ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 112 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. ««Էլեկտրոնային եղանակով տրված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժական սերտիֆիկատների) փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 30-ի թիվ 121 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 112 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՝Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 30-ի թիվ 121 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ «Էլեկտրոնային եղանակով տրված՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժական սերտիֆիկատների) փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կանոններ
«Էլեկտրոնային եղանակով տրված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժական սերտիֆիկատների) փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|