ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.188 ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՄԵՏԱՂՅԱ ԿՐՊԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3913-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
11.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3913-Ա

«11» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.188 ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՄԵՏԱՂՅԱ ԿՐՊԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Սամսոնյանի դիմումը՝ Գ. Բաշինջաղյան փողոցի հ.188 շենքի դիմաց գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող մետաղյա կրպակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 24.08.2005թ. h.1978952 վկայական) 9.9քմ մակերեսով հողամասի համար կնքված 30.08.2005թ. հ.3467 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով.

1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գևորգ Սամսոնյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գ. Բաշինջաղյան փողոցի հ.188 շենքի դիմաց գտնվող կրպակի զբաղեցրած 9.9քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ.3467 պայմանագիրը լուծելու մասին՝ կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ