ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1217-Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 9.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի համար մինչև մեկ տարի ժամկետով (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս) սովորող (կամ դիմորդ հանդիսացող) հետևյալ քաղաքացիներին՝
1) Ժան Գոռի Խաչատրյան (ծնվ.՝ 04.05.2007 թ., Կոտայքի մարզի Զ/Կ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
2) Արման Գագիկի Շաղոյան (ծնվ․՝ 29․09․2008 թ․, Երևանի թիվ 1 Զ/Կ)։ Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
3) Սամվել Սեդրակի Զաքարյան (ծնվ․՝ 20․10․2008 թ․, Շիրակի մարզ Զ/Կ)։ Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող)՝ Հովհաննես Էդուարդի Մուրադյանին (ծնվ․՝ 30․06․2005 թ․, Երևանի թիվ 2 Զ/Կ)։ Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
3. Սահմանել, որ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո դադարեցված է համարվում սույն որոշման 2-րդ կետով Հովհաննես Էդուարդի Մուրադյանին ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1232-Ա որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 52-րդ ենթակետը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք ներկայացնելու դեպքում: Եթե մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նշված քաղաքացիները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2026 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|