ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 139 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 170 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 170 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 139 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշման մեջ կատարվող
1. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու, փոփոխելու և պահպանելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգ։»։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու, փոփոխելու և պահպանելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգով՝
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 139 որոշմամբ |
ԿԱՐԳ
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու, փոփոխելու և պահպանելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման
1. Սույն կարգով սահմանվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող (փոխադրվող) ապրանքների նկատմամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու, փոփոխելու և պահպանելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման հաջորդականությունը։
2. Սույն կարգի դրույթները չեն կիրառվում այն ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց երթևեկությունն ավտոմոբիլային ճանապարհներով նախատեսում է հատուկ թույլտվության առկայություն և դրանց երթուղու համաձայնեցում՝ տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան։
3. Ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու մասին որոշումն ընդունվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ ելնելով տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից՝ մաքսային հսկողության օբյեկտների և այդ հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրողունակության սկզբունքին համապատասխան՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները (առկայության դեպքում)՝
այն անդամ պետությունների մաքսային մարմինների համաձայնեցված որոշումը, որոնց տարածքներում են գտնվում ուղարկող մաքսային մարմինը և նշանակման մաքսային մարմինը, ինչպես նաև այն անդամ պետությունների մաքսային մարմինների համաձայնեցված որոշումը, որոնց տարածքներով ենթադրվում է իրականացնել ապրանքների փոխադրումը․
այն անդամ պետության մաքսային մարմնի՝ ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքները, որի տարածքով ենթադրվում է իրականացնել ապրանքների փոխադրումը։
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրին համապատասխան՝ փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքներն օգտագործելիս ապրանքների փոխադրման երթուղի չի սահմանվում, եթե այլ որոշում չի ընդունվել՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով սույն կետի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ՝ նշված փաստաթղթերի և տեղեկությունների առկայությունը։
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման ժամանակ ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու մասին որոշումն ընդունելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝
ա) իրականացնում է մաքսային գործառնություններ, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 188 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշումների ձևակերպման և դրանց չեղարկման, ինչպես նաև այդ որոշումներն ընդունելու մասին ծանուցման կարգի 9-13-րդ կետերով․
բ) տարանցման հայտարարագրում կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան՝ որպես տարանցման հայտարարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերում (այսուհետ՝ տարանցման հայտարարագիր) կատարում է «Երթուղի՝ » նշումը՝ միջանկյալ մաքսային մարմնի (միջանկյալ մաքսային մարմինների) համար նշելով ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 145 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (այսուհետ՝ միջանկյալ մաքսային մարմնի ծածկագիր), անվանումը, ինչպես նաև հերթական համարը՝ հաշվի առնելով ապրանքների փոխադրման երթուղու պահպանման սահմանված հաջորդականությունը, ամսաթիվը՝ օօ.աա.տտ (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին 2 թվանշաններ) ձևաչափով և այդ նշումը հաստատելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)։
5. Ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու համար փոխադրողը, Օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, մինչև ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետի լրանալը, Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, ապրանքների փոխադրման երթուղու փոփոխման մասին պատճառաբանված դիմում (այսուհետ՝ դիմում) է ներկայացնում ուղարկող մաքսային մարմին կամ դրա ընթացուղում գտնվող այն մաքսային մարմին, որը լիազորված է իրականացնելու ապրանքների փոխադրման երթուղու փոփոխության հետ կապված մաքսային գործառնություններ, և որի գործունեության տարածաշրջանում են գտնվում ապրանքները և տրանսպորտային միջոցը:
Դիմում ներկայացնելիս փոխադրողի փաստացի ժամանումը համապատասխան մաքսային մարմին և տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքներն այդ մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ։
6. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա) տեղեկություններ փոխադրողի վերաբերյալ՝
իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)
հարկային համարը (առկայության դեպքում)։ Սույն կարգի կիրառման նպատակով հարկային համար ասելով հասկացվում է՝
Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ ֆիզիկական անձի համար, կամ նույնականացման եզակի համարը՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար.
Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).
Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար․
Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.
Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀՎՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի)․
իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, գրասենյակի (բնակարանի, սենյակի) համարը).
բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարը։
Որպես տարանցման հայտարարագիր ՄՃՓ գրքույկը կամ ԱՏԱ կառնետն օգտագործելու դեպքում լրացուցիչ նշվում են ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի սերիան և համարը․
գ) ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնող իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).
դ) այն հանգամանքների մասին տեղեկությունները, որոնցով պայմանավորված է ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու անհրաժեշտությունը (սույն կարգի 8-րդ կետին համապատասխան)․
ե) ապրանքների և տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին տեղեկությունները (այդ թվում՝ տարածաշրջանի մասին)․
զ) ապրանքների փոխադրման ենթադրյալ երթուղու մասին տեղեկությունները՝ հաշվի առնելով տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը․
է) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման՝ փոխադրողի համար նախընտրելի եղանակի մասին տեղեկությունները (օրինակ՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով և այլն՝ նշելով համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը)։
7. Այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով, և դիմումը ներկայացվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով, ապա նշված դիմումին կից ներկայացվում է նաև տարանցման հայտարարագիրը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով, կամ փոխադրողի կողմից դրա հաստատված պատճենը՝ թղթային կրիչով։
8. Այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու անհրաժեշտությունը, նշվում են դիմումի մեջ և հաստատվում են դիմումի մեջ նշվող տեղեկատվության հանրամատչելի աղբյուրներին (այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում տեղադրված տեղեկություններին) կատարվող հղումներով և (կամ) այն փաստաթղթերով, որոնք ներկայացվում են դիմումի հետ համատեղ՝
ա) էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով)․
բ) թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)։
9. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը՝
ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ, գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.
բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ՝
ուղարկում է ուղարկող մաքսային մարմին, օգտագործելով, այդ թվում, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցումը (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում և այն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որտեղ ստացվել է դիմումը, այդ տեղեկատվությունը բացակայում է)․
որոշում է ընդունում ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու կամ այդ երթուղու փոփոխումը մերժելու մասին։
10. Այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, մերժում է ապրանքների փոխադրման երթուղու փոփոխումը հետևյալ դեպքերում՝
ա) դիմումն ստացել է այն մաքսային մարմինը, որը նախատեսված չէ սույն կարգի 5-րդ կետի առաջին պարբերությամբ․
բ) դիմումն ստացվել է մաքսային մարմնում մաքսային տարանցման ժամկետը լրանալուց հետո.
գ) դիմումը ներկայացվել է փոխադրող չհանդիսացողի կողմից․
դ) դիմումը չի պարունակում սույն կարգի 6-րդ կետի «ա»-«զ» ենթակետերում նշված տեղեկությունները, կամ մաքսային մարմինը պարզել է, որ սույն կարգի 6-րդ կետի «ա»-«զ» ենթակետերում նշված տեղեկությունները հավաստի չեն․
ե) դիմումին կից չի ներկայացվել տարանցման հայտարարագիրը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով, կամ փոխադրողի կողմից դրա հաստատված պատճենը՝ թղթային կրիչով (սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում)․
զ) մերժումն իրականացվել է ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների հիման վրա․
է) ապրանքների փոխադրման երթուղին սահմանվել է սույն կարգի 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան (բացառությամբ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրողի կողմից Օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ հանգամանքների հետ կապված դեպքերի)։
11. Ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 9-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում՝
ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է մուտքագրում ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու մասին տեղեկատվությունը․
բ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու մասին հաղորդագրություն, որն ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում), նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում են պլանավորվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ այլ բեռնային գործողություններ և (կամ) այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը (այսուհետ՝ մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջանում են պլանավորվել բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը), միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք սահմանվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելիս (այն սահմանելու դեպքում) կամ այն փոփոխելիս (այսուհետ՝ միջանկյալ մաքսային մարմիններ)․
գ) Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան՝ տեղեկացնում է փոխադրողին (այդ թվում՝ հաշվի առնելով տեղեկացման՝ դիմումի մեջ նշված նախընտրելի եղանակի մասին տեղեկությունները) ապրանքների փոխադրման երթուղու փոփոխման և տարանցման հայտարարագիրը կամ փոխադրողի կողմից դրա հաստատված պատճենը թղթային կրիչով ստանալու հնարավորության մասին՝ կատարելով «Երթուղին փոփոխվել է՝ » նշումը՝ նշելով ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու ժամանակ սահմանված միջանկյալ մաքսային մարմինների ծածկագրերը, դրանց անվանումները, հերթական համարները՝ հաշվի առնելով ապրանքների փոխադրման երթուղու պահպանման սահմանված հաջորդականությունը, ամսաթիվը՝ օօ.աա.տտ (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին 2 թվանշաններ) ձևաչափով, և այդ նշումը հաստատելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումին կից ներկայացվել է տարանցման հայտարարագիրը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով, կամ փոխադրողի կողմից դրա հաստատված պատճենը՝ թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)։
12. Այն դեպքում, երբ սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո հայտնաբերվել են անհամապատասխանություններ այդ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և այն փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև, որոնք ներկայացվել էին ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու համար, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, իրականացնում է տեղեկությունների ճշգրտում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասով։
Այդ ճշգրտումն իրականացվում է նախքան դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը)։
Այն դեպքում, երբ դիմումն ստացած մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունները, այդ տեղեկությունները կարող են ստացվել նաև ուղարկող մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում ուղարկելու միջոցով։
Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն անհամապատասխանությունները հայտնաբերելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ, ձևավորում և սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ հաղորդագրությունը։
13. Այն դեպքում, երբ սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո անհամապատասխանություններ են հայտնաբերվել տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող՝ տարանցման հայտարարագրի գրանցման համարի և դիմումի մեջ նշված՝ տարանցման հայտարարագրի գրանցման համարի միջև, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է այդ դիմումը՝
փոփոխություններ է կատարում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասով․
իր տեղեկատվական համակարգի կիրառմամբ ձևավորում և սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում՝
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու մասին հաղորդագրությունը չեղարկելու վերաբերյալ հաղորդագրություն.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին փոփոխելու մասին նոր հաղորդագրություն։
Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են այն մաքսային մարմնում, որտեղ ստացվել է դիմումը, դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն անհամապատասխանությունների հայտնաբերման պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ։
14. Ապրանքների փոխադրման երթուղու փոփոխումը մերժելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 9-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում փոխադրողին տեղեկացնում է ապրանքների փոխադրման երթուղու փոփոխումը մերժելու մասին (նշելով մերժման պատճառները)՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տեղեկությունները) և հետևյալը ստանալու հնարավորության մասին՝
ա) դիմումի պատճենը՝ ապրանքների փոխադրման երթուղու փոփոխումը մերժելու մասին նշումով (նշելով մերժման պատճառները), և այդ նշումը հաստատելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)․
բ) տարանցման հայտարարագիրը կամ փոխադրողի կողմից դրա հաստատված պատճենը թղթային կրիչով (այն դեպքում, երբ դիմումին կից ներկայացվել է տարանցման հայտարարագիրը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով, կամ փոխադրողի կողմից դրա հաստատված պատճենը՝ թղթային կրիչով)․
գ) սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)։
15. Ապրանքների փոխադրման երթուղու պահպանումը հաստատելու համար փոխադրողը՝
ա) միջանկյալ մաքսային մարմին է ներկայացնում տարանցման հայտարարագրի գրանցման համարի մասին տեղեկությունները (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին էլեկտրոնային փաստաթղթի ձևով) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը կամ տարանցման հայտարարագիրը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին թղթային կրիչով փաստաթղթի ձևով)․
բ) միջանկյալ մաքսային մարմնի պահանջով՝ ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը, մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով, տեղաբաշխում է միջանկյալ մաքսային մարմնի գործունեության տարածաշրջանում տեղակայված մաքսային հսկողության գոտում կամ միջանկյալ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայրում։
16. Միջանկյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն սույն կարգի 15-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացնելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ՝
ա) ուղարկող մաքսային մարմին է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում՝ օգտագործելով, այդ թվում, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը (այն դեպքում, երբ միջանկյալ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում այդ տեղեկատվությունը բացակայում է)․
բ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է մուտքագրում ապրանքների փոխադրման երթուղին պահպանելու մասին տեղեկատվությունը․
գ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է ապրանքների փոխադրման երթուղու պահպանման մասին հաղորդագրություն, որն ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին, նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջանում են պլանավորվել բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ․
դ) այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրն ուղարկող մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, և ուղարկող մաքսային մարմնի պետությունը համընկնում է միջանկյալ մաքսային մարմնի պետության հետ, ձևավորում և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ ապրանքների փոխադրման երթուղու պահպանման մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ է ուղարկում փոխադրողին, իսկ եթե փոխադրողը հանդես չի եկել որպես հայտարարատու՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարագրումն իրականացրած հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին․
ե) կատարում է «Ապրանքն անցել է» նշումը՝ նշելով միջանկյալ մաքսային մարմնի ծածկագիրը, դրա անվանումը, ամսաթիվը՝ օօ.աա.տտ (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին 2 թվանշաններ) ձևաչափով, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով՝
տարանցման հայտարարագրում (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով).
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով)։
17. Այն դեպքում, երբ սույն կարգի 16-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո հայտնաբերվել են անհամապատասխանություններ տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և այն փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև, որոնք ներկայացվել էին ապրանքների փոխադրման երթուղու պահպանումը հաստատելու համար, այդ հաղորդագրությունն ուղարկած մաքսային մարմինն իրականացնում է տեղեկությունների ճշգրտում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասով։
Այդ ճշգրտումն իրականացվում է նախքան այն տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը), որի մասին տեղեկությունները ներկայացվել են սույն կարգի 15-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան։
Այն դեպքում, երբ դիմումն ստացած մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունները, նշված տեղեկությունները կարող են ստացվել նաև ուղարկող մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում ուղարկելու միջոցով։
Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն անհամապատասխանությունները հայտնաբերելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ, ձևավորում և սույն կարգի 16-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ հաղորդագրություն է ուղարկում՝ ապրանքների փոխադրման երթուղու պահպանման մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխության վերաբերյալ։
18. Այն դեպքում, երբ սույն կարգի 16-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո անհամապատասխանություններ են հայտնաբերվել այդ հաղորդագրության մեջ պարունակվող՝ տարանցման հայտարարագրի գրանցման համարի և այն տարանցման հայտարարագրի գրանցման համարի միջև, որի մասին տեղեկությունները ներկայացվել են սույն կարգի 15-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, այդ հաղորդագրությունն ուղարկած մաքսային մարմինը՝
փոփոխություններ է կատարում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասով․
իր տեղեկատվական համակարգի կիրառմամբ ձևավորում և սույն կարգի 16-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում՝
ապրանքների փոխադրման երթուղու պահպանման մասին հաղորդագրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ հաղորդագրություն.
ապրանքների փոխադրման երթուղու պահպանման մասին նոր հաղորդագրություն։
Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն անհամապատասխանությունները հայտնաբերելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամից ոչ ուշ՝ մաքսային մարմնում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունների բացակայության դեպքում։
19. Սույն կարգի 16-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված՝ ապրանքների փոխադրման երթուղու պահպանման վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթղթի ուղարկումը կամ փոխադրողի կողմից տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի կամ տարանցման հայտարարագրի ստացումը՝ սույն կարգի 16-րդ կետի «ե» ենթակետում նշված նշումով, հիմք է, որպեսզի տրանսպորտային միջոցը և ապրանքները լքեն միջանկյալ մաքսային մարմնի գործունեության տարածաշրջանում տեղակայված մաքսային հսկողության գոտին կամ սույն կարգի 15-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ միջանկյալ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր։
20. Մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անսարքության դեպքում, որն առաջացել է կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու, փոփոխելու և դրա պահպանումը հաստատելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են առկա միջոցների, գործիքների, ինչպես նաև կապի օպերատիվ ուղիների օգտագործմամբ՝ ներառյալ պաշտոնական նամակագրությունը։
Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատունակությունը վերականգնելուց, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո ապրանքների փոխադրման երթուղին սահմանելու կամ փոփոխելու մասին որոշումներ ընդունելու դեպքում, ինչպես նաև ապրանքների փոխադրման երթուղու պահպանումը հաստատելու դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի կողմից ընդունվել են այդ որոշումները կամ հաստատվել է փոխադրման երթուղու պահպանումը, հնարավորինս կարճ ժամկետներում կատարում է սույն կարգով նախատեսված մաքսային գործառնությունները։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|