ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 ապրիլի 2026 թվականի |
թիվ 49 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 143 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի մասին» թիվ 143 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 28-ի թիվ 49 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 143 որոշման մեջ կատարվող
1. Նախաբանը «105-րդ հոդվածի 5-ին կետին» բառերից հետո լրացնել «, 112-րդ հոդվածի 6-րդ կետին» բառերով։
2. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով․
«էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը․
Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգը։»։
3. Նշված որոշմամբ հաստատված՝ Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 14-րդ կետի «ե» ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններում «և Ղազախստանի Հանրապետության» բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության» բառերով։
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձև։
5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգ․
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 143 որոշմամբ |
ՁԵՎ
Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման
|
Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտում | ||||||||||||||||||||||||||
|
Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
A |
ԷԱՀՃ-ն |
Առանձնահատ-կությունը | ||||||||||||||||||||||
|
Ապրանքների գտնվելու վայրը |
Ապրանքների կատեգորիան |
Թերթերի քանակը |
Ընթացակարգը | |||||||||||||||||||||||
|
Ընդհանուր տեղեկություններ |
Ապրանքների մասին տեղեկություններ |
Փաստա-թղթերի մասին տեղեկու-թյուններ |
Նա-խորդող փաստա-թուղթը |
Փոփո-խու-թյուն-ների ծածկա-գիրը | ||||||||||||||||||||||
|
Հա-մարը՝ ը/կ |
Ընդհանուր բեռնագիրը |
Անհա-տական բեռնագիրը |
Անհա-տական ուղարկողը |
Անհա-տական ստացողը |
Համարը՝ ը/կ |
Անվա-նումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Քա-նակը |
Քաշը |
Արժույթը և արժեքը |
Մաք-սային արժեքը |
Ծածկա-գիրը, հատ-կանիշը |
Ամսա-թիվը, հա-մարը | |||||||||||||
|
համաքաշը |
զտա-քաշը | |||||||||||||||||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 | ||||||||||||
|
1 |
1 |
|||||||||||||||||||||||||
|
2 |
||||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի |
||||||||||||||||||||||||||
|
2 |
3 |
|||||||||||||||||||||||||
|
4 |
||||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի |
||||||||||||||||||||||||||
|
3 |
… |
|||||||||||||||||||||||||
|
… |
||||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի |
||||||||||||||||||||||||||
|
… |
… |
|||||||||||||||||||||||||
|
… |
||||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի |
||||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ հայտարարագրի |
||||||||||||||||||||||||||
|
B. Վճարների հաշվարկում |
ԷԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը | |||||||||||||||||||||||||
|
Ապրանքը |
Տեսակը |
Հաշ-վարկման բազան |
Հաշ-վարկման բազայի ծածկագիրը |
Դրույ-քա-չափը |
Գու-մարը |
Նախոր-դող գումարը |
Փոփոխու-թյունները | |||||||||||||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի |
||||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի |
С | |||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի |
||||||||||||||||||||||||||
|
Ընդամենը՝ ըստ հայտարարագրի |
||||||||||||||||||||||||||
|
В1. Վճարման (բռնագանձման) մանրամասները |
D | |||||||||||||||||||||||||
|
Վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունները |
Պարտավորության դադարումը | |||||||||||||||||||||||||
|
1 |
2 | |||||||||||||||||||||||||
»:
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 143 որոշմամբ |
ԿԱՐԳ
էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի այն ճշգրտումը (այսուհետ՝ ԷԱՀՃ) լրացնելու կարգը, որն օգտագործվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի (այսուհետ՝ ԷԱՀ) մեջ հայտագրված տեղեկություններում և թղթային կրիչով ԷԱՀ-ի էլեկտրոնային տեսքով տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու ժամանակ։
2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 143 որոշմամբ հաստատված ձևով:
3. ԷԱՀՃ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:
4. Սույն կարգի նպատակներով «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ, տարրեր։ Մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:
5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն կարող է պարունակել ԷԱՀՃ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի կառուցվածքում:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:
6. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի լրացվող օրինակների քանակը և դրանց բաշխման կարգը համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 143 որոշմամբ հաստատված՝ Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման կարգով (այսուհետ՝ ԷԱՀ-ի լրացման կարգ) սահմանված՝ ԷԱՀ-ի օրինակների քանակին և դրանց բաշխման կարգին։
7. ԷԱՀՃ-ն լրացվում է ԷԱՀ-ում հայտագրված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) առնչությամբ, որոնց վերաբերյալ տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են։
ԷԱՀՃ-ի վանդակները լրացվում են ԷԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԱՀ-ի վանդակների լրացման կանոններին համապատասխան՝ բացառությամբ ԷԱՀՃ-ի առանձին վանդակների, որոնց լրացման կանոնները սահմանված են սույն կարգով:
8. ԷԱՀՃ-ն լրացվում է փոքրատառերով։
Եթե օտարերկրյա անձանց, ապրանքային նշանների, մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների, սորտերի, ստանդարտների և այլնի անվանումների մեջ, փաստաթղթերի համաձայն, օգտագործվում են լատինական այբուբենի տառեր, ապա այդ տեղեկությունները ԷԱՀՃ-ում նշվում են՝ օգտագործելով լատինական այբուբենի տառերը։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացվում է տպիչ սարքերի օգտագործմամբ, չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ, շտկումներ:
9. Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկություններ», «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթ», «Փոփոխությունների ծածկագիր» վանդակներում, «Ընդամենը ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» և «Ընդամենը ըստ հայտարարագրի» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի անբաժանելի մասն են։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝
բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին լուսանցքի կենտրոնում).
յուրաքանչյուր թերթ ստորին աջ անկյունում ստորագրվում է ԷԱՀՃ-ն լրացրած անձի կողմից, ինչպես նաև հավաստվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կնիքը դնելու միջոցով, եթե իր կողմից իրականացվում է մաքսային հայտարարագրում, և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է կնիք ունենա, կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքը դնելու միջոցով, եթե ԷԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։
«B. Վճարների հաշվարկում» «ԷԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկություններ, ամսաթիվ» «C», «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասներ» և «D» վանդակները տեղակայված են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի վերջին թերթի դարձերեսին։
II. Ֆիզիկական անձի կողմից ձեռքբերված ապրանքների ԷԱՀՃ-ի լրացման կարգը
10. Պարտադիր լրացվում են «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «ԷԱՀՃ-ն», «Առանձնահատկությունը» (եթե վանդակը լրացվել է ԷԱՀ-ում), «Ապրանքների կատեգորիան», «Թերթերի քանակը», (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի համար), «Ընթացակարգը» (եթե վանդակը լրացվել է ԷԱՀ-ում) վանդակները, «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 1-ին և 3-րդ սյունակները (Բելառուսի Հանրապետության համար), «ԷԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկություններ, ամսաթիվ» (բացառությամբ այն դեպքի, երբ ԷԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «A» և «D», ինչպես նաև ԷԱՀ-ի այն վանդակներին համապատասխանող ԷԱՀՃ-ի վանդակները, որոնցում փոփոխություններ (լրացումներ) են կատարվում։
ԷԱՀ-ի «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 4-րդ և (կամ) 5-րդ սյունակներում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԱՀՃ-ում լրացվում են նաև «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 1-ին և 3-րդ սյունակները։
Այն դեպքում, երբ փոփոխություններ (լրացումներ) են կատարվում ԷԱՀ-ի «Ապրանքների մասին տեղեկություններ», «Փաստաթղթերի մասին տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթ» «В. Վճարների հաշվարկում» վանդակների մեջ առնվազն մեկ ապրանքի մասով հայտագրված տեղեկություններում՝ մեկ անհատական բեռնագրի շրջանակներում կամ Համաշխարհային փոստային միության ակտով սահմանված՝ միջազգային փոստային առաքանու փոխադրման ժամանակ այն ուղեկցող մեկ փաստաթղթի (այսուհետ՝ ՀՓՄ փաստաթուղթ) շրջանակներում, ինչպես նաև այն տեղեկություններում, որոնք հայտագրված են «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում և (կամ) «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում, ԷԱՀՃ-ում՝ այդ անհատական բեռնագրի կամ այդ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում բոլոր ապրանքների մասով հաշվի առնելով փոփոխությունները (լրացումները)՝ լրացվում են «Ընդհանուր տեղեկություններ», «Ապրանքների մասին տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթ», «Փոփոխությունների ծածկագիր», «В. Վճարների հաշվարկում» վանդակները (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, տույժերի (այսուհետ սույն բաժնում՝ վճարներ) հաշվարկման մասին տեղեկություններում), «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողը, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողը (եթե կատարվող փոփոխությունները (լրացումները) հանգեցնում են այդ տողում նշման ենթակա տեղեկությունների փոփոխման (լրացման))։
ԷԱՀ-ում «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում և (կամ) «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում հայտագրված տեղեկություններում այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, որոնք կապված չեն ԷԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ, ԷԱՀՃ-ում լրացվում են համապատասխան տողերը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկություններ», «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթ» «Փոփոխությունների ծածկագիր» վանդակները, «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողը, «В. Վճարների հաշվարկում» վանդակը (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են վճարների հաշվարկման մասին տեղեկություններում)՝ ըստ բոլոր անհատական բեռնագրերի կամ ՀՓՄ փաստաթղթերի:
11. «ԷԱՀՃ-ն» վանդակը լրացվում է հետևյալ կարգով․
Վանդակի ձախ ենթաբաժինը լրացվում է ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ «ԷԱՀ-ն» վանդակի լրացման կանոններին համապատասխան։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն ներկայացնելիս վանդակի աջ ենթաբաժնում նշվում է «ԷՓ» հապավումը: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ում վանդակի աջ ենթաբաժինը չի լրացվում:
12. «Թերթերի քանակը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս վանդակում նշվում է ԷԱՀՃ-ի թերթերի ընդհանուր քանակը։
13. «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
6-րդ սյունակում դրվում է ԷԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ» վանդակի 6-րդ սյունակում նշված՝ ապրանքի հերթական համարը։
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում ապրանքների քանակն ավելանում է, ապա ԷԱՀ-ում նախկինում չնշված ապրանքի մասով դրվում է ԷԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը, և «/» բաժանիչ նշանով դրվում է անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում ԷԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը։
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում ապրանքների քանակը նվազում է, ապա այն ապրանքի մասով, որի վերաբերյալ տեղեկությունները հանվում են, դրվում է այդ ապրանքի հերթական համարը՝ ԷԱՀ-ին համապատասխան, և «/» բաժանիչ նշանով՝ «0» թվանշանը։
7-րդ սյունակը լրացվում է ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
8-րդ սյունակը լրացվում է ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված դեպքերում, երբ մաքսատուրքերի հաշվարկման նպատակների համար թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագրի սահմանում, նշվում է մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագիրը։
9-10-րդ սյունակները լրացվում են ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
11–րդ սյունակը չի լրացվում։
12-13-րդ սյունակները լրացվում են ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
14. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են տեղեկություններ՝ ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ։
15. «Փոփոխությունների ծածկագիրը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակը լրացվում է այն ապրանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ տեղեկություններում կատարվում են փոփոխություններ (լրացումներ), ինչպես նաև վանդակում լրացվում են «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» և «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողերը, եթե այդ տողերը ԷԱՀՃ-ում ենթակա են լրացման՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան։
Վանդակում նշվում է յոթանիշ թվային ծածկագիր՝ ձևավորված ըստ հետևյալ սխեմայի․
X/Х/Х/Х/Х/Х/Х,
1 2 3 4 5 6 7
որտեղ՝
1-ին տարրը ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլն է՝
0՝ մինչև ապրանքների բացթողումը.
1՝ ապրանքների բացթողումից հետո.
2-րդ տարրը՝ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք ծառայող հանգամանքները՝
0՝ ԱԷՀ-ն ներկայացրած անձի նախաձեռնությամբ․
1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման արդյունքում.
2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումն սկսված ստուգման արդյունքում.
3՝ մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում.
4՝ կամերալ (ոչ արտագնա) մաքսային ստուգման արդյունքում.
5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքում.
6՝ անդամ պետության դատական մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու արդյունքում.
3-րդ տարրը՝ ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
4-րդ տարրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագրի փոփոխում՝
0՝ փոփոխությունները բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
5-րդ տարրը՝ ապրանքների արժեքի վերաբերյալ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
6-րդ տարրը՝ վճարների հաշվարկման վերաբերյալ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունների փոփոխումը (լրացումը) հանգեցնում է վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկությունների փոփոխման (լրացման).
7-րդ տարրը՝ ԷԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են (բացառությամբ տվյալ տարրի 2 և 3 ծածկագրերի ներքո նշված դեպքերի).
2՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի ավելացում (ապրանքի ավելացում).
3՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի պակասեցում (ապրանքի բացառում).
16. «В. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակը լրացվում է, եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա վճարների չափի վրա:
Վանդակի 1-6-րդ սյունակները լրացվում են ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
«Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում նշվում են տեղեկություններ՝ ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ ի «В. Վճարների հաշվարկումը» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
6-րդ սյունակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է մեկ անհատական բեռնագրի կամ մեկ ՀՓՄ փաստաթղթի շրջանակներում բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները): Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխություններ (լրացումներ) կատարելուց հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը:
7-րդ սյունակում դրվում է այն վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողի 6-րդ սյունակում՝ եթե վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ.
նախորդ ԷԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողի 6-րդ սյունակում՝ եթե վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվել է ավելի վաղ.
8-րդ սյունակում նշվում է 6-րդ և 7-րդ սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե 6-րդ սյունակում նշված մեծությունը փոքր է 7-րդ սյունակում նշված մեծությունից, ապա ստացված արժեքից առաջ դրվում է «հանման» նշանը:
«Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում նշվում են տեղեկություններ՝ ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
6-րդ սյունակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է ըստ ԷԱՀ-ի բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները): Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխություններ (լրացումներ) կատարելուց հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը:
7-րդ սյունակում դրվում է այն վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ.
նախորդ ԷԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողի 6-րդ սյունակում՝ եթե վճարների հաշվարկման մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվել է ավելի վաղ։
8-րդ սյունակում նշվում է 6-րդ և 7-րդ սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե 6-րդ սյունակում նշված մեծությունը փոքր է 7-րդ սյունակում նշված մեծությունից, ապա ստացված արժեքից առաջ դրվում է «հանման» նշանը:
17. «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակը լրացվում է՝
ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) կապակցությամբ իրականացվող՝ լրացուցիչ հաշվեգրված վճարի գումարների վճարման (բռնագանձման) կամ վճարի գումարների վերադարձման (հաշվանցման) դեպքում․
ԷԱՀ-ի «В1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակում նշված՝ վճարի վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում (բացառությամբ Ռուսաստանի Դաշնության)․
Օրենսգրքով սահմանված դեպքերում վճարի վճարման պարտավորության դադարեցման (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորությունը դադարել է վճարի վճարման և (կամ) բռնագանձման կապակցությամբ) և (կամ) վճարի բռնագանձման միջոցներ չկիրառելու դեպքում։
Վանդակը լրացվում է ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված՝ վճարը ենթակա է վճարման (հավելյալ վճարման), ապա 1-ին սյունակում նշվում են լրացուցիչ հաշվեգրված վճարի գումարների փաստացի վճարման (բռնագանձման) վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ այն վճարային փաստաթղթերի, որոնց համաձայն կատարվել է վճարումը (բռնագանձումը) (Ռուսաստանի Դաշնությունում՝ ըստ այն գործառնությունների, որոնք արտացոլված են այն անձի անձնական հաշվին, որը վճարել է լրացուցիչ հաշվեգրված վճարի գումարները, կամ որի դրամական միջոցների (դրամի) հաշվին բռնագանձվել են վճարի գումարները)։
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված՝ վճարը ենթակա է վերադարձման (հաշվանցման) (ԷԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի համապատասխան 8-րդ սյունակում մեծությունը նշված է «հանման» նշանով), ապա 1-ին սյունակում նշվում են վերադարձման (հաշվանցման) ենթակա վճարի գումարի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ այն վճարային փաստաթղթերի, որոնց համաձայն կատարվել է վճարի վճարումը (բռնագանձումը) (Ռուսաստանի Դաշնությունում՝ ըստ այն գործառնությունների, որոնք արտացոլված են այն անձի անձնական հաշվին, որը վճարել է վճարը, կամ որի դրամական միջոցների (դրամի) հաշվին բռնագանձվել է վճարի գումարը)։ Ընդ որում, վճարի վճարված (գանձված) գումարը նշվում է «հանման» նշանով:
Վճարի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում 1-ին սյունակում նշվում են՝
առաջին տողում՝ ԷԱՀ-ի «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի 1-ին սյունակում հայտագրված տեղեկությունները («հանման» նշանով նշելով վճարի գումարը)․
երկրորդ տողում՝ տեղեկություններ՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները):
Այն դեպքում, երբ վճարի վճարման պարտավորությունը դադարել է (բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պարտավորությունը դադարել է վճարի վճարման և (կամ) բռնագանձման հետ կապված), և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, 1-ին սյունակը չի լրացվում, իսկ 2-րդ սյունակում նշվում են այն վճարի գումարի վերաբերյալ տեղեկությունները, որի մասով վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում՝ հետևյալ կարգով.
1-ին տարրը վճարի տեսակի ծածկագիրն է այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
2-րդ տարրը՝ վճարի այն գումարը, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.
3-րդ տարրը՝ վճարի արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.
4-րդ տարրը՝ այն փաստաթղթի համարը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ փաստաթուղթը կազմվում է.
5-րդ տարրը՝ այն փաստաթղթի ամսաթիվը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ փաստաթուղթը կազմվում է.
6-րդ տարրը՝ վճարի վճարման պարտավորությունը դադարելու ամսաթիվը կամ դրա բռնագանձումը դադարեցնելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով․
7-րդ տարրը՝ դեպքի ծածկագիրն այն դեպքերի դասակարգչին համապատասխան, որոնց պարագայում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունը դադարում է, և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս տեղեկությունները նշվում են ԷԱՀՃ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են «—» անջատման գծի նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:
18. «ԷԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են ԷԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները և ԷԱՀՃ-ի լրացման ամսաթիվը՝ ԷԱՀ-ի լրացման կարգի II բաժնով սահմանված՝ «ԷԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակի լրացման կանոններին համապատասխան:
III. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված ապրանքների ԷԱՀՃ-ի լրացման կարգը։
19. Պարտադիր լրացվում են «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» (եթե վանդակը լրացվել է ԷԱՀ-ում), «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» (եթե վանդակը լրացվել է ԷԱՀ-ում), «ԷԱՀՃ-ն» (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի համար), «Առանձնահատկությունը» (եթե վանդակը լրացվել է ԷԱՀ-ում), «Ապրանքների կատեգորիան», «Թերթերի քանակը», (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի համար), «Ընթացակարգը» վանդակները, «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 1-ին սյունակը (Բելառուսի Հանրապետության համար), «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 3-րդ սյունակը (եթե սյունակը լրացվել է ԷԱՀ-ում) (Բելառուսի Հանրապետության համար), «ԷԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» (բացառությամբ այն դեպքի, երբ ԷԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «A» և «D», ինչպես նաև ԷԱՀ-ի այն վանդակներին համապատասխանող ԷԱՀՃ-ի վանդակները, որոնցում փոփոխություններ (լրացումներ) են կատարվում։
ԷԱՀ-ի «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 5-րդ սյունակում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԱՀՃ-ում լրացվում են նաև «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 1-ին և 3-րդ սյունակները (եթե սյունակը լրացվել է ԷԱՀ-ում)։
Այն դեպքում, երբ փոփոխություններ (լրացումներ) են կատարվում ԷԱՀ-ի «Ապրանքների մասին տեղեկություններ», «Փաստաթղթերի մասին տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթը» «В. Վճարների հաշվարկում» վանդակների մեջ հայտագրված տեղեկություններում՝ մեկ անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող մեկ փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի շրջանակներում առնվազն մեկ ապրանքի մասով, ինչպես նաև այն տեղեկություններում, որոնք հայտագրված են «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում և (կամ) «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում, ԷԱՀՃ-ում՝ այդ անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող այդ փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի շրջանակներում բոլոր ապրանքների մասով, հաշվի առնելով փոփոխությունները (լրացումները), լրացվում են «Ընդհանուր տեղեկություններ», «Ապրանքների մասին տեղեկություններ», «Փաստաթղթերի մասին տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթը», «Փոփոխությունների ծածկագիրը», «В. Վճարների հաշվարկում» վանդակները (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, մաքսավճարների, տույժերի, տոկոսների (այսուհետ սույն բաժնում՝ վճարներ) հաշվարկման մասին տեղեկություններում), «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողը, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողը (եթե կատարվող փոփոխությունները (լրացումները) հանգեցնում են այդ տողում նշման ենթակա տեղեկությունների փոփոխման (լրացման))։
ԷԱՀ-ում «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում և (կամ) «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում հայտագրված տեղեկություններում այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, որոնք կապված չեն ԷԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ, ԷԱՀՃ-ում լրացվում են համապատասխան տողերը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկություններ», «Ապրանքների մասին տեղեկություններ», «Փաստաթղթերի մասին տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթը» «Փոփոխությունների ծածկագիրը» վանդակները, «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողը, «В. Վճարների հաշվարկում» վանդակը (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են վճարների հաշվարկման մասին տեղեկություններում)՝ ըստ բոլոր անհատական բեռնագրերի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթերի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի:
20. «ԷԱՀՃ-ն» վանդակը լրացվում է հետևյալ կարգով․
Վանդակի ձախ ենթաբաժինը չի լրացվում:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն ներկայացնելիս վանդակի աջ ենթաբաժնում նշվում է «ԷՓ» հապավումը: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ում վանդակի աջ ենթաբաժինը չի լրացվում:
21. «Թերթերի քանակը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս վանդակում նշվում է ԷԱՀՃ-ի թերթերի ընդհանուր քանակը։
22. «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
6-րդ սյունակում դրվում է ԷԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ» վանդակի 6-րդ սյունակում նշված՝ ապրանքի հերթական համարը։
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի շրջանակներում ապրանքների քանակն ավելանում է, ապա ԷԱՀ-ում նախկինում չնշված ապրանքի մասով դրվում է ԷԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը, և «/» բաժանիչ նշանով դրվում է անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի շրջանակներում ԷԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը։
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի շրջանակներում ապրանքների քանակը նվազում է, ապա այն ապրանքի մասով, որի վերաբերյալ տեղեկությունները հանվում են, դրվում է այդ ապրանքի հերթական համարը՝ ԷԱՀ-ին համապատասխան, և «/» բաժանիչ նշանով՝ «0» թվանշանը։
7-րդ սյունակը լրացվում է ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Ապրանքների մասին տեղեկություններ» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
8-րդ սյունակը լրացվում է ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Ապրանքների մասին տեղեկություններ» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), իսկ Օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման նպատակների համար թույլատրվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագրի սահմանում, նշվում է մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագիրը։
9-13-րդ սյունակները լրացվում են ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Ապրանքների մասին տեղեկություններ» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
23. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են տեղեկություններ՝ ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «Փաստաթղթերի մասին տեղեկություններ» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ։
24. «Փոփոխությունների ծածկագիրը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակը լրացվում է այն ապրանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ տեղեկություններում կատարվում են փոփոխություններ (լրացումներ), ինչպես նաև վանդակում լրացվում են «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» և «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողերը, եթե այդ տողերը ԷԱՀՃ-ում ենթակա են լրացման՝ սույն կարգի 19-րդ կետին համապատասխան։
Վանդակում նշվում է յոթանիշ թվային ծածկագիր՝ ձևավորված ըստ հետևյալ սխեմայի՝
X/Х/Х/Х/Х/Х/Х,
1 2 3 4 5 6 7
որտեղ՝
1-ին տարրը ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլն է՝
0՝ մինչև ապրանքների բացթողումը.
1՝ ապրանքների բացթողումից հետո.
2-րդ տարրը՝ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք ծառայող հանգամանքները՝
0՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի նախաձեռնությամբ․
1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման արդյունքում.
2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումն սկսված ստուգման արդյունքում.
3՝ մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում.
4՝ կամերալ (ներքին) մաքսային ստուգման արդյունքում.
5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքում.
6՝ անդամ պետության դատական մարմնի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում.
3-րդ տարրը՝ ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
4-րդ տարրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագրի փոփոխում՝
0՝ փոփոխությունները բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
5-րդ տարրը՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
6-րդ տարրը՝ վճարների հաշվարկման վերաբերյալ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունների փոփոխումը (լրացումը) հանգեցնում է վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկությունների փոփոխման (լրացման).
7-րդ տարրը՝ ԷԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխում (լրացում)՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են․
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են (բացառությամբ տվյալ տարրի 2 և 3 ծածկագրերի ներքո նշված դեպքերի).
2՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի ավելացում (ապրանքի ավելացում).
3՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի պակասեցում (ապրանքի բացառում)։
25. «В. Վճարների հաշվարկում» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակը լրացվում է, եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա վճարների չափի վրա:
Վանդակի 1-6-րդ սյունակները լրացվում են ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
«Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում նշվում են տեղեկություններ՝ ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
6-րդ սյունակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է մեկ անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող մեկ փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի շրջանակներում բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները): Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխություններ (լրացումներ) կատարելուց հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը:
7-րդ սյունակում բերվում է այն վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողի 6-րդ սյունակում՝ եթե վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ.
նախորդ ԷԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվել է ավելի վաղ.
8-րդ սյունակում նշվում է 6-րդ և 7-րդ սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե 6-րդ սյունակում նշված մեծությունը փոքր է 7-րդ սյունակում նշված մեծությունից, ապա ստացված արժեքից առաջ դրվում է «հանման» նշանը:
«Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում նշվում են տեղեկություններ՝ ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
6-րդ սյունակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է ըստ ԷԱՀ-ի բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները): Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխություններ (լրացումներ) կատարելուց հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը:
7-րդ սյունակում բերվում է այն վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԷԱՀ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվում է առաջին անգամ.
նախորդ ԷԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողի 6-րդ սյունակում, եթե վճարների հաշվարկման մասին տեղեկությունների փոփոխումը (լրացումը) կատարվել է ավելի վաղ։
8-րդ սյունակում նշվում է 6-րդ և 7-րդ սյունակներում նշված մեծությունների տարբերությունը: Եթե 6-րդ սյունակում նշված մեծությունը փոքր է 7-րդ սյունակում նշված մեծությունից, ապա ստացված արժեքից առաջ դրվում է «հանման» նշանը:
26. «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակը լրացվում է՝
ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) կապակցությամբ իրականացվող՝ լրացուցիչ հաշվեգրված վճարի գումարների վճարման (բռնագանձման) կամ վճարի գումարների վերադարձման (հաշվանցման) դեպքում․
ԷԱՀ-ի «В1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակում նշված՝ վճարի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում (բացառությամբ Ռուսաստանի Դաշնության)․
Օրենսգրքով սահմանված դեպքերում վճարի վճարման պարտավորության դադարեցման (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորությունը դադարել է վճարի վճարման և (կամ) բռնագանձման կապակցությամբ) և (կամ) վճարի բռնագանձման միջոցներ չկիրառելու դեպքում։
Վանդակը լրացվում է ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ ԷԱՀ-ի «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները:
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված՝ վճարը ենթակա է վճարման (հավելյալ վճարման), ապա 1-ին սյունակում նշվում են լրացուցիչ հաշվեգրված վճարի գումարների փաստացի վճարման (բռնագանձման) վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ այն վճարային փաստաթղթերի, որոնց համաձայն կատարվել է վճարումը (բռնագանձումը) (Ռուսաստանի Դաշնությունում՝ ըստ այն գործառնությունների, որոնք արտացոլված են այն անձի անձնական հաշվին, որը վճարել է լրացուցիչ հաշվեգրված վճարի գումարները, կամ որի դրամական միջոցների (դրամի) հաշվին բռնագանձվել են վճարի գումարները)։
Եթե ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված՝ վճարը ենթակա է վերադարձման (հաշվանցման) (ԷԱՀՃ-ի «В. Վճարների հաշվարկում» վանդակի համապատասխան 8-րդ սյունակում մեծությունը նշված է «հանման» նշանով), ապա 1-ին սյունակում նշվում են վերադարձման (հաշվանցման) ենթակա վճարի գումարի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ այն վճարային փաստաթղթերի, որոնց համաձայն կատարվել է վերադարձման ենթակա վճարի վճարումը (բռնագանձումը) (Ռուսաստանի Դաշնությունում՝ ըստ այն գործառնությունների, որոնք արտացոլված են այն անձի անձնական հաշվին, որը վճարել է լրացուցիչ հաշվեգրված վճարի գումարները, կամ որի դրամական միջոցների (դրամի) հաշվին բռնագանձվել են վճարի գումարները)։ Ընդ որում, վճարի վճարված (գանձված) գումարը նշվում է «հանման» նշանով:
Վճարի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում 1-ին սյունակում նշվում են՝
առաջին տողում՝ ԷԱՀ-ի «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի 1-ին սյունակում հայտագրված տեղեկությունները («հանման» նշանով նշելով վճարի գումարը)․
երկրորդ տողում՝ տեղեկություններ՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները):
Այն դեպքում, երբ վճարի վճարման պարտավորությունը դադարել է (բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պարտավորությունը դադարել է վճարի վճարման և (կամ) բռնագանձման հետ կապված), և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, 1-ին սյունակը չի լրացվում, իսկ 2-րդ սյունակում նշվում են այն վճարի գումարի վերաբերյալ տեղեկությունները, որի մասով վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում՝ հետևյալ կարգով.
1-ին տարրը վճարի տեսակի ծածկագիրն է՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
2-րդ տարրը՝ վճարի այն գումարը, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.
3-րդ տարրը՝ վճարի արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.
4-րդ տարրը՝ այն փաստաթղթի համարը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ փաստաթուղթը կազմվում է.
5-րդ տարրը՝ այն փաստաթղթի ամսաթիվը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ փաստաթուղթը կազմվում է.
6-րդ տարրը՝ վճարի վճարման պարտավորությունը դադարելու ամսաթիվը կամ դրա բռնագանձումը դադարեցնելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով․
7-րդ տարրը՝ դեպքի ծածկագիրն այն դեպքերի դասակարգչին համապատասխան, որոնց պարագայում ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է, և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ն լրացնելիս տեղեկությունները նշվում են ԷԱՀՃ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ը լրացնելիս բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են «—» անջատման գծի նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:
27. «ԷԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են ԷԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները և ԷԱՀՃ-ի լրացման ամսաթիվը՝ ԷԱՀ-ի լրացման կարգի III բաժնով սահմանված՝ «ԷԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակի լրացման կանոններին համապատասխան:
IV. Մաքսային մարմնի կողմից ԷԱՀՃ-ի «А» և «D» վանդակների լրացման կարգը
28. «A» վանդակում նշվում է ԷԱՀՃ-ի գրանցման համարը՝ ըստ հետևյալ սխեմայի.
ХХХХХХХХ/ХХХХХХ/ХХХХХХХ/ XX ,
|
1 |
2 |
որտեղ՝
1-ին տարրը՝ այն ԷԱՀ-ի գրանցման համարը, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են.
2-րդ տարրը՝ այն ԷԱՀ-ի մասով ԷԱՀՃ-ի հերթական համարը, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են (սկսած «01» համարից՝ ԷԱՀ-ն փոփոխող (լրացնող) առաջին ԷԱՀՃ-ի համար):
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ամսաթիվը՝ օօաատտ (օրը, ամիսը օրացուցային տարվա վերջին 2 թվանշանները) ձևաչափով, իսկ մինչև ապրանքների բացթողումը տեղեկությունների փոփոխման (լրացման) դեպքում նշվում է նաև ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմին դիմում ներկայացնելու ժամանակը կամ ԷԱՀՃ ներկայացնելու ամսաթիվը, եթե այդպիսի դիմում չի պահանջվում։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀՃ ներկայացնելիս «А» վանդակում նշված տեղեկությունները հաստատվում են ԷԱՀՃ-ն գրանցած մաքսային մարմին պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։
29. «D» վանդակում նշվում են ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին տեղեկություններ, ինչպես նաև մաքսային հսկողության արդյունքներով այլ տեղեկություններ՝ ԷԱՀ-ի լրացման կարգի IV բաժնով սահմանված՝ «D» վանդակի լրացման կանոններին համապատասխան։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգի |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
այն դեպքերի, որոնց պարագայում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունը դադարում է, և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում
|
Ծածկագիրը |
Դեպքի նկարագրությունը |
|
СИ |
լրացել է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով չվճարված մաքսատուրքի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը |
|
БВ |
բռնագանձման համար անհուսալի են ճանաչվել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը |
|
УТ |
վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մաքսային մարմնի կողմից ճանաչվելը՝ մաքսային կարգավորման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3099 հոդվածին համապատասխան, այդ ապրանքների համար վրա է հասել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարելու ժամկետը |
|
КТ |
Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության դադարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելու կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սեփականությունը (եկամուտը) դարձնելու կապակցությամբ՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
|
ОВ |
էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության դադարումը՝ մաքսային մարմնի կողմից՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը մերժելու կապակցությամբ |
|
0.1 |
էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության դադարումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետկանչի կապակցությամբ |
|
ЗТ |
էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության դադարումը՝ մաքսային մարմնի կողմից, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու) կապակցությամբ |
|
МЦ |
ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը չվճարելու փաստի հայտնաբերումը, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, այն չափով, որի հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3098 հոդվածին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման համար փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող արժույթների փոխարժեքով |
|
ВТ |
ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք չի վճարվել |
|
СЛ |
այն ֆիզիկական անձի մահվան վրա հասնելը, որի համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, առաջացել է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորություն, կամ նրան մահացած հայտարարելը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3094 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված անձի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում) |
|
ВХ |
էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության դադարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու, ժամանակավոր պահպանման հանձնելու կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան բաց թողնելու կապակցությամբ, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, և որոնց առնչությամբ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3095 հոդվածին համապատասխան |
|
ИН |
էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքերի բռնագանձման միջոցներ չկիրառելու այլ դեպքեր, որոնք սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմինն իրականացնում է բռնագանձումը |
|
НН |
այն դեպքերը, որոնց պարագայում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով հարկերի վճարման պարտավորությունը դադարում է, և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգի |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
այն դեպքերի, որոնց պարագայում ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է, և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում
|
Ծածկագիրը |
Դեպքի նկարագրությունը |
|
СИ |
լրացել է չվճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձումը |
|
БВ |
բռնագանձման համար անհուսալի են ճանաչվել մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը |
|
МЦ |
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության դադարումը՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների առնչությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրի մեջ հաշվարկված մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստի հայտնաբերման կապակցությամբ, որոնք ձևակերպվում են մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, և որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, այն չափով, որի հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար արժույթների փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով |
|
ЗП |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1 – 3-րդ և 5-րդ ենթակետերին ու 5-րդ կետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096 հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը |
|
ПП |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է |
|
ОВ |
«մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը մերժելը |
|
0.1 |
էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետկանչը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, և (կամ) էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան |
|
УТ |
վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելը՝ մաքսային կարգավորման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, այդ ապրանքների համար վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը |
|
КТ |
էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
|
ЗТ |
մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան |
|
ВХ |
էլեկտրոնային առևտրի այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում, և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել |
|
ИК |
Եվրասիական տնտեսական մաքսային օրենսգրքով նախատեսված այլ դեպքեր |
|
ИП |
ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ չկիրառելու այլ դեպքեր, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: