ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԹԱՆՈՂ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.04.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2026 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

 

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԹԱՆՈՂ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2.10 հոդվածի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 115 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող պաշտպանական միջոցների կիրառման կարգի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել խթանող պաշտպանական միջոց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սակագնային առանձնաշնորհումների կիրառմամբ ներմուծվող հետևյալ ապրանքների նկատմամբ՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6104 41 000 0, 6104 42 000 0, 6104 43 000 0, 6104 44 000 0, 6104 49 000 0, 6204 41 000 0, 6204 42 000 0, 6204 43 000 0, 6204 44 000 0, 6204 49 100 0 և 6204 49 900 0 ծածկագրերով դասակարգվող՝ կանացի հագուստի և աղջիկների համար նախատեսված հագուստի առանձին տեսակներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6103 41 000 0, 6103 42 000 1, 6103 42 000 9, 6103 43 000 1, 6103 43 000 9, 6103 49 000 1, 6103 49 000 2, 6103 49 000 9, 6104 51 000 0, 6104 52 000 0, 6104 53 000 0, 6104 59 000 0, 6104 61 000 1, 6104 61 000 9, 6104 62 000 0, 6104 63 000 0, 6104 69 000 1, 6104 69 000 2, 6104 69 000 9, 6203 41 100 0, 6203 41 300 0, 6203 41 900 0, 6203 42 110 0, 6203 42 310 0, 6203 42 330 0, 6203 42 350 0, 6203 42 510 0, 6203 42 590 0, 6203 42 900 0, 6203 43 110 0, 6203 43 190 0, 6203 43 310 0, 6203 43 390 0, 6203 43 900 0, 6203 49 110 0, 6203 49 190 0, 6203 49 310 0, 6203 49 390 0, 6203 49 500 0, 6203 49 900 0, 6204 51 000 0, 6204 52 000 0, 6204 53 000 0, 6204 59 100 0, 6204 59 900 0, 6204 61 100 0, 6204 61 850 0, 6204 62 110 0, 6204 62 310 0, 6204 62 330 0, 6204 62 390 0, 6204 62 510 0, 6204 62 590 0, 6204 62 900 0, 6204 63 110 0, 6204 63 180 0, 6204 63 310 0, 6204 63 390 0, 6204 63 900 0, 6204 69 110 0, 6204 69 180 0, 6204 69 310 0,6204 69 390 0,6204 69 500 0 և 6204 69 900 0 ծածկագրերով դասակարգվող հագուստի առանձին տեսակներ․

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6110 ապրանքային դիրքում դասակարգվող տրիկոտաժե արտադրատեսակների առանձին տեսակներ:

Խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը սահմանել 6 ամիս։

2. Սահմանել, որ խթանող պաշտպանական միջոցը կիրառվում է ներմուծման մաքսատուրքի ձևով, որի տեսակն ու չափը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխանում են սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների նկատմամբ կիրառվող՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի տեսակին և չափին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: