ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3874-Ա |
«07» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՆԱ ԼԱԴԻԿԻ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սոնա Լադիկի Մովսեսյանի (ծնված 26.04.1962թ.) և Անժելա Խաչատուրի Մարգարյանի (ծնված 16.04.1988թ.) դիմումը (10.12.2021թ. հ.Մ-17279)։ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեի հողամասի մակերեսը փաստացի կազմում է 332.87քմ, որից 85.68քմ մակերեսով հողամասն օրինական շինությունների զբաղեցրած հողամասն է, իսկ 7.14քմ՝ ընդհանուր համատեղ սեփականություն է Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17/1 հասցեի հետ (սեփականության վկայական 25.11.1991թ. հ.1487, ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.6690 և հ.6692 վկայագրեր՝ տրված 23.08.2021թ.):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 16.01.2026թ հ.ԱՏ-16012026-01-1180, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.04.2026թ. հ.20-Ել-Մ-17279 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեում՝ Սոնա Լադիկի Մովսեսյանին և Անժելա Խաչատուրի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 85.68քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 247.19քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 332.87քմ մակերեսով հողամասի և 247.19քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեում գտնվող 332.87քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |