ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 137 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԿԱՇՎԻ-ԿՈՇԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններում՝
11Դ ծանոթագրությունն ուժը կորցրած ճանաչել
լրացնել հետևյալ բովանդակությամբ 109Դ ծանոթագրությամբ՝
«109Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 137 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև կաշվի-կոշկեղենի և քիմիական արդյունաբերության համար նախատեսված առանձին ապրանքների մասով Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 137 որոշման |
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
|
2519 90 100 0 |
- - մագնիումի օքսիդ՝ բացի կալցինացված բնական մագնիումի կարբոնատից |
- |
|
3209 90 000 0 |
- այլ |
- |
|
3403 11 000 0 |
- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար |
- |
|
3403 91 000 0 |
- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար |
- |
|
4002 19 200 0 |
- - - բութադիենի և ստիրոլի բլոկ-համապոլիմերներ՝ լուծույթում պոլիմերացման եղանակով ստացված (SBS, ջերմաէլաստոպլաստ)՝ հատիկների (գրանուլների), փշրանքների կամ փոշու տեսքով |
- |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 137 որոշման |
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
|
2519 90 100 |
- - մագնեզիումի օքսիդ՝ բացի կալցինացված բնական մագնեզիումի կարբոնատից՝ |
|
|
2519 90 100 1 |
- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
- |
|
2519 90 100 9 |
- - - այլ |
- |
|
3209 90 000 |
- այլ՝ |
|
|
3209 90 000 1 |
- - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
- |
|
3209 90 000 9 |
- - այլ |
- |
|
3403 11 000 |
- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշվի, մորթու և այլ նյութերի մշակման համար՝ |
|
|
3403 11 000 1 |
- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
- |
|
3403 11 000 9 |
- - - այլ |
- |
|
3403 91 000 |
- - միջոցներ՝ մանածագործական նյութերի, կաշվի, մորթու և այլ նյութերի մշակման համար՝ |
|
|
3403 91 000 1 |
- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
- |
|
3403 91 000 9 |
- - - այլ |
- |
|
4002 19 200 |
- - - բութադիենի և ստիրոլի բլոկ-համապոլիմերներ՝ լուծույթում պոլիմերացման եղանակով ստացված (SBS, ջերմաէլաստոպլաստ)՝ հատիկների (գրանուլների), փշրանքների կամ փոշու տեսքով՝ |
|
|
4002 19 200 1 |
- - - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար5) |
- |
|
4002 19 200 9 |
- - - - այլ |
- |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 137 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
|
2519 90 100 1 |
- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
5109Դ) |
|
2519 90 100 9 |
- - - այլ |
5 |
|
3209 90 000 1 |
- - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
6,5109Դ) |
|
3209 90 000 9 |
- - այլ |
6,5 |
|
3210 00 900 1 |
- - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
5109Դ) |
|
3402 90 100 2 |
- - - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար5) |
6,5109Դ) |
|
3403 11 000 1 |
- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
5109Դ) |
|
3403 11 000 9 |
- - - այլ |
5 |
|
3403 91 000 1 |
- - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար 5) |
5109Դ) |
|
3403 91 000 9 |
- - - այլ |
5 |
|
4002 19 200 1 |
- - - - կաշվի-կոշկեղենի արդյունաբերության համար5) |
5109Դ) |
|
4002 19 200 9 |
- - - - այլ |
5 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: