ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների հաստատման մասին» թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ԿԱՆՈՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: