ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 մարտի 2026 թվականի |
թիվ 27 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 70 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 70 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի մարտի 10-ի թիվ 27 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 70 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Կանոններ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: