ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1200-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերով և 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 22112021-06-0043)՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 27122021-06-0068), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Վանաձոր (քաղաք), Բաթումիի փողոց 3/2 հասցեում գտնվող` 06-001-0332-0021-002 կադաստրային ծածկագրով, 960.76 քառ. մետր մակերեսով, 159,142,558.0 դրամ հաշվեկշռային (08.04.2026 թվականի դրությամբ) և 166,786,960.0 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքներով մասնաշենքը և մասնաշենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.23971 հա մակերեսով հողամասից (կադաստրային ծածկագիր՝ 06-001-0332-0021) 0.08401 հա մակերեսով հողատարածքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ անշարժ գույք), հետ վերցնել կոմիտեից և ամրացնել (հանձնել) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ ծառայության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Վանաձորի տեղամասի տեղակայման, վարչության և տեղամասի աշխատակիցների (ծառայողների) համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի հուլիսի 7-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 94/0015 պայմանագրում (վավերացված՝ 2015 թվականի հուլիսի 7-ին, սեղանամատյանում՝ 13241 համարով, փոփոխությունը՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի համաձայնագրով, գրանցամատյանում՝ 21518 համարով) սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում, ծառայության պետի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի N 1200-Ա որոշման |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
14.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|