ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.03.2026
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2026 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 185 որոշմամբ հաստատված՝ Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Բ. Սուլթանով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2026 թվականի մարտի 3-ի

թիվ 25 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքում կատարվող

 

1. I բաժնում՝

ա) «060» ծածկագրով դիրքում՝

«060070» ծածկագրով դիրքում երրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«պոտենցիալների կոնտակտային տարբերության մեթոդ»

«060070» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«060075

ուլտրաձայնային հսկողության կոնտակտային մեթոդ»

«060080» ծածկագրով դիրքը հանել.

«060210» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«060215

ջերմային մեթոդ (ջերմային հսկողություն)»

«060220» ծածկագրով դիրքը հանել.

բ) «070» ծածկագրով դիրքում՝

«070040» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«070045

թրթռման փորձարկում՝ մի քանի տիպերի ներգործության վերարտադրությամբ»

«070100» ծածկագրով դիրքը հանել.

գ) «090» ծածկագրով դիրքում «090040» ծածկագրով դիրքում երրորդ սյունակի տեքստը լրացնել «(տաքացման փորձարկում)» բառերով․

դ) «110» ծածկագրով դիրքում՝

«110000» ծածկագրով դիրքը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

«110010

էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության (խանգարումակայունության) հետազոտություններ (փորձարկումներ)

110020

էլեկտրամագնիսական խանգարումների/էլեկտրամագնիսական էմիսիայի (էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուրից էմիսիայի (խանգարումաէմիսիայի)) հետազոտություններ (փորձարկումներ)»․

ե) «130» ծածկագրով դիրքում՝

«130010» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

130005 լույսի աղբյուրների և լուսային/լուսավորման սարքերի օպտիկական պարամետրերի որոշում»

«130020» ծածկագրով դիրքը հանել.

զ) «230» ծածկագրով դիրքում «230010» ծածկագրով դիրքում երրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«պարամետրերի չափում/օգտակար գործողության գործակցի հաշվարկ»

է) «270» ծածկագրով դիրքում՝ «270235» ծածկագրով դիրքում երրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ռենտգենաֆլյուորեսցենտային մեթոդ»․

ը) «290» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«290

Էլեկտրաֆիզիկական (էլեկտրատեխնիկական) հետազոտություններ (փորձարկումներ)

 

290010

կորստի հոսանքի չափում

 

290020

լարման մասով դինամիկական գերբեռնվածության փորձարկում

 

290030

անվանական հոսանքից շեղումների փորձարկում

 

290040

անվանական սպառվող հզորությունից շեղումների փորձարկում

 

290050

այն սարքերի փորձարկում, որոնք պարունակում են տրանսֆորմատորից սնուցվող շղթաներ՝ դրանց գերբեռնվածությունը պաշտպանելու համար

 

290060

էլեկտրական ամրության (մեկուսիչի ծակման) փորձարկում

 

290070

փորձարկում աշխատանքի անբնականոն ռեժիմի պայմաններում

 

290080

հոսանքատար մասերին հասանելիությունից պաշտպանության փորձարկում

 

290999

էլեկտրաֆիզիկական (էլեկտրատեխնիկական) հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ»․

«290000» ծածկագրով դիրքը հանել.

թ) «290» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «300» և «310» ծածկագրերով դիրքեր՝

«300

Հետազոտություններ (փորձարկումներ) էներգետիկական արդյունավետության պահանջների (ցուցանիշների) մասով

 

300000 հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ էներգետիկական արդյունավետության պահանջների (ցուցանիշների որոշման) մասով՝ առանց ճշգրտելու

310

Հետազոտություններ (փորձարկումներ) էլեկտրական արտադրատեսակների մեջ վտանգավոր (կանոնակարգվող) նյութերի պարունակության մակարդակը որոշելու համար

 

310010 ատոմային կլանման սպեկտրաչափում ԱԿՍ (AAS)

 

310020 ատոմային կլանման սպեկտրաչափում «սառը գոլորշու» մեթոդով CV-AAS

 

310030 ատոմային կլանման սպեկտրաչափում ջերմային քայքայման մեթոդով (ոսկու հետագա ամալգամացմամբ) TD(G)-AAS

 

310040 ատոմային ֆլուորեսցենտային սպեկտրաչափում «սառը գոլորշու» մեթոդով CV-AFS

 

310050 բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրում՝ ուլտրամանուշակագույն HPLC-UV

 

310060 գազային քրոմատագրում՝ զանգվածասպեկտրաչափում GC-MS

 

310070 իոնային քրոմատագրում IC

 

310080 այրման արգասիքների իոնային քրոմատագրում C-IC

 

310090 գունաչափական մեթոդ

 

310100 զանգվածասպեկտրաչափում՝ ինդուկտիվ կապված պլազմայով ICP-MS

 

310110 զանգվածասպեկտրաչափում իոնի միացմամբ IAMS

 

310120 պիրոլիտիկ գազային քրոմատագրման մեթոդ՝ ջերմային դեսորբմամբ (կլանվածքազատմամբ) զանգվածասպեկտրաչափում Py/TD-GC-MS

 

310130 օպտիկական էմիսիոն սպեկտրաչափում՝ ինդուկտիվ կապված պլազմայով ICP-OES

 

310140 ռենտգենային ֆլուորեսցենտային վերլուծություն ՌՖՎ (XRF)

 

310999 էլեկտրական արտադրատեսակների մեջ վտանգավոր (կանոնակարգվող) նյութերի պարունակության մակարդակը որոշելու համար հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ»։

2. II բաժնում՝

ա) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5․ Նշագիրը

ՄՏ 047-2026 (խմբ. 1)»․

բ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22․ Փոփոխությունները

20   թվականի,

հաշվի առնելով փոփոխությունները վստահելի աղբյուրներում՝ տեղեկագրքի մանրամասնեցված տեղեկություններում կատարվել են փոփոխություններ.

 

փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 25 որոշմամբ»։

3. III բաժնի աղյուսակում 1.3.3.1 դիրքում երկրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ամսաթվի նշագիրը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով»։

4. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի վարման կարգի հավելվածի աղյուսակում՝

երկրորդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Էլեկտրաֆիզիկական (էլեկտրատեխնիկական) հետազոտություններ (փորձարկումներ)».

լրացնել հետևյալ բովանդակությամբ «300» և «310» ծածկագրերով դիրքեր՝

«300

Հետազոտություններ (փորձարկումներ) էներգետիկական արդյունավետության պահանջների (ցուցանիշների) մասով

էներգասպառող սարքվածքների էներգետիկական արդյունավետության (էներգասպառման խնայողականության) պարամետրերի (ցուցանիշների) չափումների (հաշվարկի) մեթոդներ՝ կանոնակարգված պայմաններում, ինչպես նաև արտադրանքի շահագործման ընթացքում ստացված՝ էներգասպառման (էներգաարդյունավետության) վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակման հիման վրա

310

Հետազոտություններ (փորձարկումներ) էլեկտրատեխնիկական արտադրատեսակների մեջ վտանգավոր (կանոնակարգված) նյութերի պարունակության մակարդակը որոշելու համար

չափումների մեթոդներ, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկական արտադրատեսակների մեջ կանոնակարգված նյութերի առկայությունը կամ քանակը գնահատելու/որոշելու համար»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան