ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3879-Ա |
«07» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.2491-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.07.2026թ. եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Արման Արզումանյանի 06.07.2026թ. հ.Դ-70161-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի մայիսի 14-ի «Երևան, Էրեբունի Գ. և Ս. Գուրզադյանների փողոց հ.91/2 բնակելի տան և հողամասի նկատմամբ Անահիտ Արամայիսի Աբազյանի, Արման Սյոմիկի Արզումանյանի, Էռնեստինա Սլավիկի Աբազյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2491-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման նախաբանում՝ «Սոֆիայի փողոց հ.88/2» բառերը փոխարինել «Գ. և Ս.Գուրզադյանների փողոց հ.91/2» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|