ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 մարտի 2026 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) մշակման արդյունքի տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Ներառել տեղեկագիրքը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրականացնելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Բ. Սուլթանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 24 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) մշակման արդյունքի տեսակների
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
|
Մշակման արդյունքի ծածկագիրը |
Մշակման արդյունքի անվանումը |
Դիրքի պարզաբանումները |
|
1 |
տեղեկությունները բացակայում են |
կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ստացված հարցման հաջող մշակման արդյունքներով՝ հարցվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) բացակայության դեպքում |
|
2 |
տեղեկություններն ստացվել են |
կիրառվում է, եթե անհրաժեշտ է հաստատել հաջող մշակված էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ստացման փաստը՝ առանց այդ էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) նկատմամբ կատարվող գործառնությունները ճշգրտելու |
|
3 |
տեղեկություններն ավելացվել են |
կիրառվում է տեղեկատվական ռեսուրսում էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները) ավելացնելու (ներառելու) փաստը հաստատելու նպատակով |
|
4 |
տեղեկությունները փոփոխվել են |
կիրառվում է տեղեկատվական ռեսուրսում փոփոխված էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները) ավելացնելու (ներառելու) փաստը հաստատելու նպատակով |
|
5 |
տեղեկությունները հեռացվել են |
կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները) տեղեկատվական ռեսուրսից հեռացնելու (բացառելու) փաստը հաստատելու նպատակով, այդ թվում՝ եթե էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ֆիզիկապես հեռացում չի իրականացվում |
|
6 |
տեղեկությունները մշակվել են |
կիրառվում է, եթե անհրաժեշտ է հաստատել ստացված էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) հաջող մշակման փաստը՝ առանց այդ էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) նկատմամբ կատարվող գործառնությունները ճշգրտելու |
|
7 |
տեղեկությունները չեն կարող մշակվել |
կիրառվում է այն էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները) ստանալու դեպքում, որի (որոնց) մշակումը՝ փոխանակման ընթացակարգի խախտման հետ չկապված պատճառով, հնարավոր չէ |
|
8 |
տեղեկությունները չեն կարող տրամադրվել |
կիրառվում է հարցվող էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները) որևէ պատճառով, որը կապված չէ ռեսպոնդենտի մոտ դրա (դրանց) բացակայության հետ, ռեսպոնդենտի կողմից ներկայացվելու անհնարինության դեպքում |
II. Տեղեկագրքի անձնագիրը
|
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
|
1 |
2 |
3 |
|
1 |
Ծածկագիրը |
074 |
|
2 |
Տիպը |
1՝ տեղեկագիրք |
|
3 |
Անվանումը |
էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) մշակման արդյունքի տեսակների տեղեկագիրք |
|
4 |
Հապավումը |
ԷՓՄԱՏՏ |
|
5 |
Նշագիրը |
ՄՏ 074-2026 (խմբ. 1) |
|
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 24 որոշում |
|
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
20__թ |
|
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
|
11 |
Նշանակությունը |
տեղեկագիրքը նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) մշակման արդյունքների համակարգման և ծածկագրման համար |
|
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովման համար |
|
13 |
Առանցքային բառերը |
մշակման արդյունք, մշակման արդյունքի ծածկագիր, էլեկտրոնային փաստաթուղթ (տեղեկություններ) |
|
14 |
Այն ոլորտը, որում իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
1000՝ բոլոր ոլորտները |
|
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
|
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
|
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ |
|
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի դիրքերի ավելացումը կամ փոփոխումը (դիրքի պարզաբանումների մասով) կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Տեղեկագրքից դիրքերը հանել չի թույլատրվում։ Օպերատորն ապահովում է տեղեկագրքից արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում։ Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում |
|
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի III բաժնում |
|
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
|
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
|
22 |
Փոփոխությունները |
- |
|
23 |
Հղումը՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն տեղեկագրքի I բաժնում |
|
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n>1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n>1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n>1, m>1).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m>1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. | ||||
|
1. Տեղեկություններ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների մշակման արդյունքների տեսակների մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | ||||
|
1.1. Մշակման արդյունքի ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [0-9]{1,2} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 | ||||
|
1.2. Մշակման արդյունքի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 1000 |
ձևավորվում է ռուսերենով բառակապակցության տեսքով |
1 | ||||
|
1.3. Դիրքի պարզաբանումները |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000 |
ձևավորվում է ռուսերենով բառակապակցության կամ նախադասության տեսքով |
0..1 | ||||
|
1.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | ||||
|
*.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ տեղեկագրքի դիրքի գործողության մեկնարկի ամսաթվին |
1 | ||||
|
*.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | ||||
|
*.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5) |
ակտի տեսակի ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագրքին համապատասխան |
1 | ||||
|
*.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||||
|
*.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||||
|
*3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ տեղեկագրքի փոփոխվող դիրքի գործողության ավարտի ամսաթվին |
0..1 | ||||
|
*.4. Տեղեկություններ տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | ||||
|
*.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ակտի տեսակի ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագրքին համապատասխան |
1 | ||||
|
*.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||||
|
*.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: