ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՇՎԻ ԵՎ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՈՒ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2026 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ԿԱՇՎԻ ԵՎ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՈՒ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ, 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ, 7-րդ, 16-րդ և 21-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն։

դ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դիրքերում, թիվ 4 հավելվածի համաձայն, 4-րդ վանդակում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող հղումը հանել․

ե) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններում՝

4Դ և 71Դ ծանոթագրություններն ուժը կորցրած ճանաչել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 110Դ ծանոթագրությամբ՝

«110Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.86 ենթակետով՝

«7.1.86. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3403 91 000 9 ծածկագրով դասակարգվող, քիմիական արդյունաբերության մեջ օգտագործման համար նախատեսված և Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների առանձին տեսակներ։

Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանն ապրանքների նպատակային նշանակության հաստատման առկայությունն է, որը տրվել է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից և տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի և արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:

Այն ապրանքների օգտագործումը, որոնց առնչությամբ կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված նպատակներով և բացառապես այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինն է իրականացրել դրանց բացթողումը:

Ապրանքների օգտագործման նշված սահմանափակումները գործում են մինչև համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության ձեռնարկության պահեստ ապրանքների մուտքի պահը, սակայն ոչ ավելի, քան 1 տարի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքների բացթողման օրվանից։ Այդպիսի ձեռնարկության պահեստ ապրանքների մուտքը հաստատող փաստաթուղթ է համարվում ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտը:

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց մասով ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.85» թվերը փոխարինել «7.1.86» թվերով։

4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 5 հավելվածի համաձայն։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի հունվարի 30-ի

թիվ 13 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

2922 12 000 0

- - դիէթանոլամին և դրա աղերը

-

3202 90 000 0

- այլ

-

3906 90 900 7

- - - - այլ

-

3910 00 000 2

- - սիլիկոնային խեժեր

-

3910 00 000 8

- - այլ

-

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի հունվարի 30-ի

թիվ 13 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

2922 12 000

- - դիէթանոլամին և դրա աղերը՝

 

2922 12 000 1

- - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

-

2922 12 000 9

- - - այլ

-

3202 90 000

- այլ՝

 

3202 90 000 1

- - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

-

3202 90 000 9

- - այլ

-

3906 90 900 5

- - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

-

3906 90 900 9

- - - - այլ

-

3910 00 000 3

- կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)*

-

3910 00 000 6

- - սիլիկոնային խեժեր**

-

3910 00 000 9

- - այլ

-

_________________

* Ստորաենթադիրք՝ 3910 00 000 1 ստորաենթադիրքից հետո։

** Ստորաենթադիրք՝ «-այլ» առանց ծածկագրի ստորաենթադիրքից հետո, որը հաջորդում է 3910 00 000 3 ստորաենթադիրքին:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի հունվարի 30-ի

թիվ 13 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ

ԱՄՆ դոլարով)

2909 49 800 1

- - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

5110Դ)

2922 12 000 1

- - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

5110Դ)

2922 12 000 9

- - - այլ

5

3202 90 000 1

- - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

5110Դ)

3202 90 000 9

- - այլ

5

3906 90 900 5

- - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

6,5110Դ)

3906 90 900 9

- - - - այլ

6,5

3909 50 900 2

- - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

6,5110Դ)

3910 00 000 3

- կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

6,5110Դ)

3910 00 000 6

- - սիլիկոնային խեժեր

0

3910 00 000 9

- - այլ

6,5

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի հունվարի 30-ի

թիվ 13 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, որոնց առնչությամբ 4-րդ վանդակից հանվում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող հղումը

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1108 13 000 0, 1108 14 000 0, 1108 20 000 0, 1209 91 800 0, 1404 90 000 8, 1504 20 900 0, 1702 11 000 0, 1702 30 500 0, 1702 50 000 0, 1805 00 000 0, 2106 10 200 0, 2106 90 930 0, 2106 90 980 3, 2106 90 980 8, 2508 30 000 0, 2508 40 000 0, 2710 19 290 0, 2710 19 860 0, 2710 19 980 0, 2712 10 900 0, 2826 12 000 0, 2827 31 000 0, 2827 60 000 0, 2829 90 800 0, 2832 30 000 0, 2836 50 000 0, 2836 91 000 0, 2847 00 000 0, 2904 10 000 0, 2905 17 000 0, 2905 43 000 0, 2905 44 190 0, 2905 44 910 0, 2907 19 900 0, 2907 21 000 0, 2910 90 000 0, 2915 50 000 0, 2915 70 500 0, 2915 90 700 0, 2918 14 000 0, 2918 19 300 0, 2918 19 980 0, 2918 21 000 0, 2918 22 000 0, 2918 23 000 0, 2918 29 000 0, 2920 90 700 0, 2921 21 000 0, 2921 29 000 0, 2921 30 990 0, 2921 42 000 9, 2921 49 000 9, 2921 51 900 1, 2921 59 900 0, 2922 19 700 0, 2922 42 000 0, 2922 49 850 0, 2923 10 000 0, 2923 20 000 0, 2923 90 000 9, 2924 19 000 9, 2925 11 000 0, 2925 19 950 0, 2925 29 000 0, 2928 00 900 9, 2929 90 000 0, 2930 40 900 0, 2930 90 160 0, 2930 90 950 8,2931 90 000 1, 2932 20 200 0, 2932 20 900 0, 2933 11 900 0, 2933 21 000 0, 2933 29 100 0, 2933 33 000 9, 2933 53 100 0, 2933 61 000 0, 2935 90 900 9, 2936 21 000 0, 2936 22 000 9, 2936 23 000 0, 2936 24 000 0, 2936 25 000 0, 2936 26 000 0, 2936 27 000 0, 2936 28 000 0, 2936 29 000 1, 2936 29 000 9, 2936 90 000 2, 2936 90 000 9, 2938 10 000 0, 2938 90 300 0, 2939 20 000 0, 2939 59 000 0, 2940 00 000 0, 2942 00 000 0, 3001 20 100 0, 3001 20 900 0, 3001 90 980 0, 3002 12 000 2, 3002 12 000 3, 3002 12 000 4, 3002 12 000 5, 3002 12 000 9, 3002 13 000 0, 3002 14 000 0, 3002 15 000 0, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3002 49 000 1, 3002 49 000 9, 3002 59 000 0, 3002 90 100 0, 3002 90 300 0, 3004 10 000 1, 3004 10 000 4, 3004 10 000 5, 3004 10 000 8, 3004 20 000 1, 3004 20 000 2, 3004 20 000 4, 3004 20 000 8, 3004 32 000 1, 3004 32 000 8, 3004 39 000 1, 3004 39 000 8, 3004 41 000 0, 3004 49 000 1, 3004 49 000 8, 3004 50 000 1, 3004 50 000 2, 3004 50 000 5, 3004 50 000 9, 3004 60 000 0, 3004 90 000 1, 3004 90 000 2, 3004 90 000 6, 3004 90 000 8, 3005 10 000 0, 3005 90 310 0,3005 90 990 0, 3006 10 300 1, 3006 10 300 9, 3006 10 900 0, 3006 30 000 0, 3006 40 000 0, 3204 18 000 0, 3204 19 000 0, 3205 00 000 0, 3214 10 100 1, 3215 11 000 0, 3301 19 200 0, 3301 29 410 0, 3302 10 100 0, 3302 10 210 0, 3302 10 290 0, 3302 10 400 0, 3302 90 100 0, 3302 90 900 0, 3402 39 000 0, 3402 41 000 0, 3402 42 000 0, 3402 49 000 0, 3402 90 100 8, 3402 90 900 0, 3403 99 000 0, 3405 90 101 0, 3407 00 000 0, 3503 00 800 9, 3505 10 100 0, 3505 10 500 0, 3505 10 900 0, 3507 90 900 0, 3701 30 000 0, 3702 44 000 0, 3707 90 200 0, 3707 90 900 0, 3801 30 000 0, 3802 90 000 0, 3809 91 000 0, 3809 92 000 0, 3810 10 000 0, 3810 90 900 0, 3811 21 000 0, 3811 29 000 0,3812 39 000 0,3814 00 100 0, 3815 19 900 0, 3815 90 900 0, 3816 00 000 0, 3821 00 000 0, 3822 11 000 0, 3822 12 000 1, 3822 12 000 9, 3822 13 000 0, 3822 19 000 1, 3822 19 000 9, 3822 90 000 0, 3823 11 000 0, 3824 60 190 0, 3824 99 550 0, 3824 99 640 0, 3824 99 650 0, 3901 30 000 0, 3902 20 000 0, 3904 50 900 0, 3904 90 000 0, 3905 12 000 0, 3905 21 000 0, 3905 99 901 0, 3905 99 909 0, 3906 10 000 0, 3909 20 000 0, 3909 40 000 0, 3911 10 000 0, 3911 90 190 0, 3912 39 850 0, 3912 90 100 0, 3912 90 900 0, 3914 00 000 0, 3916 20 000 0, 3917 10 100 0, 3917 10 900 0, 3919 10 800 0, 3920 69 000 0, 3926 90 970 1, 4002 19 900 0, 4007 00 000 0, 4012 90 200 0, 4015 12 000 9, 4503 10 100 0, 4703 21 000 9, 4805 40 000 0, 4805 91 000 0, 4810 13 000 9, 4810 14 000 0, 4810 19 000 9, 4810 22 000 1, 4810 29 300 0, 4810 29 800 0, 4810 31 000 0, 4810 92 100 0, 4810 92 300 0, 4810 92 900 1,4810 92 900 9, 4810 99 800 0, 4811 41 900 0, 4811 49 000 0, 4811 51 000 9, 4811 59 000 9, 4811 60 000 0, 4811 90 000 0, 4812 00 000 0, 4818 90 900 9, 4819 20 000 0, 4819 30 000 1, 4820 30 000 0, 4821 10 100 0, 4821 10 900 0, 4821 90 100 0, 4821 90 900 0, 4823 20 000 9, 4823 90 851 0, 4823 90 859 7, 4911 99 000 0, 5205 12 000 0, 5205 13 000 0, 5205 23 000 0, 5205 24 000 0, 5306 10 300 0, 5307 10 000 0, 5307 20 000 0, 5401 10 180 0, 5401 10 900 0, 5401 20 100 0, 5401 20 900 0, 5510 90 000 0, 5514 30 500 0, 5609 00 000 0, 5806 32 900 0, 5810 92 900 0, 5903 90 910 0, 5911 20 000 0, 5911 32 110 0, 6003 30 100 0, 6004 10 000 0, 7205 29 000 0, 7315 20 000 0, 7326 20 000 9, 7326 90 940 9, 7326 90 980 7, 7419 80 000 0, 8103 99 000 0, 8105 90 000 9, 8208 90 000 0, 8308 20 000 0, 8309 90 100 0, 8407 34 300 9, 8407 34 910 9, 8407 34 990 8, 8407 90 900 9, 8481 40 100 0, 8536 50 110 9, 8540 71 000 1, 9018 31 100 1, 9018 31 100 9, 9018 31 900 9, 9018 32 100 0, 9018 32 900 0, 9018 50 900 0, 9018 90 200 0, 9018 90 500 1, 9021 50 000 0, 9021 90 900 1, 9021 90 900 9, 9022 13 000 0, 9025 19 800 9, 9025 90 000 8, 9027 90 800 0, 9402 90 000 0, 9602 00 000 9, 9603 50 000 9, 9607 11 000 0, 9607 19 000 0, 9607 20 100 0, 9607 20 900 0 և 9616 10 100 0 ծածկագրերով դիրքերը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի հունվարի 30-ի

թիվ 13 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2922 12 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«2922 12 000 1 - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

2922 12 000 9 - - - այլ»․

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3202 90 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«3202 90 000 1 - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

3202 90 000 9 - - այլ»․

գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3906 90 900 7 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«3906 90 900 5 - - - - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

3906 90 900 9 - - - -այլ»․

դ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3910 00 000 2 և 3910 00 000 8 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«3910 00 000 3 - կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար5)

3910 00 000 6 - -սիլիկոնային խեժեր

3910 00 000 9 - - այլ»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի II բաժնում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3906 90 900 7» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3906 90 900 5, 3906 90 900 9» ծածկագրերով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3910 00 000 8» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3910 00 000 3, 3910 00 000 9» ծածկագրերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան