ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 ապրիլի 2026 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 141 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի և տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու կարգը հաստատելու մասին, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 141 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների (սույն որոշման հավելված) 1-ին կետի և 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերի։
Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 1-ին կետը և 2-րդ կետի «ա»-«գ» կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի թիվ 42 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 141 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «և տրանսպորտային միջոցի հայտարարագրի» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրի և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով։
2. Նշված որոշմամբ հաստատված «Ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի և տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը ձևակերպելու կարգում»՝
ա) անվանման մեջ «և տրանսպորտային միջոցի հայտարարագրի» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրի և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով.
բ) 1-ին կետի առաջին պարբերության մեջ՝
«և տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի (այսուհետ՝ ՏՄՄՀ)» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի (այսուհետ՝ ՏՄՄՀ)» բառերով.
լրացնել «, և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի (այսուհետ՝ ԷԱՀ)» բառերով.
գ) 2-րդ կետի չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն․
«ԷԱՀ-ի գրանցման համարը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 143 որոշմամբ հաստատված՝ Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման կարգին համապատասխան։»
դ) 6-րդ կետում՝
երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«Եթե որպես ԱՀ օգտագործվում է «Ժամանակավոր ներմուծման մասին» 1990 թվականի հունիսի 26-ի կոնվենցիային համապատասխան լրացված ԱՏԱ կառնետը, դրան կից տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերով, ապա այդ ԱՀ-ի գրանցման համարը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝
ԱՏԱ կառնետի պոկովի թերթիկի (վաուչերի) «Н.» սյունակի «c» ենթաբաժնում և ԱՏԱ կառնետի «importation» սպիտակ կռնակի 3-րդ սյունակում՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս.
ԱՏԱ կառնետի կազմի դիմերեսի «Н.» սյունակի «c» ենթաբաժնում և պոկովի թերթիկում (վաուչերում), ինչպես նաև ԱՏԱ կառնետի «exportation» դեղին կռնակի 3-րդ սյունակում՝ ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս.
ԱՏԱ կառնետի պոկովի թերթիկի (վաուչերի) «Н.» սյունակի «d» ենթաբաժնում և ԱՏԱ կառնետի «reexportation» սպիտակ կռնակի 4-րդ սյունակում՝ ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս.
ԱՏԱ կառնետի պոկովի թերթիկի (վաուչերի) «Н.» սյունակի «с» ենթաբաժնում և ԱՏԱ կառնետի «reimportation» դեղին կռնակի 2-րդ սյունակում՝ ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս.
չորրորդ պարբերությունից հանել «ներառյալ ԱՏԱ կառնետը, » բառերը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: