ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.03.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2026 թվականի

թիվ 26

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2026 – 2030 թվականների ծրագրի մասին» կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2026 – 2030 թվականների ծրագրի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 61-րդ հոդվածի 3-ին կետին համապատասխան՝

1. Հաստատել կցվող՝ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2026 – 2030 թվականների ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, իրավասության շրջանակներում ապահովել Ծրագրի իրագործման մասով միջոցառումների պլանի կատարումը (Ծրագրի հավելված)։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2031 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել Ծրագրի իրագործման արդյունքների մասին։

4. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մասին» թիվ 12 կարգադրությունը։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

20 թվականի « » -ի թիվ կարգադրությամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2026 – 2030 թվականների

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ծրագիրը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Միության շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության հիմնական ուղղությունների զարգացմանն ու իրագործմանն ուղղված՝ 2026 – 2030 թվականների ընդհանուր մոտեցումների ամբողջությունն է և միջոցառումների համալիրը։

2. Սույն ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել՝

ա) անդամ պետությունների՝ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությունը.

բ) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ A/RES/70/186 բանաձևով ընդունված՝ Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավար սկզբունքները՝ սպառողների շահերը պաշտպանելու համար.

գ) Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) դրույթներին համապատասխան ընդունված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հանձնարարականները.

դ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից նախապատրաստված ամփոփումներում արտացոլված՝ Միության շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականության իրականացման փորձը.

ե) Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21 ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մշտադիտարկման արդյունքները։

3. Սույն Ծրագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։

 

II. Ծրագրի իրագործման նպատակները, խնդիրներն ու ժամկետները

 

4. Սույն ծրագրի նպատակն է անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրագործման համար պայմանների ստեղծումը։

5. Սույն Ծրագրի խնդիրներն են`

ա) անդամ պետությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նրանց համար իրավաբանական օգնության հասանելիությունն ապահովելու նպատակով անդամ պետությունների փոխգործակցության զարգացումը.

բ) անդամ պետությունների կողմից կիրառվող՝ սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացումը, այդ թվում՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավահարաբերությունների թվային փոխակերպման պայմաններում.

գ) նշված ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը.

դ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ընդհանուր մոտեցումների մշակմանն աջակցությունը.

ե) սպառողների իրավունքների և շահերի պետական ու հասարակական պաշտպանության ոլորտում անդամ պետությունների պրակտիկայի, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործման և դրա գործունեության ապահովման միջոցների և նշված ոլորտում անդամ պետությունների օրենսդրության փոփոխությունների մասին սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) միջև տեղեկատվության փոխանակումը։

6. Սույն ծրագրի իրագործումն իրականացվում է միջոցառումների պլանին համապատասխան՝ հավելվածի համաձայն։

 

III. Ծրագրի իրագործման ակնկալվող արդյունքները

 

7. Սույն Ծրագրի իրագործումը նպաստելու է՝

ա) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների միջև համագործակցության զարգացմանը.

բ) ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից քաղաքացիների պաշտպանության համար անդամ պետությունների կողմից բարենպաստ պայմանների ձևավորմանը՝ ներառյալ իրավաբանական օգնության հասանելիության ապահովումն ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձրացումը.

գ) Միության շրջանակներում տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների զարգացմանը՝ սպառողների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ սպառողական վեճերի կարգավորման հարցերով քաղաքացիներին իրազեկելու համար։

 

IV. Ծրագրի իրագործման պատասխանատուները

 

8. Սույն Ծրագրի իրագործումն ապահովվում են հետևյալ լիազորված մարմինները՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեն.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը կից՝ Հակամենաշնորհային կարգավորման ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնությունում՝ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը.

այլ շահագրգիռ լիազորված մարմիններ (սահմանված իրավասության շրջանակներում)։

 

V. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման շրջանակներում անդամ պետությունների համագործակցության զարգացումը

 

9. Անդամ պետությունները ձգտում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Միության շրջանակներում անդամ պետությունների քաղաքացիների՝ որպես սպառողներ նրանց իրավունքների և շահերի պաշտպանության համար բարենպաստ պայմաններ ձևավորելու նպատակով։

10. Լիազորված մարմինները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրագործման փորձի փոխանակում են իրականացնում, այդ թվում՝ համատեղ միջոցառումների անցկացման և կադրերի ուսուցման միջոցով:

11. Հանձնաժողովը նպաստում է անդամ պետությունների միջև սպառողների իրավունքների պաշտպանությանը մոտեցումների մշակման հարցերով փորձի փոխանակմանը, այդ թվում՝ համատեղ միջոցառումների (հանդիպումներ, համաժողովներ, կլոր սեղաններ և այլնի) կազմակերպման, անդամ պետությունների համար հանձնարարականների մշակման միջոցով։

12. Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում լիազորված մարմինների միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ, մասնավորապես այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը, որի գործողությունները խախտում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը, գրանցված է մեկ անդամ պետության տարածքում, իսկ սպառողը, որին նման գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել կամ կարող է վնաս պատճառվել՝ գրանցված է կամ բնակվում է մեկ այլ անդամ պետության տարածքում։

13. Սույն Ծրագրի նպատակներին հասնելու համար լիազորված մարմինների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝

ա) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում.

բ) անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների գործունեության և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքների իրացման (ծառայությունների մատուցման) կանխարգելման նպատակով համատեղ տեղեկատվական արշավների անցկացում.

գ) սպառողների նկատմամբ անբարեխիղճ գործարար պրակտիկայի կանխման և սպառողների մասնակցությամբ վեճերի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ փորձի փոխանակում:

14. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը՝ ներառյալ լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

VI. Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության համար բարենպաստ պայմանների ստեղծումը

 

15. Անդամ պետությունները սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ձգտում են իրավական կարգավորման կատարելագործմանը։

16. Անդամ պետությունները մասնակցում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նորարարական մոտեցումների ներդրման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, որոնք ուղղված են նշված ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացմանը։

17. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում՝ ուղղված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը՝ ելնելով՝

ա) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ամփոփումների պարբերական անցկացման նպատակահարմարությունից.

բ) Միության շրջանակներում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման համար բարենպաստ պայմանների ձևավորման նպատակով նշված ոլորտում ընդհանուր մոտեցումների մշակման և կիրառման նպատակահարմարությունից.

գ) հանձնարարականների մշակման նպատակահարմարությունից՝ հաշվի առնելով սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պրակտիկաներն ու անդամ պետությունների լավագույն փորձը, որոնք նախատեսում են նաև նոր տեխնոլոգիաների կիրառում։

 

VII. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը

 

18. Անդամ պետությունները ձգտում են անդամ պետությունների լիազորված մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարար համայնքների միջև համագործակցության զարգացմանը՝ սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման համար բարենպաստ պայմաններ ձևավորելու նպատակով, որի համար իրականացնում են հետևյալ տեղեկատվության փոխանակումը՝

ա) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական բազայի կատարելագործման, ինչպես նաև նշված ոլորտում քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների մասին վերջիններիս իրազեկվածության մակարդակի բարձրացման մասին.

բ) անդամ պետություններում սպառողների նկատմամբ պատասխանատու գործարար վարվելակերպի լավագույն փորձի մասին.

գ) սպառողների անկախ հասարակական միավորումների գործունեության, Միության շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցության մասին:

19. Հանձնաժողովն անդամ պետությունների համար հանձնարարականներ է մշակում՝ սույն Ծրագրի 18-րդ կետին համապատասխան՝ տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ։

20. Անդամ պետությունները կազմակերպում և անցկացնում են սպառողների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին անդամ պետությունների քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված տեղեկատվական արշավներ, որոնց թեմատիկան յուրաքանչյուր տարի սահմանվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համատեղ։

21. Անդամ պետություններն աջակցում են սույն Ծրագրի 20-րդ կետում նշված տեղեկատվական արշավներին սպառողների հասարակական միավորումների մասնակցությանը։

22. Հանձնաժողովը՝ լիազորված մարմինների հետ համատեղ, մասնակցում է զանգվածային լրատվության միջոցներում անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ Հանձնաժողովի մասնակցությամբ իրականացվող միջոցառումների լուսաբանմանը։

VIII. Սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր մոտեցումների մշակումը՝ հաշվի առնելով թվային փոխակերպման առանձնահատկությունները

23. Անդամ պետությունները ձգտում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մեխանիզմների ադապտացմանն ու նոր մոտեցումների ներդրմանը՝ հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսությունների թվային փոխակերպման առանձնահատկությունները։

24. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ՝ հաշվի առնելով թվային փոխակերպման առանձնահատկությունները՝ ընդհանուր մոտեցումներ են մշակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նոր տեխնոլոգիաների անվտանգ և պատասխանատու կիրառման համար։

IX. Ծրագրի իրագործման մշտադիտարկումը

25 Հանձնաժողովը՝ անդամ պետությունների հետ համատեղ, իրականացնում է սույն Ծրագրի իրագործման մշտադիտարկումը։

26. Սույն Ծրագրի 25-րդ կետում նշված մշտադիտարկումն անցկացնելու համար լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 30-ը, Հանձնաժողով են ներկայացնում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ սույն Ծրագրի հավելվածով նախատեսված միջոցառումների պլանի կատարման արդյունքների մասին տեղեկատվությունը:

27. Հանձնաժողովը՝ սույն Ծրագրի 26-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկատվության հիման վրա, յուրաքանչյուր տարի հաշվետվություն է կազմում սույն Ծրագրի իրագործման մշտադիտարկման արդյունքների մասին և այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով Խորհրդատվական կոմիտեի և Հանձնաժողովի կոլեգիայի նիստերում ներկայացնում է քննարկման։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2026 – 2030 թվականների ծրագրի

 

ՊԼԱՆ

 

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2026 – 2030 թվականների ծրագրի իրագործման միջոցառումների

 

Միջոցառումը

Իրագործման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

I. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացում

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համագործակցության կազմակերպում՝ Միության շրջանակներում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության համար բարենպաստ պայմաններ ձևավորելու նպատակով, այդ թվում՝

մշտապես

անդամ պետությունների առաջարկություններ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, անդամ պետություններ

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրագործման մասով փորձի փոխանակում, ինչպես նաև նշված ոլորտում Միության իրավունքի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ ՝ Խորհրդատվական կոմիտե) նիստերում քննարկման համար

մշտապես

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, անդամ պետություններ

նշված ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի փոխանակման նպատակով համատեղ միջոցառումների անցկացում, այդ թվում՝ Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից կազմակերպվող համաժողովների և ցուցահանդեսների շրջանակներում (Եվրասիական տնտեսական ֆորում, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողով և այլն)

յուրաքանչյուր տարի՝ միջոցառումների ժամանակացույցներին համապատասխան

տեղեկատվություն անցկացված միջոցառումների մասին՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների 2026-2030 թվականների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցում ընդգրկելու նպատակով

Հանձնաժողով, անդամ պետություններ

2. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) համագործակցության զարգացում, այդ թվում՝

մշտապես

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

անդամ պետություններ, Հանձնաժողով

լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով

մշտապես

խորհրդակցությունների արձանագրություններ, անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակման վերաբերյալ առաջարկություններ, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

անդամ պետություններ, Հանձնաժողով

զանգվածային լրատվության միջոցներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման ուղղությամբ լիազորված մարմինների աշխատանքների պարբերական լուսաբանում

մշտապես

հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, լիազորված մարմինների, Հանձնաժողովի կայքերում (ըստ լիազորված մարմինների տեղեկատվության)

անդամ պետություններ, Հանձնաժողով

սպառողների նկատմամբ անբարեխիղճ գործարար պրակտիկայի կանխման և սպառողների մասնակցությամբ վեճերի կարգավորման հարցերով փորձի փոխանակում

մշտապես

կլոր սեղանների կազմակերպում, զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

Հանձնաժողով, անդամ պետություններ

II. Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության համար բարենպաստ պայմանների ստեղծումը

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի փետրվարի 18-ի թիվ 3 հանձնարարականին համապատասխան՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ամփոփումների անցկացում և անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լավագույն փորձի բացահայտում

2026 - 2030 թվականներ

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

անդամ պետություններ, Հանձնաժողով

4. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների քաղաքացիների իրազեկման աշխատանքների կատարելագործում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում անդամ պետությունների և Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների օգտագործմամբ

2026 - 2030 թվականներ

Հանձնաժողովի կայքի տեղեկատվական բաժին, անդամ պետությունների տեղեկատվական ռեսուրսներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

5. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նորարարական մոտեցումների ներդրման հետ կապված լավագույն համաշխարհային փորձի և անդամ պետությունների փորձի վերլուծություն

2028 թվական

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

Հանձնաժողով, անդամ պետություններ

6. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ընդհանուր մոտեցումների մշակում և կիրառում՝ Միության շրջանակներում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման համար բարենպաստ պայմանների ձևավորման նպատակով՝ նշված ոլորտում լավագույն համաշխարհային փորձի և առանձին անդամ պետությունների փորձի վերլուծության հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում նրանց մասնակցությունը

2026 - 2030 թվականներ

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, անդամ պետություններ

III. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների բնակչության իրազեկվածության բարձրացում

7. Անդամ պետությունների լիազորված մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարար համայնքների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների կազմակերպում և անցկացում

2026 - 2030 թվականներ

համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

անդամ պետություններ, Հանձնաժողով

սպառողական իրավահարաբերությունների առանձին հատվածներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական դաշտի կատարելագործում

2026 - 2030 թվականներ

 

անդամ պետություններ, Հանձնաժողով

նշված ոլորտում իրենց իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացում

2026 - 2030 թվականներ

 

անդամ պետություններ, Հանձնաժողով

Միության շրջանակներում հանրային սպառողական շարժմանն աջակցության մեխանիզմների զարգացում

2026 - 2030 թվականներ

 

անդամ պետություններ, Հանձնաժողով

անդամ պետություններում սպառողների նկատմամբ պատասխանատու գործարար վարվելակերպի լավագույն փորձի զարգացում

2026 - 2030 թվականներ

 

անդամ պետություններ, Հանձնաժողով

8. Սպառողների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ անդամ պետությունների քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված տեղեկատվական արշավների անցկացում, այդ թվում՝

յուրաքանչյուր տարի

տեղեկատվական միջոցառումներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

նշված տեղեկատվական արշավների թեմաների սահմանում

յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

տեղեկատվական արշավների միջոցառումների լուսաբանում անդամ պետությունների զանգվածային լրատվության միջոցներում, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ լիազորված մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների օգտագործմամբ

2026 - 2030 թվականներ

հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում

անդամ պետություններ, Հանձնաժողով

9. Սպառողների հասարակական միավորումների մասնակցությամբ՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով թեմատիկ սեկցիաների (կլոր սեղանների) կազմակերպում և անցկացում՝ անդամ պետություններում անցկացվող ֆորումների, համաժողովների, այլ միջոցառումների շրջանակներում

միջոցառումների անցկացման ժամանակացույցներին համապատասխան

իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն՝ Ծրագրի իրագործման մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցում ներառելու նպատակով

անդամ պետություններ, Հանձնաժողով

IV. Սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր մոտեցումների մշակումը՝ հաշվի առնելով թվային փոխակերպման առանձնահատկությունները

10. Անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման համար հավասար պայմանների ձևավորմանը նպաստող առաջարկությունների մշակում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված ոլորտներում Միության մարմինների կողմից ընդունվող որոշումները

2026 - 2030 թվականներ

առաջարկություններ, զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, անդամ պետություններ

11. Անդամ պետություններում սպառողական վեճերի կարգավորման թվային լուծումների ներդրման պրակտիկայի մասով փորձի փոխանակում և դրա ուսումնասիրում

յուրաքանչյուր տարի

համատեղ միջոցառումներ, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, անդամ պետություններ

12. Անդամ պետությունների լիազորված մարմինների և գործարար համայնքների կողմից համատեղ միջոցառումների անցկացում՝ սպառողների իրավունքների ու շահերի խախտումների կանխարգելման ու կանխման և սպառողների մասնակցությամբ վեճերի մինչդատական կարգավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և ընդհանուր մոտեցումների մշակման նպատակով

2026 - 2030 թվականներ

համատեղ միջոցառումներ, առաջարկություններ, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, անդամ պետություններ

13. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների մշակում (հաշվի առնելով թվային փոխակերպման առանձնահատկությունները), որոնք ուղղված են՝

2026 – 2030 թվականներ

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

Հանձնաժողով, անդամ պետություններ

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նոր տեխնոլոգիաների անվտանգ և պատասխանատու կիրառմանը և այլն

2027 թվական

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում)

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության շրջանակներում տեղեկատվական ռեսուրսների զարգացմանը՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիների իրազեկման և իրազեկվածության բարձրացման նպատակով, այդ թվում՝ սպառողների մասնակցությամբ վեճերի կարգավորմանը՝ հաշվի առնելով անդամ պետություններում ընդունված որոշումները

յուրաքանչյուր տարի

զեկույց Խորհրդատվական կոմիտեի նիստին

Հանձնաժողով, անդամ պետություններ

V. Ծրագրի իրագործման մշտադիտարկումը

14. Ծրագրի միջոցառումների կատարման մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցի նախապատրաստում

յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 30-ը

զեկույց Հանձնաժողովի կոլեգիայի նիստին

Հանձնաժողով, անդամ պետություններ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: