ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԿԱՇՎԻ-ԿՈՇԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 137
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 137

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԿԱՇՎԻ-ԿՈՇԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններում՝

11Դ ծանոթագրությունն ուժը կորցրած ճանաչել

լրացնել հետևյալ բովանդակությամբ 109Դ ծանոթագրությամբ՝

«109Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 137 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև կաշվի-կոշկեղենի և քիմիական արդյունաբերության համար նախատեսված առանձին ապրանքների մասով Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 137 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

2519 90 100 0

- - մագնիումի օքսիդ՝ բացի կալցինացված բնական մագնիումի կարբոնատից

-

3209 90 000 0

- այլ

-

3403 11 000 0

- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար

-

3403 91 000 0

- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար

-

4002 19 200 0

- - - բութադիենի և ստիրոլի բլոկ-համապոլիմերներ՝ լուծույթում պոլիմերացման եղանակով ստացված (SBS, ջերմաէլաստոպլաստ)՝ հատիկների (գրանուլների), փշրանքների կամ փոշու տեսքով

-

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 137 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

2519 90 100

- - մագնեզիումի օքսիդ՝ բացի կալցինացված բնական մագնեզիումի կարբոնատից՝

 

2519 90 100 1

- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

-

2519 90 100 9

- - - այլ

-

3209 90 000

- այլ՝

 

3209 90 000 1

- - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

-

3209 90 000 9

- - այլ

-

3403 11 000

- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշվի, մորթու և այլ նյութերի մշակման համար՝

 

3403 11 000 1

- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

-

3403 11 000 9

- - - այլ

-

3403 91 000

- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշվի, մորթու և այլ նյութերի մշակման համար՝

 

3403 91 000 1

- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

-

3403 91 000 9

- - - այլ

-

4002 19 200

- - - բութադիենի և ստիրոլի բլոկ-համապոլիմերներ՝ լուծույթում պոլիմերացման եղանակով ստացված (SBS, ջերմաէլաստոպլաստ)՝ հատիկների (գրանուլների), փշրանքների կամ փոշու տեսքով՝

 

4002 19 200 1

- - - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար5)

-

4002 19 200 9

- - - - այլ

-

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 137 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի

դրույքաչափ (մաքսային

արժեքից տոկոսներով՝ կամ

եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

2519 90 100 1

- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

5109Դ)

2519 90 100 9

- - - այլ

5

3209 90 000 1

- - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

6,5109Դ)

3209 90 000 9

- - այլ

6,5

3210 00 900 1

- - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

5109Դ)

3402 90 100 2

- - - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար5)

6,5109Դ)

3403 11 000 1

- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

5109Դ)

3403 11 000 9

- - - այլ

5

3403 91 000 1

- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5)

5109Դ)

3403 91 000 9

- - - այլ

5

4002 19 200 1

- - - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար5)

5109Դ)

4002 19 200 9

- - - - այլ

5

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան