ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2026 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Մաքսային փաստաթղթերի լրացման համար օգտագործվող դասակարգիչների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2026 թվականի մարտի 31-ի

թիվ 40 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 26 - 28 կետեր.

«26. Հաստատել բեռնարկղերի երկարությունների դասակարգիչը (Հավելված թիվ 30)։

27. Հաստատել բեռնարկղերի լայնությունների և բարձրությունների դասակարգիչը (Հավելված թիվ 31)։

28. Հաստատել բեռնարկղերի տեսակների դասակարգիչը (Հավելված թիվ 32)։»։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 30-32 հավելվածներ.

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 30

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 378 որոշման

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

բեռնարկղերի երկարությունների

Ծածկագիրը

Բեռնարկղի տեղեկագրքային երկարությունը՝ միլիմետրերով

1

2 991

2

6 058

3

9 125

4

12 192

A

7 150

B

7 315

C

7 430

D

7 450

E

7 820

F

8 100

G

12 500

H

13 106

K

13 600

L

13 716

M

14 630

N

14 935

P

16 154

Х

այլ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 31

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 378 որոշման

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

բեռնարկղերի լայնությունների և բարձրությունների

Ծածկագիրը

Բեռնարկղի տեղեկագրքային լայնությունը՝ միլիմետրերով

Բեռնարկղի տեղեկագրքային բարձրությունը՝ միլիմետրերով

0

2438

2 438

2

2438

2 591

4

2438

2 743

5

2438

2 896

6

2438

> 2 896

8

2438

1 295

9

2438

<= 1 219

C

> 2438 և <= 2500

2 591

D

> 2438 և <= 2500

2 743

E

> 2438 և <= 2500

2 896

F

> 2438 և <= 2500

> 2 896

L

> 2500

2 591

M

> 2500

2 743

N

> 2500

2 896

P

> 2500

> 2 896

Х

այլ

այլ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 32

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 378 որոշման

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

բեռնարկղերի տեսակների

Ծածկագիրը

Նկարագրությունը

AS

Ավիացիոն վերգետնյա բեռնարկղ

A0

Ավիացիոն վերգետնյա բեռնարկղ

B0

Փակ բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման

B1

Անօդանցիկ բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման

B3

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, ոչ լրիվ բացմամբ դռնակով հետևի բեռնաթափմամբ

B4

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, լրիվ լայնությամբ բացմամբ դռնակով հետևի բեռնաթափմամբ

B5

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, լրիվ լայնությամբ բացմամբ դռնակով հետևի բեռնաթափմամբ, սևեռակմամբ

B6

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, ապամոնտաժվող կոշտ կտուրով, հոդակապերին կափարիչով և ամբողջ երկարությամբ ու լայնությամբ հատակային բեռնաթափմամբ

B7

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, բաց վերնամասով և ամբողջ երկարությամբ ու լայնությամբ հատակային բեռնաթափմամբ

B8

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, լրիվ լայնությամբ բացմամբ առջևի բեռնաթափմամբ

B9

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, կողային բեռնաթափմամբ

BA

Փակ բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման

BB

Անօդանցիկ բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման

BG

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, ոչ լրիվ բացմամբ դռնակով հետևի բեռնաթափմամբ

BJ

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, լրիվ լայնությամբ բացմամբ դռնակով հետևի բեռնաթափմամբ

BM

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, լրիվ լայնությամբ բացմամբ դռնակով հետևի բեռնաթափմամբ, սևեռակմամբ

BU

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման

BV

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, ապամոնտաժվող կոշտ կտուրով, հոդակապերին կափարիչով և ամբողջ երկարությամբ ու լայնությամբ հատակային բեռնաթափմամբ

BW

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, բաց վերնամասով և ամբողջ երկարությամբ ու լայնությամբ հատակային բեռնաթափմամբ

BX

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, լրիվ լայնությամբ բացմամբ առջևի բեռնաթափմամբ

BY

Բեռնարկղ՝ չոր սորուն բեռների փոխադրման համար, արկղային տիպի, առանց ճնշման, կողային բեռնաթափմամբ

GP

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ առանց օդափոխման

G0

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ առանց օդափոխման, մեկ կամ երկու բաց կողաճակատներով

G1

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ բեռնային հատվածամասի վերին մասի բնական օդափոխմամբ

G2

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ առանց օդափոխման, մեկ կամ երկու բաց կողաճակատներով և մեկ կամ երկու բաց կողային կողմերով

G3

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ առանց օդափոխման, մեկ կամ երկու բաց կողաճակատներով և մեկ կամ երկու ոչ ամբողջությամբ բաց կողային կողմերով

G9

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ մեծացված ծավալով

GA

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ առանց օդափոխման, մեկ կամ երկու բաց կողաճակատներով

GB

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ բեռնային հատվածամասի վերին մասի բնական օդափոխմամբ

GD

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ առանց օդափոխման, մեկ կամ երկու բաց կողաճակատներով և մեկ կամ երկու բաց կողային կողմերով

GG

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ առանց օդափոխման, մեկ կամ երկու բաց կողաճակատներով և մեկ կամ երկու ոչ ամբողջությամբ բաց կողային կողմերով

GY

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ մեծացված ծավալով

H0

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և/կամ տաքացվող, հանովի արտաքին սարքավորումներով, ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,4 W/(m2 K)

H1

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և/կամ տաքացվող, հանովի ներքին սարքավորումներով

H2

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և/կամ տաքացվող, հանովի արտաքին սարքավորումներով, ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,7 W/(m2 K)

H5

Ջերմային բեռնարկղ՝ ջերմամեկուսացված, ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,4 W/(m2 K)

H6

Ջերմային բեռնարկղ՝ ջերմամեկուսացված, ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,7 W/(m2 K)

H8

Ջերմային բեռնարկղ՝ էվտեկտիկ, հեռավար սառնարանային կայանքով

HA

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և/կամ տաքացվող, հանովի արտաքին սարքավորումներով, ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,4 W/(m2 K)

HB

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և/կամ տաքացվող, հանովի ներքին սարքավորումներով

HD

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և/կամ տաքացվող, հանովի արտաքին սարքավորումներով, ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,7 W/(m2 K)

HE

Ջերմային բեռնարկղ՝ էվտեկտիկ

HI

Ջերմային բեռնարկղ՝ ջերմամեկուսացված

HM

Ջերմային բեռնարկղ՝ ջերմամեկուսացված․ ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,4 W/(m2 K)

HR

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և/կամ տաքացվող, հանովի սարքավորումներով

HV

Ջերմային բեռնարկղ՝ ջերմամեկուսացված․ ջերմափոխանցման գործակիցը՝ K = 0,7 W/(m2 K)

HX

Ջերմային բեռնարկղ՝ էվտեկտիկ, հեռավար սառնարանային կայանքով

K0

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ ոչ վտանգավոր նյութերի փոխադրման համար

K1

Բեռնարկղ-ցիստեռն՝ <= 2,65 բար ճնշման տակ հեղուկ վտանգավոր նյութերի փոխադրման համար

K2

Բեռնարկղ-ցիստեռն՝ >2,65 բար և ≤10 բար ճնշման տակ հեղուկ վտանգավոր նյութերի փոխադրման համար

K3

Բեռնարկղ-ցիստեռն՝ > 10 բար ճնշման տակ հեղուկ վտանգավոր նյութերի փոխադրման համար

K4

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ վտանգավոր նյութերի փոխադրման համար՝ էներգիայի մատակարարման անհրաժեշտությամբ

K5

Բեռնարկղ-ցիստեռն՝ ≤10 բար ճնշման տակ վտանգավոր նյութերի փոխադրման համար՝ էներգիայի մատակարարման անհրաժեշտությամբ

K6

Բեռնարկղ-ցիստեռն՝ >10 բար ճնշման տակ վտանգավոր նյութերի փոխադրման համար՝ էներգիայի մատակարարման անհրաժեշտությամբ

K7

Կրիոգեն բեռնարկղ-ցիստեռն

K8

Բեռնարկղ-ցիստեռն՝ գազի փոխադրման համար

KA

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ ոչ վտանգավոր նյութերի փոխադրման համար

KB

Բեռնարկղ-ցիստեռն՝ <= 2,65 բար ճնշման տակ հեղուկ վտանգավոր նյութերի փոխադրման համար

KD

Բեռնարկղ-ցիստեռն՝ >2,65 բար և ≤10 բար ճնշման տակ հեղուկ վտանգավոր նյութերի փոխադրման համար

KG

Բեռնարկղ-ցիստեռն՝ > 10 բար ճնշման տակ հեղուկ վտանգավոր նյութերի փոխադրման համար

KJ

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ վտանգավոր նյութերի փոխադրման համար՝ էներգիայի մատակարարման անհրաժեշտությամբ

KL

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ հեղուկների և գազերի փոխադրման համար

KM

Բեռնարկղ-ցիստեռն՝ ≤10 բար ճնշման տակ վտանգավոր նյութերի փոխադրման համար՝ էներգիայի մատակարարման անհրաժեշտությամբ

KV

Բեռնարկղ-ցիստեռն՝ >10 բար ճնշման տակ վտանգավոր նյութերի փոխադրման համար՝ էներգիայի մատակարարման անհրաժեշտությամբ

KW

Կրիոգեն բեռնարկղ-ցիստեռն

KX

Բեռնարկղ-ցիստեռն՝ գազի փոխադրման համար

Բեռնարկղ-ցիստեռն՝ ուղղահայաց բեռնաթափմամբ, բունկերային տիպի

N1

Բեռնարկղ-ցիստեռն՝ հետևի բեռնաթափմամբ, բունկերային տիպի

N3

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ ճնշման տակ հետևի բեռնաթափմամբ

N4

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ ճնշման տակ կողային բեռնաթափմամբ

N5

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ ճնշման տակ շրջմամբ հետևի բեռնաթափմամբ

N7

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ հետևի բեռնաթափմամբ

N8

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ կողային բեռնաթափմամբ

N9

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ շրջմամբ բեռնաթափմամբ

NA

Բեռնարկղ-ցիստեռն՝ ուղղահայաց բեռնաթափմամբ, բունկերային տիպի

NB

Բեռնարկղ-ցիստեռն՝ հետևի բեռնաթափմամբ, բունկերային տիպի

NG

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ ճնշման տակ հետևի բեռնաթափմամբ

NH

Բեռնարկղ-ցիստեռն՝ բեռնաթափմամբ, բունկերային տիպի

NJ

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ ճնշման տակ կողային բեռնաթափմամբ

NL

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ շրջմամբ բեռնաթափմամբ

NM

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ ճնշման տակ շրջմամբ հետևի բեռնաթափմամբ

NN

Բեռնարկղ-ցիստեռն՝ ոչ ճնշման տակ բեռնաթափմամբ

NP

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ բեռնաթափմամբ

NW

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ հետևի բեռնաթափմամբ

NX

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ կողային բեռնաթափմամբ

NY

Բեռնարկղ-ցիստեռն՝ ճնշման տակ շրջմամբ բեռնաթափմամբ

P0

Հարթակ-բեռնարկղ՝ հարթակի հիման վրա, ոչ լրիվ վերին հենոցով

P1

Հարթակ-բեռնարկղ՝ երկու ամբողջական ամուր ամրակցված կողաճակատներով

P2

Հարթակ-բեռնարկղ՝ ամուր ամրակցված կանգնակներով, առանձին կանգնած կանգնակներով կամ շարժական վերին տարրով կանգնակներով

P3

Հարթակ-բեռնարկղ՝ դեպի կողաճակատ ծալովի կառուցվածքով

P4

Հարթակ-բեռնարկղ՝ ծալովի կանգնակներով, ազատ կանգնած կանգնակներով կամ հանովի վերին տարրով

P5

Հարթակ-բեռնարկղ՝ ամբողջական վերին հենոցով՝ բաց վերնամասով, բաց կողաճակատներով (կարկասային)

P6

Հարթակ-բեռնարկղ՝ նավային հանդերձանքի համար

P7

Հարթակ-բեռնարկղ՝ ավտոմոբիլների տրանսպորտային փոխադրման համար

P8

Հարթակ-բեռնարկղ՝ խողովակների և գերանների տրանսպորտային փոխադրման համար

P9

Հարթակ-բեռնարկղ՝ փաթաթված բեռով կոճերի տրանսպորտային փոխադրման համար

PA

Հարթակ-բեռնարկղ՝ հարթակի հիման վրա, ոչ լրիվ վերին հենոցով

PB

Հարթակ-բեռնարկղ՝ երկու ամբողջական ամուր ամրակցված կողաճակատներով

PC

Հարթակ-բեռնարկղ՝ ծալովի (կազմատովի)

PD

Հարթակ-բեռնարկղ՝ ամուր ամրակցված կանգնակներով, առանձին կանգնած կանգնակներով կամ շարժական վերին տարրով կանգնակներով

PF

Հարթակ-բեռնարկղ՝ ամուր ամրակցված կողաճակատներով և կանգնակներով

PG

Հարթակ-բեռնարկղ՝ դեպի կողաճակատ ծալովի կառուցվածքով

PJ

Հարթակ-բեռնարկղ՝ ծալովի կանգնակներով, ազատ կանգնած կանգնակներով կամ հանովի վերին տարրով

PL

Հարթակ-բեռնարկղ՝ հարթակի հիման վրա, ոչ լրիվ վերին հենոցով

PM

Հարթակ-բեռնարկղ՝ ամբողջական վերին հենոցով՝ բաց վերնամասով, բաց կողաճակատներով (կարկասային)

PS

Հարթակ-բեռնարկղ՝ հարթակի հիման վրա, լրիվ վերին հենոցով

PT

Հարթակ-բեռնարկղ՝ հարթակի հիման վրա, հատուկ բեռների համար

PV

Հարթակ-բեռնարկղ՝ նավային հանդերձանքի համար

PW

Հարթակ-բեռնարկղ՝ ավտոմոբիլների տրանսպորտային փոխադրման համար

PX

Հարթակ-բեռնարկղ՝ խողովակների և գերանների տրանսպորտային փոխադրման համար

PY

Հարթակ-բեռնարկղ՝ փաթաթված բեռով կոճերի տրանսպորտային փոխադրման համար

R0

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ

R1

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ և ջեռուցմամբ

R2

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ, սեփական կայանքով

R3

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ և ջեռուցմամբ, սեփական կայանքով

R5

Ջերմային բեռնարկղ՝ ներկառուցված մեքենայական սառեցմամբ և ջեռուցմամբ

R7

Ջերմային բեռնարկղ՝ տաքացմամբ

R8

Ջերմային բեռնարկղ՝ սեփական կայանքով տաքացվող

RA

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ

RB

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ և ջեռուցմամբ

RD

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ, սեփական կայանքով

RE

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող

RG

Ջերմային բեռնարկղ՝ մեքենայական սառեցմամբ և ջեռուցմամբ, սեփական կայանքով

RH

Ջերմային բեռնարկղ՝ տաքացմամբ

RI

Ջերմային բեռնարկղ՝ ներկառուցված սարքավորումներով

RM

Ջերմային բեռնարկղ՝ ներկառուցված մեքենայական սառեցմամբ և ջեռուցմամբ

RS

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և տաքացվող, սեփական կայանքով

RT

Ջերմային բեռնարկղ՝ սառեցվող և տաքացվող

RW

Ջերմային բեռնարկղ՝ տաքացմամբ

RX

Ջերմային բեռնարկղ՝ սեփական կայանքով տաքացվող

S0

Հատուկ բեռնարկղ՝ անասունների փոխադրման համար

S1

Հատուկ բեռնարկղ՝ ավտոմոբիլների տրանսպորտային փոխադրման համար

S2

Հատուկ բեռնարկղ՝ կենդանի ձկների փոխադրման համար

SC

Ոչ բեռնային բեռնարկղ

S4

Բեռնարկղ-գեներատոր

S8

Ոչ բեռնային բեռնարկղ՝ փոխաբեռնումների նկատմամբ զգայուն սարքավորումների համար

S9

Ոչ բեռնային բեռնարկղ՝ որպես բնակելի և առևտրային տարածք կիրառելու համար

SA

Հատուկ բեռնարկղ՝ անասունների փոխադրման համար

SB

Հատուկ բեռնարկղ՝ ավտոմոբիլների տրանսպորտային փոխադրման համար

SD

Հատուկ բեռնարկղ՝ կենդանի ձկների փոխադրման համար

SJ

Բեռնարկղ-գեներատոր

SN

Հատուկ նշանակության բեռնարկղեր

SX

Ոչ բեռնային բեռնարկղ՝ փոխաբեռնումների նկատմամբ զգայուն սարքավորումների համար

SY

Ոչ բեռնային բեռնարկղ՝ որպես բնակելի և առևտրային տարածք կիրառելու համար

T0

Հեղկամբար-բեռնարկղ՝ 0,45 բար նվազագույն ճնշմամբ, ոչ վտանգավոր (չբոցավառվող) հեղուկների փոխադրման համար

T1

Հեղկամբար-բեռնարկղ՝ 1,50 բար նվազագույն ճնշմամբ, ոչ վտանգավոր (չբոցավառվող) հեղուկների փոխադրման համար

T2

Հեղկամբար-բեռնարկղ՝ 2,65 բար նվազագույն ճնշմամբ, ոչ վտանգավոր (չբոցավառվող) հեղուկների փոխադրման համար

T3

Հեղկամբար-բեռնարկղ՝ 1,50 բար նվազագույն ճնշմամբ, վտանգավոր (բոցավառվող) հեղուկների փոխադրման համար

T4

Հեղկամբար-բեռնարկղ՝ 2,65 բար նվազագույն ճնշմամբ, վտանգավոր (բոցավառվող) հեղուկների փոխադրման համար

T5

Հեղկամբար-բեռնարկղ՝ 4,00 բար նվազագույն ճնշմամբ, վտանգավոր (բոցավառվող) հեղուկների փոխադրման համար

T6

Հեղկամբար-բեռնարկղ՝ 6,00 բար նվազագույն ճնշմամբ, վտանգավոր (բոցավառվող) հեղուկների փոխադրման համար

T7

Հեղկամբար-բեռնարկղ՝ 9,10 բար նվազագույն ճնշմամբ, գազերի փոխադրման համար

T8

Հեղկամբար-բեռնարկղ՝ 22,00 բար նվազագույն ճնշմամբ, գազերի փոխադրման համար

T9

Հեղկամբար-բեռնարկղ՝ որոշակի ճնշմամբ, գազերի փոխադրման համար

TN

Հեղկամբար-բեռնարկղ՝ ոչ վտանգավոր (չբոցավառվող) հեղուկների փոխադրման համար

TD

Հեղկամբար-բեռնարկղ՝ վտանգավոր (բոցավառվող) հեղուկների փոխադրման համար

TG

Հեղկամբար-բեռնարկղ՝ գազերի փոխադրման համար

U0

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են

U1

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, կողաճակատային հենոցների վրա առկա են հանովի վերին տարրեր

U2

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, մեկ կամ երկու կողային պատերը նույնպես բաց են

U3

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, մեկ կամ երկու կողային պատերը նույնպես բաց են, կողաճակատային հենոցների վրա առկա են հանովի վերին տարրեր

U4

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, մի կողային կողմը բաց է ոչ ամբողջությամբ, և մյուս կողմը ամբողջությամբ բաց է

U5

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, ամբողջությամբ ամրակցված կողային պատերով և կողաճակատներով (առանց դռների)

U6

Բաց բեռնարկղ՝ հեռացվող կոշտ վերնամասով

U9

Բեռնարկղ՝ փաթաթված բեռով կոճերի տրանսպորտային փոխադրման համար

UA

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են

UB

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, կողաճակատային հենոցների վրա առկա են հանովի վերին տարրեր

UD

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, մեկ կամ երկու կողային պատերը նույնպես բաց են

UG

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, մեկ կամ երկու կողային պատերը նույնպես բաց են, կողաճակատային հենոցների վրա առկա են հանովի վերին տարրեր

UJ

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, որի մեկ կամ երկու կողաճակատներն էլ բաց են, մի կողային կողմը բաց է ոչ ամբողջությամբ, և մյուս կողմը ամբողջությամբ բաց է

UM

Բեռնարկղ՝ բաց վերնամասով, ամբողջությամբ ամրակցված կողային պատերով և կողաճակատներով (առանց դռների)

UT

Բեռնարկղ՝ բաց վերնամասով

UV

Բաց բեռնարկղ՝ հեռացվող կոշտ վերնամասով

UY

Բեռնարկղ՝ փաթաթված բեռով կոճերի տրանսպորտային փոխադրման համար

V0

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ օդափոխման ոչ մեխանիկական համակարգով՝ բեռնային տարածքի ստորին և վերին մասերում օդափոխման անցքերով

V2

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ օդափոխման մեխանիկական համակարգով, որը գտնվում է բեռնարկղի ներսում

V4

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ օդափոխման մեխանիկական համակարգով, որը գտնվում է բեռնարկղից դուրս

VA

VD

VE

VH

Ընդհանուր նշանակության բեռնարկղ՝ օդափոխմամբ

VN

W0

Ընդհանուր նշանակության ծալովի բեռնարկղ, որը ծալվում է դեպի հիմքը

W1

Ընդհանուր նշանակության ծալովի բեռնարկղ, որը ծալվում է դեպի կողային կողմը

WA

WB

ХХ

Այլ տիպի բեռնարկղ»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: