեթվածքի՝ առաջնային սպառողական փաթեթվածքում մինչև 20 գրամ ներառյալ զուտ զանգվածով ապրանքները։ Առաջնային փաթեթվածքով այդ ապրանքները երկրորդայինի մեջ տեղադրելու դեպքում՝ դրոշմավորման ենթակա է երկրորդային սպառողական փաթեթվածքը.
այդ ապրանքների իրացում (վաճառք) իրականացնող մանրածախ առևտրի կազմակերպություններում սպառողի համար պատրաստվող և իրացվող ապրանքները.
անդամ պետությունները, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելով նախատեսված կարգով.
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան՝ իրենց տարածքում դրոշմավորում ներդնելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։
3. Հաստատել կցվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքի նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունն սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 29 որոշման |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Ապրանքի անվանումը |
Ծանոթագրությունը |
|
1704 |
Շաքարից պատրաստված հրուշակեղեն՝ կակաո չպարունակող |
սոուսներից բացի, որոնց զուտ զանգվածը կազմում է մինչև 30 գրամ և ծավալով մինչև 25 միլիլիտրը ներառյալ |
|
1806 (1806 10-ից բացի) |
Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք | |
|
1905 20 |
Կոճապղպեղով թխվածքաբլիթ և նույնանման արտադրատեսակներ |
|
|
1905 31 1905 32 |
Քաղցր չոր թխվածքաբլիթ. վաֆլի և վաֆլե բոլորաթերթեր |
|
|
1905 90 200 0-ից |
Վաֆլե թերթեր, վաֆլե բոլորաթերթեր՝ կնքելու համար, բրնձե թուղթ և նույնանման արտադրատեսակներ |
|
|
1905 90 300 0 |
Հացաբուլկեղեն՝ մեղրի, ձվի, պանրի կամ պտուղների տեսքով հավելումներ չպարունակող և չոր վիճակում շաքարի ոչ ավելի, քան 5% զանգվածային բաժին և ճարպի ոչ ավելի, քան 5% զանգվածային բաժին պարունակող |
բացի հացաբուլկեղենից՝ մինչև 30 օր (ներառյալ) պիտանիության ժամկետով, ինչպես նաև հացից, այդ թվում՝ սառեցրած |
|
1905 90 450 0 |
Չոր թխվածքաբլիթ |
|
|
1905 90 600 0 |
Այլ ալյուրե հրուշակեղեն՝ քաղցրացնող հավելումներով |
|
|
2006 00-ից |
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի օշարակով տոգորված, ջնարակապատ կամ շաքարած |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշմանը համապատասխան` դրոշմավորման ենթակա պահածոյացված արտադրանքից և մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված պահածոյացված արտադրանքից բացի |
|
2007-ից |
Ջեմեր, դոնդողներ մրգային, մարմելադներ, խյուսեր՝ մրգի կամ ընկույզի, մածուկ՝ մրգի կամ ընկույզի՝ ջերմամշակման եղանակով ստացված, այդ թվում՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ | |
|
2008-ից |
Մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ այլ եղանակով պատրաստված, շաքարի հավելումներ կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ տեղում չնշված կամ չընդգրկված | |
|
2106-ից |
Հրուշակեղեն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում ոչ մի տեղ չնշված և չընդգրկված |
______________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունն ինքնուրույն է որոշում իր տարածքում տվյալ ցանկից ապրանքի նույնականացման միջոցներով դրոշմավորման անհրաժեշտությունը։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 29 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքի նույնականացման միջոցի, ապրանքի նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգ
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված հրուշակեղենի (այսուհետ՝ ապրանքներ) սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ մեքենայական ընթերցման համար պիտանի Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով ներկայացված և ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ Տվյալների ավտոմատ նույնականացման և հավաքման տեխնոլոգիաներ․ Data Matrix GS1 ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան ձևավորված պայմանանշանների եզակի հաջորդականություն։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի կերպափոխելիս պետք է կիրառվի EEC 200 պայմանանշանների ամբողջությունը՝ որպես (AI)GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին համապատասխանության հատկանիշ՝ FNC1 նշանի օգտագործմամբ։
3. Նույնականացման միջոցն իր մեջ ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից.
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! ” % & ’ * + - . / _ , : ; = < > ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ տվյալ ծածկագիրը թողարկվել է (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է ASCII պայմանանշանների աղյուսակում 29 ծածկագիր ունեցող հատուկ բաժանիչ պայմանանշանը.
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է ASCII պայմանանշանների աղյուսակում 29 ծածկագիր ունեցող հատուկ բաժանիչ պայմանանշանը․՝
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան» (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում)։
Եթե սպառողական փաթեթվածքի չափերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափով և որակով, ապրանքների շրջանառության մասնակիցը չունի հնարավորություն՝ տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց։
Այդ դեպքում տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 6 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! ” % & ’ * + - . / _ , : ; = < > ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ տվյալ ծածկագիրը թողարկվել է (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է ASCII պայմանանշանների աղյուսակում 29 ծածկագիր ունեցող հատուկ բաժանիչ պայմանանշանը։
Տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։
Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակցի կողմից ընդունվում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են՝ երկրորդային սպառողական փաթեթվածքի կամ երկրորդայինի բացակայության դեպքում առաջնային սպառողական փաթեթվածքի կամ խցանափակման միջոցի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ առանց դրա վնասվելու նույնականացման միջոցի առանձնացումը բացառող եղանակով։
6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ լրակազմելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոց կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչ՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։
7. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ լրակազմելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ այդ փաթեթվածքի մեջ տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում է GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների լրակազմում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 29 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորների (ադմինիստրատորների) (այսուհետ՝ օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ համապատասխանաբար՝ ցանկ, ապրանքներ) նշված սպառողական փաթեթվածքով դրոշմավորված հրուշակեղենի և XML-ձևաչափով դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ)՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան․
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) հավելվածի 1-4-րդ, 7–8-րդ, 11-12-րդ աղյուսակներում, ինչպես նաև սույն պահանջների 1–4-րդ աղյուսակներում։
3. Սույն պահանջների 1-4-րդ աղյուսակների դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանում (ապրանքի տեսակ) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանում |
նշվում է ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ «մարմելադ», «շոկոլադ սև», «մրգապաստեղ» և այլն) |
1 |
|
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | |
|
3 |
Ապրանքային նշան (բրենդ) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նշվում է նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքները դիրքավորելիս օգտագործվող նշանը Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
|
4 |
Այն ապրանքին պատկանելության հատկանիշը, որի զուտ զանգվածը կարող է տարբերվել ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո», եթե ապրանքի զուտ զանգվածը կարող է տարբերվել ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |
|
5 |
Զուտ զանգվածը |
սպառողական փաթեթվածքով ապրանքի զուտ զանգվածը՝ չափման միավորի նշմամբ (գ, կգ) |
տարրը պարտադիր է այն ապրանքների համար, որոնց՝ այն ապրանքին պատկանելության հատկանիշի արժեքը, որի զուտ զանգվածը կարող է տարբերվել ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում, «ոչ» է |
0..1 |
|
6 |
«-ից» զանգվածի ընդգրկույթը |
ապրանքի զուտ զանգվածի նվազագույն արժեքը՝ փոփոխական զանգվածի ընդգրկույթում |
տարրը պարտադիր է այն ապրանքների համար, որոնց՝ այն ապրանքին պատկանելության հատկանիշի արժեքը, որի զուտ զանգվածը կարող է տարբերվել ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում, «այո» է |
0..1 |
|
7 |
«մինչև» զանգվածի ընդգրկույթը |
ապրանքի զուտ զանգվածի առավելագույն արժեքը՝ փոփոխական զանգվածի ընդգրկույթում |
տարրը պարտադիր է այն ապրանքների համար, որոնց՝ այն ապրանքին պատկանելության հատկանիշի արժեքը, որի զուտ զանգվածը կարող է տարբերվել ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում, «այո» է |
0..1 |
|
8 |
Կազմը |
ապրանքի որակական կազմի նկարագրությունը |
ձևավորվում է ազատ ձևով |
1 |
|
9 |
Փաթեթվածքի տիպը |
GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործման հիման վրա ձևավորված՝ սպառողական փաթեթվածքի տիպի նկարագրություն |
1 | |
|
10 |
Փաթեթվածքի նյութ |
GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքի նյութերի անվանումների օգտագործմամբ ձևավորված սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրություն |
1 | |
|
11 |
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ) պարունակության հատկանիշ |
արտադրանքի կազմում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ) օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության հատկանիշ |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ արտադրանքը պարունակում է ԳՄՕ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
|
12 |
Մանկական սննդի արտադրանքի հատկանիշ |
ապրանքի՝ մանկական սննդին պատկանելության հատկանիշ |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը. «այո»՝ մանկական սնունդ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 |
|
13 |
Ապրանքի՝ անասնաբուժական հսկողությանը ենթակա լինելու հատկանիշ |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ հսկողությանը ենթակա ապրանք. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |
|
14 |
Սննդային արժեքի նշմանը ներկայացվող պահանջների առկայության հատկանիշ |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը. «այո»՝ առկա են նորմատիվ պահանջներ (տեխնիկական կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր), որոնցով սահմանվում են փաթեթվածքի վրա սննդային արժեքի մասին տեղեկատվության նշմանը ներկայացվող պահանջները. «ոչ»՝ մնացած դեպքերում Տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1704 10, 2106 90 980 1, 2106 90 980 2 դիրքերում դասակարգվող ապրանքների համար |
0..1 | |
|
15 |
Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի չափման միավոր |
սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի չափման միավոր՝ սպառողական փաթեթվածքի վրա նշվող տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «գ/100գ». «գ/100մլ». «գ/բաժին» |
1 |
|
16 |
Սպիտակուցներ |
սպիտակուցների քանակը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշվող տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «-ից», «Մինչև»), տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
17 |
Ճարպեր |
ճարպերի քանակը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշվող տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «-ից», «Մինչև»), տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
18 |
Ածխաջրեր |
ածխաջրերի քանակը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշվող տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «-ից», «Մինչև»), տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 |
|
19 |
Էներգետիկ արժեքի չափման միավոր, կկալ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը՝ կիլոկալորիաներով՝ սպառողական փաթեթվածքի վրա նշվող տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «կկալ/100գ». «կկալ/100մլ». «կկալ/բաժին» |
1 |
|
20 |
Էներգետիկ արժեք, կկալ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշվող տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «-ից», «Մինչև»), տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 | |
|
21 |
Էներգետիկ արժեքի չափման միավոր, կՋ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը՝ կիլոջոուլներով՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «կՋ/100գ». «կՋ/100մլ». «կՋ/բաժին» |
0..1 |
|
22 |
Էներգետիկ արժեք՝ կՋ-ով |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշվող տեղեկատվությանը համապատասխան՝ տիպի նշմամբ («Ճշգրիտ արժեք», «-ից», «Մինչև»), տվյալ բնութագրի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
0..3 | |
|
23 |
Կարևոր բաղադրիչների լցոնում կամ հավելում |
տեղեկատվություն արտադրանքի մեջ ներառված՝ ապրանքի համի և (կամ) եզակիության վրա ազդող կարևոր բաղադրիչների լցոնների կամ խոշոր կամ մանր փշրված հավելումների մասին տեղեկատվություն |
տարրը պարտադիր է բոլոր ապրանքների համար բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1704 10, 2006 00, 2008, 2106 90 980 1, 2106 90 980 2 դիրքերում դասակարգվող ապրանքների։ Բացակայության դեպքում նշվում է «առանց լցոնի/հավելման»։ |
0..1 |
|
24 |
Համը |
նշվում է ապրանքը տարբերող համային հատկությունների/հավելումների մասին տեղեկատվությունը |
տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1704 10, 2106 90 980 1, 2106 90 980 2 դիրքերում դասակարգվող ապրանքների համար |
0..1 |
|
25 |
Պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները |
պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները, որոնց դեպքում ապրանքը պահպանում է պիտանիությունը նշված ժամկետում (մի քանի ժամկետների առկայության դեպքում) |
0..1 | |
|
26 |
Խմբային փաթեթվածքով սպառողական փաթեթվածքների քանակը |
սպառողական փաթեթվածքների քանակը՝ հատով |
տարրը պարտադիր է խմբային փաթեթվածքով ապրանքների համար |
0..1 |
|
27 |
Աղ |
աղի քանակը |
նշվում է չափման համապատասխան միավորով («գ/100гգ», «գ/100մլ», «մգ/100գ», «մգ/100մլ»)։ 2027 թվականի հուլիսի 1-ից տարրը պարտադիր է բոլոր ապրանքների համար։ |
0..1 |
|
28 |
Սննդային մանրաթելեր |
սննդային մանրաթելերի քանակը |
նշվում է չափման համապատասխան միավորով («գ/100գ», «գ/100մլ»)։ 2027 թվականի հուլիսի 1-ից տարրը պարտադիր է բոլոր ապրանքների համար։ |
0..1 |
|
29 |
Ճարպաթթուների տրանս-իզոմերներ |
ճարպաթթուների տրանս-իզոմերների քանակը |
նշվում է չափման համապատասխան միավորով («գ/100գ», «գ/100մլ»)։ 2027 թվականի հուլիսի 1-ից տարրը պարտադիր է բոլոր ապրանքների համար։ |
0..1 |
|
30 |
Շաքար |
ավելացված շաքարի քանակը |
նշվում է չափման համապատասխան միավորով («գ/100գ», «գ/100մլ», «մգ/100գ», «մգ/100մլ»)։ 2027 թվականի հուլիսի 1-ից տարրը պարտադիր է բոլոր ապրանքների համար։ |
0..1 |
|
31 |
Վիտամինների և հանքային նյութերի չափման միավորը |
նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝ «մգ/100գ». «մգ/100մլ». «մկգ/100գ». «մկգ/100մլ». «մգ և մկգ/100գ». «մգ և մկգ/100մլ» 2027 թվականի հուլիսի 1-ից տարրը պարտադիր է բոլոր ապրանքների համար։ |
0..1 | |
|
32 |
Վիտամիններ և հանքային նյութեր, մգ |
թվային արժեքը միլիգրամներով՝ հետևյալ վիտամինների և հանքային նյութերի համար. «Բիոտին». «Վիտամին B6». «Վիտամին C». «Վիտամին E». «Երկաթ». «Կալիում». «Կալցիում». «Մագնեզիում». «Նիացին» «Պանտոտենաթթու» «Ռիբոֆլավին». «Սելեն». «Թիամին». «Ֆոսֆոր». «Ցինկ» |
տարրը պարտադիր է, եթե նշված է վիտամինների և հանքային նյութերի հետևյալ չափման միավորներից մեկը. «մգ/100գ». «մգ/100մլ». «մգ և մկգ/100գ». «մգ և մկգ/100մլ» |
0..* |
|
33 |
Վիտամիններ և հանքային նյութեր, մկգ |
թվային արժեքը միկրոգրամներով՝ հետևյալ վիտամինների և հանքային նյութերի համար. «Վիտամին A». «Վիտամին B12». «Վիտամին D». «Յոդ». «Ֆոլացին» |
տարրը պարտադիր է, եթե նշված է վիտամինների և հանքային նյութերի հետևյալ չափման միավորներից մեկը. «մկգ/100գ». «մկգ/100մլ». «մգ և մկգ/100գ». «մգ և մկգ/100մլ» |
0..* |
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկ
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ն ներառյալ* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ԱԱՀ-ն ներառյալ |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով։ |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա՝ ապրանքի յուրաքանչյուր միավորի համար ներմուծողի անդամ պետության արժույթով ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվը |
տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին |
1 | |
|
4 |
Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը |
տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթվի մասին |
1 |
_______________
* Տեղեկություններն արտահանողը փոխանցում է կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օպերատորի տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 2-րդ աղյուսակի 1-ին և 2-րդ կետերում նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
Ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկ
|
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող18 պայմանանշանից կազմված թվային դաշտը պարունակում է տրանսպորտայինփաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը ՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-անիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշանից կազմված թվային դաշտը պարունակում է առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի նույնականացման համար |
|
21 |
Ապրանքի անհատական սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 (N2+X6) |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 կամ 6 պայմանանշանից կազմված դաշտը պարունակում է ապրանքի անհատական սերիական համարը, որն ապրանքին տրվում է դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ միասին անհատական սերիական համարը ապրանքի յուրաքանչյուր միավորի եզակի նույնականացու ցիչ է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է 13 կամ 6 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & ' * + - . / _ , : ; = < > ?)) բաղկացած ապրանքի անհատական սերիական համարը |
|
91 |
Ստուգման բանալի |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան |
|
92 |
Ստուգման ծածկագիր |
N2+X..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան |
|
93 |
Ստուգման ծածկագիր |
N2+X..4 |
սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան |
Աղյուսակ 4
Ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոն |
|
I. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ սպառողական կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը. 3 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «21». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «91» կամ «93». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան) 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը. «92». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին համապատասխան) |
|
II. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը. 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և կազմված լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z (а – z)) և հատուկ պայմանանշաններից (% & ' " ( ) * + , - _ . / : ; < = > ? !)) |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի թիվ 29 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների և այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Ապրանքի մասին տեղեկությունները՝
զուտ զանգվածը
ապրանքի կազմը.
գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ) պարունակության հատկանիշը.
մանկական սննդի արտադրանքի հատկանիշը.
փաթեթվածքի տիպը.
փաթեթվածքի նյութը.
սննդամթերքի պիտանիության ժամկետը և պահման պայմանները (մի քանի ժամկետների առկայության դեպքում).
սննդային արժեքի նշմանը ներկայացվող պահանջների առկայության հատկանիշ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1704 10, 2106 90 980 1, 2106 90 980 2 դիրքերում դասակարգվող ապրանքների համար)․
սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակը («գ/100գ» կամ «գ/100մլ» կամ «գ/բաժին»).
էներգետիկ արժեքը («կկալ/100գ» կամ «կկալ/100մլ» կամ «կկալ/բաժին»).
ապրանքի՝ անասնաբուժական հսկողությանը ենթակա լինելու հատկանիշը.
աղ (պարտադիր է 2027 թվականի հուլիսի 1-ից).
շաքար (պարտադիր է 2027 թվականի հուլիսի 1-ից).
սննդային մանրաթելեր (պարտադիր է 2027 թվականի հուլիսի 1-ից).
ճարպաթթուների տրանս-իզոմերներ (պարտադիր է 2027 թվականի հուլիսի 1-ից).
վիտամինների և հանքային նյութերի քանակը (պարտադիր է 2027 թվականի հուլիսի 1-ից).
արտադրման ամսաթիվը.
պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը.
կարևոր բաղադրիչների լցոնում կամ հավելում (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1704 10, 2006 00, 2008, 2106 90 980 1, 2106 90 980 2 դիրքերում դասակարգվող ապրանքների համար).
համը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1704 10, 2106 90 980 1, 2106 90 980 2 դիրքերում դասակարգվող ապրանքների համար)։
8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը):
9. Ապրանքի ծագման երկիրը։
10. Դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի մասին (իրավաբանական անձի կարճ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|