ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3877-Ա |
«07» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի Հ.4745-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ի կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.07.2026թ. հ.20-Ել-56879 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Անդրանիկ Երիցյանի՝ ի դեմս ներկայացուցչի 23.04.2026թ. հ.Դ-41601-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 19-ի «Շիրակի փողոցի 3-րդ նրբանցքի հ.19/7 բնակելի տան նկատմամբ Անդրանիկ Ռադիկի Երցյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.4745-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին և 5-րդ կետերում՝ «Երցյանի» բառը փոխարինել «Երիցյանի» բառով.
2) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, Շիրակի փողոցի 3-րդ նրբանցքի հ.19/7 հասցեում գտնվող 192.93 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման:»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|