ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3898-Ա |
«10» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 15-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.1984-Ա, 2026 թվականի ապրիլի 17-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին» հ. 2033-Ա, 2026 թվականի մայիսի 6-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին» հ.2280-Ա, 2026 թվականի մայիսի 7-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.2373-Ա, 2026 թվականի մայիսի 8-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.2390-Ա, 2026 թվականի մայիսի 8-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.2397-Ա, 2026 թվականի հունիսի 17-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ. 3028-Ա, 2026 թվականի հունիսի 17-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.3030-Ա, 2026 թվականի հունիսի 17-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.3031-Ա, 2026 թվականի հունիսի 17-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին» հ.3032-Ա, 2026 թվականի հունիսի 29-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» հ.3206-Ա, 2026 թվականի հունիսի 30-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին» հ.3239-Ա, 2026 թվականի հուլիսի 10-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում լրացում կատարելու մասին» հ.3430-Ա որոշումների 1-ին կետերում և 2026 թվականի հուլիսի 13-ի «Երևանի քաղաքապետի 2021 թվականի ապրիլի 26-ի հ.1213-Ա որոշումն ուժ կորցրած ճանաչելու, հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին» հ. 3467-Ա, 2026 թվականի մարտի 16-ի «Երևանի քաղաքապետի 2012 թվականի հունվարի 18-ի հ.291-Ա որոշումն ուժ կորցրած ճանաչելու, հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին» հ.1358-Ա որոշումների 2-րդ կետերում՝ «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին» բառերը փոխարինել «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին» բառերով։
2. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |