ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 130

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 101 որոշումը փոփոխելու մասին» թիվ 7 որոշման և «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 90-րդ կետի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ հակագնագցման տուրք ներդնելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 101 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 130 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 101 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետում՝

«Եվրասիական տնտեսական միության» բառերից հետո ավելացնել «(այսուհետ՝ Միություն)» բառերով

«էլեկտրոդների» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ գրաֆիտացված էլեկտրոդներ)» բառերով։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13 կետերով՝

«11. Հավանություն տալ Liaoning Dantan New Materials Co., Ltd. արտադրողի կողմից ընդունված գնային պարտավորություններին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը՝ 2025 թվականի դեկտեմբերի 8 թիվ ՆՇՊԴ-427գաղտ․/АD-40)։

12. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում Liaoning Dantan New Materials Co., Ltd. արտադրողի կողմից պատրաստվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ՝ այդ ապրանքի հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ՝ նշված արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով վավերացված՝ թիվ 11 հավելվածով սահմանված ձևի համաձայն արտադրողի հավաստագրի առկայության և ապրանքների հայտարարագրում այդ հավաստագրի մասին տեղեկությունների հայտագրման դեպքում։

13. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտականությունների շրջանակներից դուրս) Միության մաքսային տարածք ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ՝ 700 տոննայի չափով՝ Հայաստանի Հանրապետության, 1000 տոննա՝ Բելառուսի Հանրապետության (ապրանքների արտադրության ժամանակ օգտագործման համար նախատեսված գրաֆիտացված էլեկտրոդների մասով) և 1000 տոննա՝ Ղազախստանի Հանրապետության համար՝ հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ Միության այն անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված՝ գրաֆիտացված էլեկտրոդների նպատակային նշանակությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, որի տարածք իրականացվում է դրանց ներմուծումը, և որը պարունակում է տեղեկություններ ներմուծվող ապրանքի քանակի մասին։ Այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ենթակա են հայտագրման ապրանքների հայտարարագրում։»

3. 2-րդ կետում «Եվրասիական տնտեսական միության» բառերը փոխարինել «Միության» բառով։

4. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«ուղարկել Միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին Liaoning Dantan New Materials Co., Ltd. արտադրողի լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.

հսկողություն իրականացնել սույն որոշմամբ հավանության արժանացած գնային պարտավորությունների կատարման նկատմամբ։»։

5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 11 հավելվածով՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 101 որոշման

 

(ձև)

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

 

1. Արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

4. Նշանակման երկիրը

5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտը (անվանումը, հասցեն)

6. Ինվոյսը (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Տեղեկություններ ապրանքի մասին

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Զուտ քաշը (տոննա)

Գինը (ԱՄՆ դոլար)

Արժեքը
(ԱՄՆ դոլար)

         

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9-րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է՝ ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։

 

___________________________

(ամսաթիվ)

   

___________________________

(պաշտոնը)

 

__________________

(ստորագրություն)

 

(Կ.Տ.)

__________________

(Ա.Ա.Հ.)

 

Ծանոթագրություններ.

1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով, տպագիր եղանակով՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են ռուսերենով կամ անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից 90 օրացուցային օր է:

3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։

6. Հավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար, և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:

9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: