ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿԱՅԾԱՅԻՆ ԲՌՆԿՄԱՄԲ ՄՈՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 46
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.04.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2026 թվականի

թիվ 46

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿԱՅԾԱՅԻՆ ԲՌՆԿՄԱՄԲ ՄՈՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրերով դասակարգվող կայծային բռնկմամբ մոմերի նկատմամբ՝ մաքսային արժեքի 17,23 տոկոսի չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրք չի գանձվում՝

Միության մաքսային տարածք կայծային բռնկմամբ մոմերը Միության համապատասխան անդամ պետությունների տարածքներում սպառելու նպատակներով ներմուծման դեպքում․ Հայաստանի Հանրապետության համար՝ 500 հազ․ հատ, Բելառուսի Հանրապետության համար՝ 1800 հազ․ հատ, Ղազախստանի Հանրապետության համար՝ 6000 հազ․ հատ և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 500 հազ․ հատ տարեկան ծավալների սահմաններում.

շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության համար նախատեսված կայծային բռնկմամբ մոմերը Ղազախստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետությունում դրանց հետագա երաշխիքային սպասարկման համար, եթե ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ հայտարարատուի մոտ առկա է Ղազախստանի Հանրապետության այն լիազորված մարմնի կողմից տրված փաստաթուղթը, որն արդյունաբերության ոլորտում իրականացնում է պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ։

3. Կայծային բռնկմամբ մոմերի ներմուծումը Բելառուսի Հանրապետություն՝ առանց հակագնագցման տուրքի գանձման, իրականացվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ներմուծման սահմանված ծավալների բաշխման պայմանով և տվյալ ապրանքի ներմուծման լիցենզավորման պայմանով։

4. Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կառավարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում առանց հակագնագցման տուրքի գանձման ներմուծված կայծային բռնկմամբ մոմերի արտահանումն իրենց տարածքներից Միության մյուս անդամ պետությունների տարածքներ թույլ չտալու համար։

5. Միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: