ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 ապրիլի 2026 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մոսկվա |
ԿԱԹՆԱՅԻՆ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ԹԻՎ 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 149 որոշմամբ հաստատված՝ Կաթնային մթերատվության ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայի թիվ 11 հավելվածում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 28-ի թիվ 48 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Կաթնային մթերատվության ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայի թիվ 11 հավելվածում կատարվող
Թիվ 11 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
ԿՈՎԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
ըստ արտակազմվածքի հատկանիշների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: