ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1230-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշման N 1 հավելվածի՝
1) 23-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Խորհրդի կազմում ընդգրկվում են պետական կառավարման համակարգի հետևյալ մարմինների ներկայացուցիչները՝ համապատասխան նախարարի առաջադրմամբ՝ ոլորտային իրավասության նախարարի տեղակալի մակարդակով, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի դեպքում՝ նախարարի մակարդակով.».
2) 23-րդ կետի 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
3) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով՝
«6.1) առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին։».
4) 24-րդ կետի առաջին նախադասությունից հանել «կամ նրա առաջադրմամբ ոլորտային իրավասության փոխնախարարը» բառերը.
5) 25-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
6) 37-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «առնվազն» բառը.
7) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«54. Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3, իսկ խորհրդի անդամի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով։».
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 532-Ն որոշման 4-րդ կետում՝
ա. 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով՝
«6.1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2026 թվական: