ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1216-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 1 128 380.7 (մեկ միլիարդ հարյուր քսանութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար յոթ հարյուր) հազար դրամ բյուջետային վարկ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով), սահմանելով, որ՝
1) բյուջետային վարկը տրամադրվում է տարեկան 0.3 տոկոս տոկոսադրույքով և 120 (հարյուր քսան) ամսում մարելու պայմանով.
2) բյուջետային վարկի տոկոսները հաշվեգրվում են վարկի մնացորդի նկատմամբ.
3) բյուջետային վարկի տոկոսագումարների և մայր գումարի մարումները կատարվում են եռամսյակային պարբերականությամբ՝ սկսած վարկի տրամադրման ամսվան հաջորդող 36-րդ ամսից, հավասարաչափ վճարումներով։ Ընդ որում՝ վարկի տրամադրման օրվանից 36-րդ ամիսն ընկած ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են վճարման առաջին վճարման հետ միասին.
4) որպես վարկային պարտավորության ապահովման միջոց ընդունվում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ քաղ. Երևան, Ոսկերիչների 1 հասցեում գտնվող գույքը (սեփականության վկայական՝ 06102025-01-0112 (գաղտնաբառ՝ HNXB4S3YPXIG), գրավի և հաջորդող գրավի իրավունքի գրանցման վկայականներ՝ 10112023-01-0081 (գաղտնաբառ՝ RJSBMC1WWARJ), 25092025-01-0002 (գաղտնաբառ՝ 6MHILRIVNJNI), 04062026-01-0263 (գաղտնաբառ՝ 2NSUQTA6RYR7)), անշարժ գույքի հաջորդող գրավը.
5) գրավի պայմանագրի կնքման և գրավի իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են ֆինանսավորման «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:
3. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում՝ փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում՝ փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4 և 5 աղյուսակներում՝ փոփոխություններ և լրացումներ, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, NN 3, 4, 9 և 9.1 հավելվածներում՝ փոփոխություններ, լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|