ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 մարտի 2026 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 170 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ» թիվ 170 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) անվանման մեջ և 1-ին կետում «որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ» բառերը փոխարինել «որը ենթակա է «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպման ժամանակ հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը» բառերով․
բ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ»՝
անվանման մեջ «որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ» բառերը փոխարինել «որը ենթակա է «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպման ժամանակ հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը» բառերով․
1-ին կետում ԵՏԱՄ ԱՏԳ ԱԱ «3105 30 000 0 3105 40 000 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3105 30 000 1 3105 30 000 9 3105 40 000 1 3105 40 000 9» ծածկագրերով:
27-րդ կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8504 0 910 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8504 40 910 0» ծածկագրով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|