ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 մարտի 2026 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ (ԼՐԱՑՄԱՆ) ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 260-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշմամբ հաստատված՝ Ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման և ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ 3-րդ և 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի ապրիլի 1-ից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի մարտի 17-ի թիվ 34 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման և ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մեջ կատարվող
1. 21-րդ կետի վեցերորդ պարբերությունը լրացնել «(Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության համար բջջային կապի բաժանորդային սարքերի (սմարթֆոնների, կապի բջջային ցանցերի համար հեռախոսային ապարատների և բջջային կապի գործառույթ ունեցող պլանշետների) համար լրացուցիչ նշվում է IМЕI-ծածկագիրը (միջազգային նույնականացման համարը))» բառերով։
2. 41-րդ կետի «գ» ենթակետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«հասցեի տեսակի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ հասցեի տեսակների ցանկին համապատասխան (այսուհետ՝ հասցեի տեսակների ցանկ)․»։
3. 45-րդ կետի «գ» ենթակետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«հասցեի տեսակի ծածկագիրը՝ հասցեի տեսակների ցանկին համապատասխան․»։
4. 46-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել «(Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության համար բջջային կապի բաժանորդային սարքերի (սմարթֆոնների, կապի բջջային ցանցերի համար հեռախոսային ապարատների և բջջային կապի գործառույթ ունեցող պլանշետների) համար լրացուցիչ նշվում է IМЕI-ծածկագիրը (միջազգային նույնականացման համարը))» բառերով։
5. 50-րդ կետի «գ» ենթակետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«հասցեի տեսակի ծածկագիրը՝ հասցեի տեսակների ցանկին համապատասխան․»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|