ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 972-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 972-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 972-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝

«Երեք տարվա ժամկետի հաշվարկն սկսվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրը։».

2) 8-րդ կետը «տվյալ» բառից հետո լրացնել «կամ տվյալ պաշտոնին հավասար» բառերով.

3) 10-րդ կետում և ամբողջ տեքստում «կադրերի վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը» բառերը փոխարինել «ներկայացնելով ատեստավորման փուլերի անցկացման ժամանակացույցը» բառերով.

4) 11-րդ, 24-րդ, 50-րդ և 61-րդ կետերում «մեկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

5) 12-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով.

6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Ատեստավորումն իրականացվում է համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովի կողմից, որը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչն է, ով համակարգում է ատեստավորման գործընթացը և կազմակերպում ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրումը։ Հարցազրույցի փուլի արձանագրումն իրականացվում է թղթային եղանակով կամ տեսաձայնագրման միջոցով։ Թղթային արձանագրությունը պահվում է մինչև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման ժամկետի ավարտը, իսկ տեսաձայնագրությունը՝ մեկ տարի ժամկետով։».

7) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի պաշտոնից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն իրականացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորված հանձնաժողովների կողմից:».

8) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հանձնաժողովները ձևավորվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող առնվազն 4 ծառայողից, իսկ հանձնաժողովների նախագահներ են նշանակվում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են ի պաշտոնե:».

9) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝

«Անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը սույն կետով նախատեսված արձանագրությունը երկօրյա ժամկետում գրությամբ ուղարկում է ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ ստուգարքի փուլին մասնակցող՝ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ու ստուգարքի փուլը չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների հավելավճարի վճարումը դադարեցնելու համար։».

10) 27-րդ կետից հանել «և պատասխանների ձևաթղթի լրացման կարգը» ու «և թեստային առաջադրանքները» բառերը.

11) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Տեսաձայնագրությունները պահվում են մեկ տարի ժամկետով:».

12) 50-րդ կետում՝

ա. «առանձին» բառը փոխարինել «համապատասխան» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝

«Անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը սույն կետով նախատեսված արձանագրությունը երկօրյա ժամկետում գրությամբ ուղարկում է ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ թեստավորման փուլին մասնակցող՝ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ու թեստավորման փուլը չհաղթահարած ծառայողների հավելավճարի վճարումը դադարեցնելու համար։».

13) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«52. Հարցազրույցի փուլին ներկա են լինում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը և ատեստավորման հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կողմից ապահովվում է նաև ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրա կողմից լիազորված՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող այլ անձի ներկայությունը։».

14) 53-րդ կետը «մասնագիտական» բառից հետո լրացնել «պատրաստվածության աստիճանը» բառերով.

15) 55-րդ կետում՝

ա. «կայացվում են» բառից հետո լրացնել «բաց քվեարկությամբ՝» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝

«Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:».

16) 58-րդ կետում «պատճեններն» բառը փոխարինել «պատճենները գրությամբ» բառերով, «ֆինանսների կառավարման» բառերը՝ «ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման» բառերով.

17) 61-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հանձնաժողովի քարտուղարի կողմից ատեստավորման հարցազրույցի փուլի ավարտից անմիջապես հետո ապահովվում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին ատեստավորման հարցազրույցի փուլի արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի կողմից կայացված եզրակացությանը ծանոթացնելու գործընթացը, որը հավաստվում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի ստորագրությամբ:».

18) 63-րդ կետը «անգամ» բառից հետո լրացնել «՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան,» բառերով.

19) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«66. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների հերթական ատեստավորումը կազմակերպելու նպատակով, սույն կարգի 4-րդ կետով սահմանված եռամյա ժամկետը լրանալուց չորս ամիս առաջ անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը կազմում է ատեստավորման ենթակա ծառայողների անվանացուցակ և ատեստավորման ժամանակացույց և գրությամբ ուղարկում համապատասխան ստորաբաժանումներ։ Անվանացուցակում ընդգրկված ծառայողների ատեստավորման գործընթացը պետք է ավարտվի ոչ ուշ, քան սույն կարգի 4-րդ կետով սահմանված եռամյա ժամկետի ավարտը։».

20) լրացնել հետևյալ բովանդակությամբ 66.1-ին կետով՝

«66.1. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ ատեստավորման արդյունքում «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացություն կայացվելու դեպքում, հավելավճարի վճարումը դադարեցվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված եռամյա ժամկետը լրանալու օրվանից, իսկ համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար կարող է դիմել սույն կարգի 63-րդ կետով սահմանված կարգով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2026 թվական: