ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԿՈՐԻԶԱՎՈՐ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2026 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԿՈՐԻԶԱՎՈՐ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային-սակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.87 ենթակետով․

«7.1.87. Կորիզավոր մշակաբույսերի առանձին տեսակներ․

ծիրան՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրով դասակարգվող՝ Բելառուսի Հանրապետություն 600 տոննայից ոչ ավելի և Ղազախստանի Հանրապետություն 3 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.

բալ թթու կամ բալ սովորական՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 21 000 0 ծածկագրով դասակարգվող՝ Ղազախստանի Հանրապետություն 500 տոննայից ոչ ավելի և Ռուսաստանի Դաշնություն 2 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.

կեռաս՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրով դասակարգվող՝ Բելառուսի Հանրապետություն 600 տոննայից ոչ ավելի, Ղազախստանի Հանրապետություն 1,5 հազ․ տոննայից ոչ ավելի և Ռուսաստանի Դաշնություն 25 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.

սալոր՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրով դասակարգվող՝ Բելառուսի Հանրապետություն 700 տոննայից ոչ ավելի, Ղազախստանի Հանրապետություն 1,5 հազ․ տոննայից ոչ ավելի և Ռուսաստանի Դաշնություն 23 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվող.

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից տրված և այդ ապրանքների անվանացանկի ու քանակի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող՝ ներմուծվող ապրանքները սույն ենթակետի երկրորդից հինգերորդ պարբերությունների մեջ նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց մասով ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 14 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի մայիսի 15-ը ներառյալ։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.86» թվանշանները փոխարինել «7.1.87» թվանշաններով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: