ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 փետրվարի 2026 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՈՒ ԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 364-րդ հոդվածի 5-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի ձևերը.
Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի տրամադրման ու օգտագործման կարգը։
2. Սահմանել, որ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրերը, որոնք տրամադրվել են նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի ձևերի և դրա տրամադրման ու օգտագործման կարգի մասին» թիվ 676 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հուլիսի 12-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 676 որոշմամբ հաստատված՝ Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի տրամադրման ու օգտագործման կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 106 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 13-ի «Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի տրամադրման ու օգտագործման կարգի 20-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» թիվ 59 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի փետրվարի 17-ի թիվ 15 որոշմամբ |
ՁԵՎԵՐ
միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|