ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 մարտի 2026 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մարտի 31-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի մարտի 24-ի թիվ 38 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգի մեջ կատարվող
1. 3-րդ կետի առաջին պարբերությունը «Առաջարկը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 31 կետում նշված դեպքի,» բառերով։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետ.
«31. Առաջարկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելվածի 2.12 բաժնում փոփոխություններ կատարելու նպատակով՝ թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների առնչությամբ, որոնք ներառված են «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի միասնական կոնվենցիայով՝ «Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական կոնվենցիայի փոփոխությունների մասին» 1972 թվականի արձանագրությանը համապատասխան դրանում կատարված փոփոխություններով, «Հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի մասին» 1971 թվականի փետրվարի 27-ի կոնվենցիայով և Միավորված ազգերի կազմակերպության «Թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի դեկտեմբերի 20-ի կոնվենցիայով նախատեսված ցանկերում (այսուհետ՝ կոնվենցիաների ցանկեր), ուղարկվում է Հանձնաժողով՝ անդամ պետության համապատասխան լիազորված մարմնի կողմից Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի՝ կոնվենցիաների ցանկերի փոփոխության մասին որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 90 աշխատանքային օրվա ընթացքում։
Առաջարկին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը և նյութերը.
Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի՝ կոնվենցիաների ցանկերի փոփոխության մասին որոշման պատճենը՝ ռուսերենով կամ կցված ռուսերեն թարգմանությամբ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելվածի 2․12 բաժնում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը.
առաջարկին վերաբերող այլ փաստաթղթեր և նյութեր (առկայության դեպքում)։
Անդամ պետության՝ սույն կետով նախատեսված առաջարկը Հանձնաժողով չի ուղարկվում այն դեպքում, երբ ավելի վաղ այդ անդամ պետության կողմից, սույն կարգի 5-րդ կետին համապատասխան, ստացվել է այլ անդամ պետության համանման առաջարկ։»։
3. 4-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան առաջարկը Հանձնաժողովում ստացվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այդ առաջարկի ստուգումը՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի լրակազմության առումով։ Բոլոր փաստաթղթերի և տեղեկությունների առկայության դեպքում առաջարկն ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից՝ Կանոնակարգին համապատասխան։»
բ) երկրորդ պարբերությունում «Նյութերը» բառը փոխարինել «Փաստաթղթերը և նյութերը» բառերով։
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ․
«5. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը սույն կարգի 31 կետում նշված դեպքում առաջարկը Հանձնաժողովում ստացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է կից փաստաթղթերով և նյութերով նշված առաջարկի, ինչպես նաև այլ նյութերի (անհրաժեշտության դեպքում) ուղարկումը մյուս անդամ պետությունների ուսումնասիրմանը։
Փաստաթղթերը և նյութերը ոչ լրիվ ծավալով ներկայացվելու դեպքում անդամ պետության պետական իշխանության այն մարմին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար, ուղարկվում է դրա ուսումնասիրումը մերժելու մասին ծանուցում (հիմնավորմամբ)։
Անդամ պետությունները կից փաստաթղթերով և նյութերով առաջարկը, ինչպես նաև այլ նյութեր (առկայության դեպքում) Հանձնաժողովից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 60 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովին տեղեկացնում են դրանց ուսումնասիրման արդյունքների մասին։
Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը, սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան, անդամ պետություններից տեղեկատվություն ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշման համապատասխան նախագծի լրամշակումը՝ Կանոնակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանն այն ներկայացնելու նպատակով։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: