ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.03.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2026 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության՝ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների ծրագիրը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի մարտի 13

թիվ 28 որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության՝ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների

 

Ծրագրի անձնագիրը

 

Ծրագրի անվանումը՝

Եվրասիական տնտեսական միության՝ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների ծրագիր

Ծրագրի մշակման հիմքը՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր («Եվրասիական տնտեսական միության՝ պաշտոնական վիճակագրության տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 4 հավելված) 14-րդ կետ)

Ծրագրի պատասխանատու մշակողը՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Ծրագրի համամշակողները՝

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.

Բելառուսի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտե.

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ.

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե.

Ղազախստանի Հանրապետության ռազմավարական պլանավորման և բարեփոխումների գործակալության վիճակագրության ազգային բյուրո.

Ղազախստանի Հանրապետության ազգային բանկ.

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտե.

Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտե.

Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկ.

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր ֆինանսական շուկայի կարգավորման և վերահսկողության ծառայություն.

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային ծառայություն.

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն.

Պետական վիճակագրության դաշնային ծառայություն.

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկ.

Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարություն.

Դաշնային գանձապետարան.

Դաշնային հարկային ծառայություն.

Դաշնային մաքսային ծառայություն.

Ծրագրի նպատակը՝

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունից օգտվողների՝ Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկաների գործունեության և զարգացման գործընթացների վերլուծության համար անհրաժեշտ որակյալ, վստահություն վայելող վիճակագրական տվյալների մասով պահանջմունքների առավելագույնս ամբողջական բավարարման համար Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում (այսուհետ՝ համապատասխանաբար Միություն, Միության վիճակագրություն) ինտեգրման հետագա զարգացում

Ծրագրի խնդիրները՝

Միության վիճակագրական տվյալների համալիր համակարգի ձևավորում.

Միությունում վիճակագրական գործունեության համակարգման բարելավում.

Միության վիճակագրության ոլորտում թվային էկոհամակարգի զարգացում.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության գնահատման համար որակի կառավարման համակարգի բարելավում.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության նպատակային ուղղվածության և գործնական կարևորության բարձրացում.

վիճակագրական տեղեկատվության ամբողջականության, համադրելիության և ժամանակին տրամադրման ապահովում

Ծրագրի իրականացման ժամկետները`

2026 - 2030 թվականներ

Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները`

Միության բյուջե (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների մասով ), Միության անդամ պետությունների բյուջեներ (այսուհետ՝ անդամ պետություններ) (անդամ պետությունների պետական մարմինների գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների մասով, ներառյալ ազգային (կենտրոնական) բանկերը, որոնց վրա դրված են պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման գործառույթները (այսուհետ՝ լիազորված մարմիններ))

Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքները`

օգտվողների լայն շրջանակի պահանջմունքները բավարարող՝ Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկաների համալիր վերլուծություն ապահովող վիճակագրական ցուցանիշների համակարգի զարգացում.

վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտները, դասակարգումները և մեթոդաբանությունները բավարարող արդիական և հավաստի պաշտոնական վիճակագրական տեղեկատվության պատրաստում.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության արտադրման համար անհրաժեշտ նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում.

Ծրագրի իրականացման մեխանիզմը՝

Ծրագրի իրականացման համար պատասխանատու Հանձնաժողովի դեպարտամենտը, Ծրագրի իրագործման նպատակով, իրականացնում է լիազորված մարմինների տեղեկատվական և մեթոդաբանական փոխգործակցության ընթացիկ կառավարում և համակարգում

 

I. Ընդհանուր դրույթները

 

Սույն ծրագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 14-րդ կետի հիման վրա։

Գլոբալ գործընթացների արագացման և բարդացման պայմաններում վիճակագրության դերը նկատելիորեն փոխվում է, ընդ որում՝ խստացվում են վիճակագրության տեղեկատվության ստացման օպերատիվության և դրա ապացուցելիության մասով պահանջները։

Վերջին տարիներին անդամ պետություններում և աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական փոփոխություններով որոշում են վիճակագրական համակարգերի և գործընթացների զարգացման և արդիականացման մի շարք միտումներ (տվյալների հավաքման և արտադրման ժամանակակից գործիքների ներդրում, տեղեկատվության նոր այլընտրանքային աղբյուրների (վարչական տվյալների, «մեծ տվյալների» և այլն) օգտագործում), արհեստական բանականության տեխնոլոգիաների օգնությամբ վիճակագրական տեղեկատվության վերլուծություն, վիճակագրական և երկրատարածական տեղեկատվության ինտեգրում):

Համալիր միջոցառումների իրականացման արդյունքում ձևավորվել է Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության մշակման, արտադրման և տարածման ամբողջական համակարգ` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունը թույլ է տալիս գնահատել Միության գործունեության արդյունքներն ու արդյունավետությունը և ապահովում է անդամ պետությունների կառավարությունը, պետական մարմինները, բիզնեսը, գիտությունը և քաղաքացիներին՝ հետազոտությունների անցկացման և որոշումների ընդունման համար անհրաժեշտ օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվությամբ։

Միևնույն ժամանակ թվային տեխնոլոգիաների արագ զարգացման, տվյալների հեղափոխության և միջազգային վիճակագրական պրակտիկայում նոր ստանդարտների ներդրման պայմաններում պաշտոնական վիճակագրական տեղեկատվության աճող պահանջարկը Միության վիճակագրության առջև դնում է նոր երկարաժամկետ խնդիրներ։

Սույն ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով «Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի»» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի հռչակագիրը։

 

II. Միության վիճակագրության ընթացիկ վիճակի վերլուծություն

 

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 24-րդ հոդվածով նախատեսված հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

պրոֆեսիոնալ անկախություն.

գիտական հիմնավորվածություն և համադրելիություն.

ամբողջականություն և հավաստիություն.

արդիականություն և ժամանակին լինելը.

թափանցիկություն ու հանրամատչելիություն.

ծախսերի արդյունավետություն.

վիճակագրական գաղտնիություն։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 116 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրումը զարգացնելու 2021-2025 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը թույլ է տվել Միության վիճակագրության զարգացման և կատարելագործման հարցում հասնել զգալի արդյունքների.

ստեղծվել և շարունակում է զարգանալ վիճակագրության մեթոդաբանական հիմքը (Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանությունը, որն իր մեջ ներառում է 16 ճյուղային մեթոդաբանություն, անդամ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանություններ և անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մեթոդաբանություններ, այդ թվում՝ տեղեկությունները միասնականացված ձևով հավաքելու մասով, անդամ պետությունների փոխադարձ առևտրի վրա խոչընդոտների ազդեցության գնահատման մեթոդներ, ռեգրեսիոն վերլուծության հիման վրա դինամիկ շարքերի վերլուծության և գործոնների ազդեցության վիճակագրական գնահատման մեթոդ).

ներդրվել է Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29 պայմանագրով նախատեսված հիմնարար սկզբունքներին համապատասխանության գնահատման համար որակի կառավարման համակարգը (Վիճակագրության խորհրդատվական կոմիտեի կողմից հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի գնահատման ձեռնարկը, լիազորված մարմինների հետ համատեղ անցկացվել է Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի ցուցիչների և չափանիշների ապրոբացիա, իրականացվել է Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի գնահատման նախնական արդյունքների վալիդացում, 2025 թվականից իրականացվում է տարեկան հաշվետվությունների հրապարակում) .

շարունակվում է ազգային, միջազգային մակարդակներում և Միության շրջանակներում պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիություն ապահովելու համար Միության վիճակագրական դասակարգման համակարգի ձևավորումը (Հանձնաժողովի կողմից ընդունվել են միջազգային վիճակագրական դասակարգումների և հավաքական դասակարգման խմբավորումների կիրառման հանձնարարականներ).

ապահովվել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Միջազգային ստանդարտ առևտրային դասակարգման (ՄՍԱԴ), Ըստ տնտեսական լայն կատեգորիաների (ՏԼԿ) դասակարգման, Եվրոպական տնտեսական համայնքի՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների արտադրանքի վիճակագրական դասակարգման (ԵՀԱԴ), միջև անցումային բանալիների մշակումը.

առանձնակի ուշադրություն է դարձվում տեխնոլոգիական պրոցեսների զարգացման և տվյալների ու մետատվյալների փոխանակման (SDMX) միջազգային ստանդարտին համապատասխան մետատվյալների մշակման հարցերի վերաբերյալ թվային օրակարգի իրականացմանը։ Թվային օրակարգի իրականացման վերջնական նպատակներն են լիազորված մարմինների ծանրաբեռնվածության նվազեցումը՝ պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելու մասով, և «մեքենա-մեքենա» տեղեկատվական փոխգործակցության մոդելին անցնելու միջոցով պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հասանելիության և թափանցիկության բարձրացումը.

ապահովվել է Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկաների զարգացման վերլուծության համար Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության պատրաստումը։ Ներդրվել են Միության վիճակագրության այնպիսի նոր ուղղություններ, ինչպիսիք են՝ թվային տնտեսությունը, Կայուն զարգացման ոլորտում նպատակները, շրջակա միջավայրի պահպանությունը և «կանաչ» տնտեսությունը.

իրականացվել են Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության թափանցիկության և հասանելիության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներ։

Օբյեկտիվ պատճառները հաշվի առնելով՝ ներկայումս փոխադարձ և արտաքին առևտրի մասին տեղեկատվությունը՝ որոշ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դասվում է սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին կամ չի ներկայացվում Հանձնաժողով և չի հրապարակվում պաշտոնական աղբյուրներում, ինչն էլ իր հերթին զգալիորեն նվազեցնում է, ընդհանուր առմամբ, Միությունում վիճակագրական տեղեկատվության ամբողջականությունը և համադրելիությունը.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության օգտատերերի հետ երկխոսություն է կառուցվել, որն ուղղված է պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման պրակտիկայի կատարելագործմանը, սպառողական պահանջարկի և օգտվողների բավարարվածության ուսումնասիրմանը, Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի բարձրացմանը և դրա նկատմամբ վստահությանն ուղղված միջոցների ձեռնարկմանը.

ավելացվել է անդամ պետությունների՝ վիճակագրության ճյուղերի և զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտների շուրջ հրապարակումների քանակը։

 

III. Ծրագրի նպատակը և խնդիրները

 

Սույն ծրագրի նպատակը Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունից օգտվողների՝ Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկաների գործունեության և զարգացման գործընթացների վերլուծության համար անհրաժեշտ որակյալ, վստահություն վայելող վիճակագրական տվյալների մասով պահանջմունքների առավելագույնս ամբողջական բավարարման համար Միության վիճակագրության հետագա զարգացումն է։

Սույն ծրագրի նպատակին հասնելու համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները՝

Միության վիճակագրական տվյալների համալիր համակարգի ձևավորում.

Միությունում վիճակագրական գործունեության համակարգման բարելավում.

Միության վիճակագրության ոլորտում թվային էկոհամակարգի զարգացում.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության գնահատման համար որակի կառավարման համակարգի կատարելագործում.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության նպատակային ուղղվածության և գործնական կարևորության բարձրացում.

վիճակագրական տեղեկատվության ամբողջականության, համադրելիության և ժամանակին տրամադրման ապահովումը։

 

IV. Ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները

 

Սույն ծրագրի խնդիրների իրականացման համար նախատեսվում է հետևյալ ուղղություններով միջոցառումների անցկացում՝

պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության և վերլուծական ներուժի բարձրացում.

վիճակագրական ենթակառուցվածքի արդիականացում.

Միության վիճակագրության թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացում.

վիճակագրության ոլորտում Հանձնաժողովի և լիազորված մարմինների փոխգործակցության զարգացում։

 

1. Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության և վերլուծական ներուժի բարձրացումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում ենթադրվում է պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության և վերլուծական ներուժի բարձրացմանն ուղղված հետևյալ միջոցառումների անցկացում՝

վիճակագրական մեթոդաբանության զարգացում (վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտների հիման վրա անդամ պետությունների մեթոդաբանությունների մոտարկմանը և անդամ պետությունների վիճակագրական պրակտիկայում 2025 թվականի ազգային հաշիվների համակարգի (ԱՀՀ-2025) ներդրման հարցերին վերաբերող միջոցառումների կազմակերպում).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության արդիականացում՝ հաշվի առնելով «Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. Հասկացություններ և սահմանումներ» միջազգային ստանդարտի նոր խմբագրությունը.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության գնահատման համար որակի կառավարման համակարգի վարում և բարելավում.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ցուցանիշների համակարգի զարգացում հետևյալ ուղղություններով՝

ապրանքների ընդհանուր շուկա (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մեթոդաբանության մեջ փոփոխությունների կատարում՝ ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի ծավալների մասին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումն ապահովելու նպատակով, անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության «հայելային» տվյալների համադրմանը վերաբերող՝ լիազորված մարմինների փորձագետների հանդիպումների անցկացում և վիճակագրական տեղեկատվության որակի բարձրացման նպատակով այդպիսի տվյալների համադրման արդյունքների վերլուծություն, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին վերլուծական հաշվետվության պատրաստում).

ծառայությունների ընդհանուր շուկա (ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրության ցուցանիշների ամբողջականության և հավաստիության ապահովում (ըստ վճարային հաշվեկշռի ծառայությունների ընդլայնված դասակարգման հիման վրա սահմանված ծառայությունների միասնականացված ցանկի, ըստ մատակարարման եղանակների)՝ հաշվի առնելով անդամ պետությունների մեթոդաբանական պատրաստվածությունը և ռեսուրսային ապահովվածությունը, արտաքին հատվածի վիճակագրության մասով տվյալների համադրմանը վերաբերող՝ լիազորված մարմինների փորձագետների երկկողմ հանդիպումների կազմակերպում՝ այդ տվյալների ասիմետրիայի կրճատման և համադրելիության բարձրացման համար, ինչպես նաև անդամ պետությունների ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալների հաշվառման կատարելագործմանը վերաբերող՝ լիազորված մարմինների և Հանձնաժողովի խորհրդակցությունների անցկացում այն հատվածների (ենթահատվածների) ցանկին համապատասխան, որոնցում Միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան).

կապիտալի ընդհանուր շուկա (ֆինանսական հատվածի և կապիտալի շուկայի ցուցանիշներին մեթոդաբանական պարզաբանումների (ազգային և տարածաշրջանային մակարդակներով)՝ միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցում, ֆինանսական շուկաներում թվային արժույթի և այլ երևույթների մասին տվյալների հաշվառման մասով միջազգային հանձնարարականների փորձարկում՝ Միության վիճակագրության ցուցանիշների համակարգի համապատասխանությունը (ռելևանտությունը) բարձրացնելու նպատակով).

աշխատանքի ընդհանուր շուկա (աշխատանքային միգրացիան բնութագրող ցուցանիշների զարգացման հարցերի շուրջ լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների անցկացում, աշխատանքի շուկայի վիճակագրության մետատվյալների և Միության պաշտոնական կայքում զետեղվող՝ աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության կազմի արդիականացում).

թվային տնտեսություն (թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների ցանկի և դրանց ձևավորման մեթոդաբանության մասով հանձնարարականների արդիականացում).

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ոլորտներում Միության շրջանակներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացում (վիճակագրական ցուցանիշների տարածաշրջանային ցանկի արդիականացման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ոլորտներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման համար, նշված ցանկի արդիականացում և դրա ցուցանիշների ձևավորման մասով մեթոդաբանական պարզաբանումների մշակում)։

 

2. Վիճակագրական ենթակառուցվածքի արդիականացումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում ենթադրվում է վիճակագրական ենթակառուցվածքի հետագա արդիականացման մասով հետևյալ միջոցառումների անցկացում՝

միջազգային վիճակագրական դասակարգումների կիրառման մասով հանձնարարականների մշակում (ներառյալ դասակարգումների միջև անցումային բանալիների մշակումը և արդիականացումը).

Միության վիճակագրության մեջ ըստ տնտեսական գործունեության տեսակների և արտադրանքի՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների (ՏԳՏԴ, ԱԴԳՏ) միջազգային դասակարգիչների նոր տարբերակների կիրառմանն անցնելու մասով միջոցառումների կազմակերպում.

անդամ պետություններում դասակարգումների համակարգերի և այլ մետատվյալների վարման պրակտիկայի ուսումնասիրություն.

տեղեկատվության նոր աղբյուրների (վարչական տվյալների, «մեծ տվյալների» և այլն) ուսումնասիրություն և օգտագործում.

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վիճակագրության ենթահամակարգում տվյալների արտադրման և տարածման գործընթացների զարգացում.

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վիճակագրության ենթահամակարգում դասակարգումների համակարգի և այլ մետատվյալների վարում։

 

3. Միության վիճակագրության թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում ենթադրվում է Միության վիճակագրության թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացմանն ուղղված հետևյալ միջոցառումների անցկացում՝

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման մոտեցումների և մեթոդների կատարելագործում.

արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման ուսումնասիրություն՝ Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության արտադրման և տարածման համար.

վիճակագրական և երկրատարածական տեղեկատվության ինտեգրման հարցի ուսումնասիրություն։

 

4. Վիճակագրության ոլորտում Հանձնաժողովի և լիազորված մարմինների փոխգործակցության զարգացումը

 

Տվյալ ուղղության շրջանակներում ենթադրվում է հետևյալ միջոցառումների անցկացումը՝

Հանձնաժողովի և լիազորված մարմինների՝ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության զարգացում.

վիճակագրության ոլորտում Հանձնաժողովի և լիազորված մարմինների համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում.

այնպիսի մեխանիզմի մշակման հարցի շուրջ համաձայնեցված առաջարկությունների պատրաստում, որով ապահովվում է սահմանափակ տարածման (մատչելիության) վիճակագրական տեղեկատվության, բացառությամբ անդամ պետությունների՝ պետական գաղտնիքին դասված տեղեկատվության փոխանակում։

Սույն ծրագիրն իրականացվում է պլանին համապատասխան՝ համաձայն հավելվածի։

 

V. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

 

Սույն ծրագրի միջոցառումներն իրականացվում են Միության բյուջեի (Հանձնաժողովի գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների մասով) և անդամ պետությունների բյուջեների (լիազորված մարմինների գործունեության ապահովման համար նախատեսված միջոցների) շրջանակներում։

 

VI. Ակնկալվող արդյունքները

 

Սույն ծրագրի իրականացման ժամանակ ապահովվում է հետևյալ արդյունքների ապահովումը՝

օգտվողների լայն շրջանակի պահանջմունքները բավարարող՝ Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկաների համալիր վերլուծություն ապահովող վիճակագրական ցուցանիշների համակարգի զարգացում.

վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտները, դասակարգումները և մեթոդաբանությունները բավարարող արդիական և հուսալի պաշտոնական վիճակագրական տեղեկատվության պատրաստում.

Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության արտադրումն իրականացնելու համար անհրաժեշտ նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում։

 

VII. Ծրագրի իրագործման մեխանիզմը

 

Հանձնաժողովի՝ սույն ծրագրի իրականացման համար պատասխանատու դեպարտամենտը.

Հանձնաժողովի կոլեգիայի նիստի քննարկմանն է ներկայացնում սույն ծրագրի իրականացման հետ կապված հարցերը.

լիազորված մարմինների հետ համատեղ մշակում է գործողությունների պլան, այն ներկայացնում է քննարկման՝ Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ընթացքում և Հանձնաժողովի կոլեգիայի համակարգող անդամի կողմից հաստատման համար.

սույն ծրագրի իրագործման նպատակով իրականացնում է լիազորված մարմինների տեղեկատվական և մեթոդաբանական փոխգործակցության ընթացիկ կառավարում և համակարգում, տարեկան հաշվետվություն է պատրաստում գործողությունների պլանի իրականացման վերաբերյալ և Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ընթացքում այն ներկայացնում է քննարկման։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության`

վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման

2026-2030 թվականների ծրագրի

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության՝ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Կատարողները

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

I. Պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության և վերլուծական ներուժի բարձրացում

1. Վիճակագրական մեթոդաբանության զարգացումը

1. Վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտների հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) մեթոդաբանությունների մոտարկման միջոցառումների կազմակերպում

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետությունների պետական մարմիններ (ներառյալ ազգային (կենտրոնական) բանկերը), որոնց վերապահված են պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման գործառույթները (այսուհետ՝ լիազորված մարմիններ)

2026 - 2030 թվականներ

Միության մարմինների ակտեր (անհրաժեշտության դեպքում), անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

2. Անդամ պետությունների վիճակագրական պրակտիկայում (ԱՀՀ-2025) 2025 թվականի ազգային հաշիվների համակարգի ներդրման հարցերի վերաբերյալ միջոցառումների կազմակերպում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության արդիականացում՝ հաշվի առնելով «Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. Հասկացություններ և սահմանումներ» միջազգային ստանդարտի նոր խմբագրությունը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2028 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

4. Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության գնահատման համար որակի կառավարման համակարգի վարում և բարելավում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

2. Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ցուցանիշների համակարգի զարգացում

2.1. Ապրանքների ընդհանուր շուկա

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մեթոդաբանության մեջ փոփոխությունների կատարում՝ ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի ծավալների մասին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորում ապահովելու նպատակով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2027 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

6. Անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության «հայելային» տվյալների համադրման շուրջ՝ լիազորված մարմինների փորձագետների հանդիպումների անցկացում և այդ տվյալների համադրման արդյունքների վերլուծություն՝ վիճակագրական տեղեկատվության որակը բարձրացնելու նպատակով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

7. Անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին վերլուծական զեկույցի պատրաստում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

Միության մարմինների ակտեր

2.2. Ծառայությունների ընդհանուր շուկա

8. Ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրության ցուցանիշների ամբողջականության և հավաստիության ապահովում (ըստ վճարային հաշվեկշռի ծառայությունների ընդլայնված դասակարգման հիման վրա սահմանված ծառայությունների միասնականացված ցանկի, ըստ մատակարարման եղանակների)՝ հաշվի առնելով անդամ պետությունների մեթոդաբանական պատրաստվածությունը և ռեսուրսային ապահովվածությունը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

9. Լիազորված մարմինների փորձագետների՝ արտաքին հատվածի վիճակագրության մասով տվյալների համադրմանը վերաբերող երկկողմ հանդիպումների կազմակերպում՝ այդ տվյալների ասիմետրիայի կրճատման և համադրելիության բարձրացման համար, ինչպես նաև լիազորված մարմինների և Հանձնաժողովի խորհրդակցությունների անցկացում՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկին համապատասխան՝ անդամ պետությունների ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալների հաշվառման կատարելագործման մասով առաջարկություններ մշակելու նպատակով, որոնցում Միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

2.3. Կապիտալի ընդհանուր շուկա

10. Ֆինանսական հատվածի և կապիտալի շուկայի ցուցանիշների մեթոդաբանական պարզաբանումների ներդաշնակեցում (ազգային և տարածաշրջանային մակարդակներով) միջազգային ստանդարտների հետ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 թվական, 2028 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

11. Ֆինանսական շուկաներում թվային արժույթի և այլ երևույթների մասին տվյալների հաշվառման մասով միջազգային հանձնարարականների փորձարկում՝ Միության վիճակագրական ցուցանիշների համակարգի համապատասխանության (ռելևանտության) բարձրացման նպատակով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2027 - 2029 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

2.4. Աշխատանքի ընդհանուր շուկա

12. Աշխատանքային միգրացիան բնութագրող ցուցանիշների զարգացման հարցերի շուրջ՝ լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների անցկացում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

13. Աշխատանքի շուկայի վիճակագրության մետատվյալների արդիականացում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

Միության պաշտոնական կայքում զետեղվող տեղեկատվություն

14. Միության պաշտոնական կայքում զետեղվող՝ աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության կազմի արդիականացում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2029 թվական

Միության պաշտոնական կայքում զետեղվող տեղեկատվություն

2.5. Թվային տնտեսություն

15. Թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների ցանկի արդիականացում (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2028 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

16. Թվային տնտեսության վիճակագրական ցուցանիշների համակարգի ձևավորման մեթոդաբանության մասով հանձանարարականների արդիականացում (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2028 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական

2.6. «Եվրասիական տնտեսական միության» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ոլորտներում Միության շրջանակներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ապահովում

17. Վիճակագրական ցուցանիշների տարածաշրջանային ցանկի արդիականացման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ոլորտներում Միության շրջանակներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

18. Վիճակագրական ցուցանիշների տարածաշրջանային ցանկի արդիականացում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ոլորտներում Միության շրջանակներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

19. Վիճակագրական ցուցանիշների տարածաշրջանային ցանկի ցուցանիշների ձևավորման մասով մեթոդաբանական պարզաբանումների մշակում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ոլորտներում Միության շրջանակներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու համար

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

Միության պաշտոնական կայքում զետեղվող տեղեկատվություն

II. Վիճակագրական ենթակառուցվածքի արդիականացում

20. Միջազգային վիճակագրական դասակարգումների կիրառման մասով հանձնարարականների մշակում (ներառյալ դասակարգումների միջև անցումային բանալիների մշակումը և արդիականացումը)

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

21. Միության վիճակագրության մեջ ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ տնտեսական գործունեության և արտադրանքի տեսակների (միջազգային դասակարգումների ՏԳՏԴ, ԱԴԳՏ) նոր տարբերակների կիրառմանն անցնելու մասով միջոցառումների կազմակերպում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

22. Անդամ պետություններում դասակարգումների համակարգերի և այլ մետատվյալների վարման պրակտիկայի ուսումնասիրություն

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

23. Տեղեկատվության նոր աղբյուրների (վարչական տվյալների, «մեծ տվյալների» և այլն) ուսումնասիրություն և օգտագործում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

24. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վիճակագրության ենթահամակարգում տվյալների արտադրման և տարածման գործընթացների զարգացում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

25. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վիճակագրության ենթահամակարգում դասակարգումների համակարգի և այլ մետատվյալների վարում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

III. Միության վիճակագրության թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացում

26. Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման մոտեցումների և մեթոդների կատարելագործում

Հանձնաժողով

2026 - 2030 թվականներ

Միության պաշտոնական կայքում զետեղվող տեղեկատվություն

27. Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման ուսումնասիրություն՝ Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության արտադրման և տարածման համար

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2027 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

28. Վիճակագրական և երկրատարածական տեղեկատվության ինտեգրման հարցի ուսումնասիրություն

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2028 թվական

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

IV. Վիճակագրության ոլորտում Հանձնաժողովի և լիազորված մարմինների փոխգործակցության զարգացում

29. Հանձնաժողովի և լիազորված մարմինների՝ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության զարգացում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

30. Վիճակագրության ոլորտում Հանձնաժողովի և լիազորված մարմինների համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2026 - 2030 թվականներ

անցկացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն (արձանագրություն, տեղեկատվություն)

31. Այնպիսի մեխանիզմի մշակման հարցի վերաբերյալ համաձայնեցված առաջարկությունների պատրաստում, որով ապահովվում է սահմանափակ տարածման (մատչելիության) վիճակագրական տեղեկատվության, բացառությամբ անդամ պետությունների՝ պետական գաղտնիքին դասված տեղեկատվության փոխանակումը

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2027 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի նիստին ներկայացվող զեկույց,

Միության մարմինների ակտեր (անհրաժեշտության դեպքում)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: